Հայերեն


Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ Զաքարյան

Blog

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Տավուշի մարզի Կիրանց գյուղում 2021թ. խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցել է 182 մարդ: Նրանցից 140-ը ընտրել է «քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Ոսկեպարում՝ 359 մասնակցից 285-ը ընտրել է ՔՊ-ին: Բերքաբերում՝ 301 մասնացից 245-ը ձայն է տվել ՔՊ-ին: Բաղանիսում՝ 388-ից 274-ը քվեարկել են ՔՊ օգտին: Ջերմուկում՝ 3728-ից 1755-ը ՔՊ է ընտրել: Գեղարքունիքի մարզի Սոթքում 1237-ից 533-ը ընտրել են ՔՊ-ին: Սյունիքի Իշխանասարում՝ 134 մասնակիցներից 106-ը ընտրել է ՔՊ-ին, Ներքին Հանդում՝ 56-ից 24-ն են ընտրել ՔՊ-ին, Շուռնուխում՝ 69-ից 33-ը, Տեղ խոշորացված համայնքում՝ 2385-ից 1448-ը ընտրել են ՔՊ և այսպես շարունակ:
2020թ. դավադիր պարտությունից, այնուհետ ՀՀ տարածքների օկուպացիան թույլ տալուց և ՀՀ անվտանգային համակարգը խարխլելուց հետո՝ պարտված և կապիտուլյացիա ստորագրած Նիկոլը, պատասխանատվության ենթարկվելու փոխարեն, վերընտրվել է ՀՀ վարչապետի պաշտոնում:
2021թ. արտահերթ ընտրությունների արդյունքները նշանակում են, որ մեր ժողովրդի զգալի մասին կարելի է հեշտությամբ խաբել ու մանիպուլյացնել:
Սա նշանակում է, որ ոչ դավաճան կապիտուլյանտ ՔՊ-ն է մեղավոր, ո՛չ հայրենատեր ու պետականաստեղծ նախկինները, ո՛չ ամերիկացիները, ո՛չ ռուսնները, ոչ էլ եվրոպացիները: Առաջին և միակ մեղավորը մենք ազգովի ենք , որ մեր ճիշտն ու սխալը, լավն ու վատը, կարևորն ու երկրորդականը չենք կարողանում ճանաչել ու գնահատել:
Նախ դավաճանության մեջ հիմնոավոր կասկածվող վարչապետ Նիկոլի հետ ընտրության գնալ չէր կարելի: Սակայն նույնիսկ այդ պարագայում, 2021թ.-ին Նիկոլը «շանս էր տվել» մեր ժողովրդին՝ փոխել իրավիճակը, կանգնեցնել պարտության շղթան, հրաժարվել թուրք-ադրբեջանական պարտադրվող օրակարգերից: Բայց այդ շանսն օգտագործելու և օրինական եղանակով իշխանությունը փոխելու փոխարեն, խաբված ու կուրացած ժողովուրդը նորից ընտրեց պարտության, պատերազմի ու կորուստների ճանապարհը:
2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել են 24 քաղաքական միավոր: Նիկոլից ու ՔՊ-ից բացի՝ ցանկացած այլ ուժ ընտրվելու պարագայում երկիրն այսքան վատ վիճակում չէր հայտնվի: Իսկ ազգային ուժերի ընտրվելու պարագայում՝
Արցախը կմնար այնպես ինչիսին եղել է 2020թ. նոյեմբերի 10-ի դրությամբ,
ՀՀ օկուպացված տարածքները շատ արագ կազատագրվեին,
սահմանազատում-սահմանագծում գործընթացը չէր լինի Հայաստանի տարածքների հաշվին,
բոլոր գերիները վերադարձված կլինեին,
Արցախի Հանրապետության ապագայի հարցում կլիներ որոշակի առաջընթաց,
ՀՀ Զինված Ուժերի կարողությունները, պետության պաշտպանունակության և անվտանգության համակարգերը բավականաչափ վերականգնված կլինեին,
երկրում կփոխվեր ապատիայի, անտարբերության և անհանդուրժողականության միջավայրը,
արտագաղթն ու պետական պարտքը այսքան մեծ չափերի չէր հասինի
Ադրբեջանը չէր պարտադրի ՀՀ-ին՝ փոխել սահմանադրությունը, իսկ Թուրքիան չէր պարտադրի՝ հրաժարվել Ցեղասպանության հարցից:
Այս ամենը 2021թ. կախված էր Հայաստանի քաղաքացիներից, բայց ցավոք քաղաքացիները շարունակեցին ինքնակործանման ճանապարհը՝ ակամայից օգնելով ներքին և արտաքին թշնամիներին:
Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի:
Խելքի աշեցե՛ք սիրելի քաղաքացիներ, շտկեք գործած սխալները և բացի ձեզանից ուրիշ ոչ մեկին մի մեղադրեք: Կամ մեղադրելուց առաջ գոնե հիշեք, թե ինքներդ ու՞մ օգտին էիք քվեարկում 2018թ. դեկտեմբերի 9-ին և 2021թ. հունիսի 20-ին: Այդ երկու օրերը հայկական պատմության օրացույցում ներկվել են սևով:
Եթե քվեարկել եք
Արցախը թշնամուն հանձնելու և հայաթափելու համար,
Հայաստանը թուրք-ադրբեջականակ տանդեմի ազդեցության տակ դնելու և սահմանները խոցելի դարձնելու համար,
ներքին ատելություն, կեղծիք, խաբեություն և պառակտումներ սերմանելու համար,
Ազգային Բանակը, Եկեղեցին և հայի տեսակը ջլատելու համար,
ձեր երեխաների ապագան թրքացնելու համար՝
ուրեմն ճիշտ եք արել, որ ընտրել եք ՔՊ-ին:
Եթե ո՛չ, ուրեմն մտածեք սխալներն ուղղելու մասին և որքան շուտ ուղղեք սխալները՝ այնքան մեծ է խաղաղ և անվտանգ ապրելու շանսերը: Լավ՛ մտածեք, որովհետև սեղանին դրված է յուրաքանչյուր երեխայի ապագայի հարցը:
Հայտնի է՝ ինչն է եղել Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման պատճառը Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ դիտարկում է կոշտ թափոնների կառավարման նախագիծ իրագործելու հնարավորությունըԻնչպես են Իրանի նախագահի և մյուս զnհերի մար մինները Թեհրանի օդանավակայան բերում (տեսանյութ) ՀԻՄԱ․ Սրբազանը հանդիպում է փորձագետների և քաղաքագետների հետ Դեպքի օրը ես ու Ռաիսին միասին ենք անցկացրել ավելի քան 2 ժամ. Ալիև Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Ալիևը հայտնել է՝ ինչ կարևոր պայմանավորվածություն էր ձեռք բերել Իրանի նախագահի հետ վերջին հանդիպման ժամանակ Լոնդոն-Սինգապուր չվերթի ժամանակ տուրբուլենտության պատճառով կա 1 զոհ, 30-ից ավելի վիրավոր Իրանի նախագահի աճյունը Թավրիզից տեղափոխվել է ԹեհրանԻրանի արտգործնախարարը վերջին պահին է նստել նախագահական ուղղաթիռը․ TürkiyeՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավոր Ucom ընկերության աջակցությամբ Հայաստանում կմեկնարկի հերթական «Արևորդի» փառատոնը 24 ժամ ջուր չի լինի ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում ենԶՊՄԿ-ն կրկին դուրս է գալու առաջին հորիզոնական Ձախողակ կամակատարների ժամանակը սպառվում է, Կիրանցը պետք է նրանց անկուշտ երախում կոշտ ոսկոր դառնաՀամացանցում տեսանյութ է հայտնվել Իրանում՝ Ռայիսիի տնից, որում պատկերված է Իրանի մահացած նախագահի մայրը Fastex-ը «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ հանդիպել են ուսանողներն ու գործատուները Մահացելա… Հայկ Հովհաննիսյանի գրառումըՀունիսի 2-ից 5-ը Թումանյանի անվան զբոսայգում կկայանա «Երևանի բալետային փառատոն» նախագիծըՎարչախումբը փորձում է խափանել հանրահավաքը Ո՞վ կդառնա Իրանի նոր նախագահ Խայտառակ պարզաբանում՝ արդարադատության նախարարությունից Իրանում վերջին հրաժեշտն են տալիս Ռաիսիին և ուղղաթիռի վթարի մյուս զոհերին Իրանն ինքն է մեղավոր Ռայիսիի մահվան մեջ. Պետդեպ Սորոսական թեկնածուին ՔՊ-ականները հարցակոխ չեն անի Ի՞նչ կապ կա Ռայիսիի մահվան և Ադրբեջանի միջևՍամարղանդում և Ջիզախում TrinaTracker տեխնոլոգիաներով արևային կայանները միացվել են ցանցինԲարի լույս, չեմպիոննե՛ր. Հենրիխ Մխիթարյանը նոր գրառում է արել Սաhմանազատում․ սա գյուղերի hայաթափման ծրագիր է, որը վաղ թե ուշ հասնելու է մյուս մարզեր, եթե ոչ Երևան Ինչ վիճակում է եղել Իրանի նախագահի մարմինը. կադրեր են հրապարակվել Իրանցիների հոծ բազմությունը վերջին հրաժեշտն է տալիս Ռաիսիին և ավիաաղետի մյուս զոհերին (տեսանյութեր) Եթե չենք ցանկանում, որպեսզի մեզնից յուրաքանչյուրին զրկեն տնից ու տեղից, պատվից ու ազատությունից, այս ամենին պետք է դիմադրենք, դիմադրենք անզիջում, և միաժամանակ խելքով. Ավետիք Չալաբյան «Հոգնել եմ կյանքից»․ ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. փրկարարները ջրատարից դուրս են բերել կնոջ մարմին Ջուր չի լինի Ազգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են. Արշակ Կարապետյան Թավրիզում մեկնարկել է Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հրաժեշտի արարողությունը (տեսանյութեր) Ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի այս պահի իշխանությունները. «Փաստ» Մահացած 29-ամյա կինը Շղարշիկ գյուղից էր, 3 երեխաների մայր Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ» Հայաստանում «բարեփոխված ոստիկանը» հենց այս տեսքն ունի և հենց իրենց հրամանով է խաղաղ ցուցարարներին դաժանորեն ծեծում. Շաքե Իսայան Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին «Պետք է կարողանալ այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել». «Փաստ» Համախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ» Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ» Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը. «Փաստ» Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ» Աղետից հետո մեկ ժամ ողջ է եղել, կարողացել է հեռախոսային կապ հաստատել. Նոր մանրամասներ Ռաիսիի ողբերգական մահից Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու. «Փաստ»
Ամենադիտված