Հայերեն


Տեղեկություն՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի մասին

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխային խնամելու կապակցությամբ տրվում է՝

  • խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար՝ 31,600 դրամ,
  • գյուղաբնակ չաշխատող ծնողի համար՝ 31,600 դրամ,
  • խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար՝ 63,200 դրամ (նախկին 57,200 դրամի փոխարեն):

2023 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխային խնամելու կապակցությամբ տրվում է՝ 

  • խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար՝ 31,600 դրամ,
  • խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար՝ 37,500 դրամ,
  • խնամքի արձակուրդում գտնվող գուղաբնակ ծնողի համար՝ 69,100 դրամ։
Ովքե՞ր կարող են դիմել

Մինչև 2023 թ. հունվարի 1-ը ծնված երեխաների դեպքում, խնամքի նպաստի  իրավունք ունեն երեխայի` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում  գտնվող ծնողը, որդեգրողը կամ խնամակալը մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը:

Խնամքի նպաստի իրավունք ունի նաև Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող ծնողը մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը, եթե խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով: Այս դեպքում ծնողն ունի խնամքի  նպաստի իրավունք, եթե խնամքի նպաստ նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ երեխան գտնվում է Հայաստանի Հանրապետությունում:

Օտարերկրյա քաղաքացի ծնողն ունի խնամքի նպաստի իրավունք, եթե բավարարում է վերը նշված պայմանները, և երեխայի ծննդյան օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով:

2023 թ. հունվարի 1-ից հետո ծնված երեխաների դեպքում, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունի երեխայի ծնողներից մեկը կամ որդեգրողը կամ խնամակալը մինչև երեխայի երկու տարեկանը լրանալու ամիսը ներառյալ, եթե խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ՝

  • երեխան չունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ, բացառությամբ երեխայի խնամակալի (երբ խնամքի նպաստ նշանակվում է երեխայի խնամակալին).
  • երեխան չի գտնվում բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը).
  • լրացել է երեխայի 70 օրականը, սակայն չի լրացել երեխայի երկու տարեկանը:

Օտարերկրյա քաղաքացի ծնողն ունի խնամքի նպաստի իրավունք, եթե բավարարում է վերը նշված պայմանները, և երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծնողն առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով»։

Դիմելու կարգ

Մինչև 2023 թ. հունվարի 1-ը ծնված երեխաների դեպքում, եթե ծնողը հանդիսանում է վարձու աշխատող և գտնվում է խնամքի արձակուրդում, ապա նպաստի նշանակման համար կարող է դիմել խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում։ Այս դեպքում, խնամքի նպաստը նշանակվում է խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։ Նշված ժամկետից հետո դիմելու դեպքում նպաստը նշանակվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։

Գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստը նշանակվում է դիմումը մինչև երեխայի երկու տարին լրանալը ներկայացվելու դեպքում`

1) երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե ծնողի` գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանում է մինչև երեխայի ծնվելու օրը, և դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում.

2) գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից (բայց երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից ոչ շուտ), եթե ծնողի` գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանում է երեխայի ծնվելու օրվանից հետո, և դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են հաշվառվելու մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում.

3) դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են վերը նշված ժամկետներից լրանալուց հետո:

Հարկ է նաև նկատի ունենալ, որ մինչև 2023 թ. հունվարի 1-ը ծնված երեխայի դեպքում գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստի օրենքով սահմանված կարգավորումը կիրառվում են, եթե դիմումը ներկայացվել է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:

2023 թ. հունվարի 1-ից հետո ծնված երեխաների դեպքում

դեպքում խնամքի արձակուրդում գտնվող ծնողին խնամքի նպաստը նշանակվում է՝

1) երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից (բայց խնամքի նպաստի իրավունք ձեռք բերելու ամսվա 1-ից ոչ շուտ), եթե դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները) ներկայացվել են երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում.

2) դիմելու ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները) ներկայացվել են սույն մասի 1-ին կետում նշված տասներկուամսյա ժամկետը լրանալուց հետո:

Տվյալ ամսվա համար խնամքի նպաստը վճարվում է՝

1) խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար սահմանված չափով (37500 դրամ), եթե այդ ամսվա 1-ի դրությամբ ծնողը գտնվում է խնամքի արձակուրդում, սակայն չի հանդիսանում խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնող.

2) խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի  համար սահմանված չափով (31600 դրամ), եթե այդ ամսվա 1-ի դրությամբ ծնողը չի գտնվում խնամքի արձակուրդում.

3) խնամքի արձակուրդում գտնվող և չգտնվող ծնողի սահմանված չափերով միաժամանակ, եթե այդ ամսվա 1-ի դրությամբ ծնողը առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով, և երեխան հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով (այսուհետ՝ խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնող)»։

Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է՝

  • այցելել socservice.am կայքէջ,
  • ընտրել «Առցանց դիմումներ» պատուհանը և իրար հաջորդող հետևյալ ենթապատուհանները՝ «Սոցիալական ապահովություն․ առցանց դիմումներ», «Կենսաթոշակի և նպաստների առցանց դիմումներ» և վերջում՝ «Մուտքագրել մինչև 2 տարեկան երեխայի նպաստի դիմում»,
  • բացվող պատուհանում լրացնել անձը հաստատող փաստաթղթում առկա համապատասխան տվյալները։

Եթե քաղաքացին հարթակում գրանցված չէ, անհրաժեշտ է գրանցվել էջի վերևում՝ աջ անկյունում եղած «Գրանցում» կոճակի միջոցով։

Առձեռն դիմում ներկայացնելու համար այցելել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը։

Առցանց դիմում ներկայացնելու դեպքում փաստաթղթեր կցելու անհրաժեշոտւթյուն չկա։

Անհրաժեշտ փաստաթղթեր

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու համար անհրաժեշտ է Միասնական սոցիալական ծառայության տարածքային բաժին ներկայացնել՝

  • դիմում,
  • դիմողի (եթե դիմողը ծնողը չէ) անձը հաստատող փաստաթուղթը,
  • ծնողի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, եթե ծնողը հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց,
  • երեխայի ծննդյան վկայականը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը,
  • անհրաժեշտության դեպքում՝ խնամակալության մասին փաստաթուղթը,
  • ծնողի կողմից ստորագրված հայտարարությունը՝ խնամքի արձակուրդն ավարտվելու (արձակուրդն ընդհատվելու, աշխատանքի անցնելու կամ աշխատանքից ազատվելու) դեպքում և օրենքով սահմանված այլ դեպքերում խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելու վերաբերյալ տեղեկացված լինելու մասին,
  • ծնողին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու մասին գործատուի տված տեղեկանքը (ստորագրված և կնքված գործատուի կնիքով),
  • անհրաժեշտության դեպքում՝ խնամքի նպաստը կանխիկ եղանակով դիմողին վճարելու վերաբերյալ նոտարական կարգով վավերացված` ծնողի տված լիազորագիրը:

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/arm24live

Շենգեն վիզայի վճարը կթանկանա. տհաճ անակնկալները շարունակվում են Թռիչքի ժամանակ 1 ուղևոր է մահացել, 30-ը՝ վիրավորվելԻշխանությունը պիտի գնա, մայիսի 26-ին և հաջորդող օրերին դա իրագործելու ենք, այլ տարբերակ չկա․ Սրբազան Շատ դժվար կլինի ապացուցել, որ Ռաիսիին չեն սպանել Ծառատունկի արդյունքները՝ Իմ Անտառ Հայաստանի հետ․ Մի Դրամի Ուժը Հայտնի է՝ ինչն է եղել Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման պատճառը Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ դիտարկում է կոշտ թափոնների կառավարման նախագիծ իրագործելու հնարավորությունըԻնչպես են Իրանի նախագահի և մյուս զnհերի մար մինները Թեհրանի օդանավակայան բերում (տեսանյութ) ՀԻՄԱ․ Սրբազանը հանդիպում է փորձագետների և քաղաքագետների հետ Դեպքի օրը ես ու Ռաիսին միասին ենք անցկացրել ավելի քան 2 ժամ. Ալիև Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Ալիևը հայտնել է՝ ինչ կարևոր պայմանավորվածություն էր ձեռք բերել Իրանի նախագահի հետ վերջին հանդիպման ժամանակ Լոնդոն-Սինգապուր չվերթի ժամանակ տուրբուլենտության պատճառով կա 1 զոհ, 30-ից ավելի վիրավոր Իրանի նախագահի աճյունը Թավրիզից տեղափոխվել է ԹեհրանԻրանի արտգործնախարարը վերջին պահին է նստել նախագահական ուղղաթիռը․ TürkiyeՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավոր Ucom ընկերության աջակցությամբ Հայաստանում կմեկնարկի հերթական «Արևորդի» փառատոնը 24 ժամ ջուր չի լինի ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում ենԶՊՄԿ-ն կրկին դուրս է գալու առաջին հորիզոնական Ձախողակ կամակատարների ժամանակը սպառվում է, Կիրանցը պետք է նրանց անկուշտ երախում կոշտ ոսկոր դառնաՀամացանցում տեսանյութ է հայտնվել Իրանում՝ Ռայիսիի տնից, որում պատկերված է Իրանի մահացած նախագահի մայրը Fastex-ը «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ հանդիպել են ուսանողներն ու գործատուները Մահացելա… Հայկ Հովհաննիսյանի գրառումըՀունիսի 2-ից 5-ը Թումանյանի անվան զբոսայգում կկայանա «Երևանի բալետային փառատոն» նախագիծըՎարչախումբը փորձում է խափանել հանրահավաքը Ո՞վ կդառնա Իրանի նոր նախագահ Խայտառակ պարզաբանում՝ արդարադատության նախարարությունից Իրանում վերջին հրաժեշտն են տալիս Ռաիսիին և ուղղաթիռի վթարի մյուս զոհերին Իրանն ինքն է մեղավոր Ռայիսիի մահվան մեջ. Պետդեպ Սորոսական թեկնածուին ՔՊ-ականները հարցակոխ չեն անի Ի՞նչ կապ կա Ռայիսիի մահվան և Ադրբեջանի միջևՍամարղանդում և Ջիզախում TrinaTracker տեխնոլոգիաներով արևային կայանները միացվել են ցանցինԲարի լույս, չեմպիոննե՛ր. Հենրիխ Մխիթարյանը նոր գրառում է արել Սաhմանազատում․ սա գյուղերի hայաթափման ծրագիր է, որը վաղ թե ուշ հասնելու է մյուս մարզեր, եթե ոչ Երևան Ինչ վիճակում է եղել Իրանի նախագահի մարմինը. կադրեր են հրապարակվել Իրանցիների հոծ բազմությունը վերջին հրաժեշտն է տալիս Ռաիսիին և ավիաաղետի մյուս զոհերին (տեսանյութեր) Եթե չենք ցանկանում, որպեսզի մեզնից յուրաքանչյուրին զրկեն տնից ու տեղից, պատվից ու ազատությունից, այս ամենին պետք է դիմադրենք, դիմադրենք անզիջում, և միաժամանակ խելքով. Ավետիք Չալաբյան «Հոգնել եմ կյանքից»․ ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. փրկարարները ջրատարից դուրս են բերել կնոջ մարմին Ջուր չի լինի Ազգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են. Արշակ Կարապետյան Թավրիզում մեկնարկել է Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հրաժեշտի արարողությունը (տեսանյութեր) Ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի այս պահի իշխանությունները. «Փաստ» Մահացած 29-ամյա կինը Շղարշիկ գյուղից էր, 3 երեխաների մայր Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ» Հայաստանում «բարեփոխված ոստիկանը» հենց այս տեսքն ունի և հենց իրենց հրամանով է խաղաղ ցուցարարներին դաժանորեն ծեծում. Շաքե Իսայան Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին «Պետք է կարողանալ այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել». «Փաստ» Համախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ» Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր
Ամենադիտված