Հայերեն


Լոռու մարզում 93-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ նախաքննությունն ավարտվել է

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ավարտվել է Լոռու մարզի Ագարակ բնակավայրում 24-ամյա երիտասարդի կողմից համագյուղացու տուն ներխուժելու, 93-ամյա տանտիրուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու, նրա սպանության, ինչպես նաև վերջինիս բնակարանից կատարված գողության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:

 «Այսպես, 2023 թվականի դեկտեմբերի 1-ին Ստեփանավանի բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել այն մասին, որ կանչով Ագարակի բնակչուհու տուն մեկնած շտապօգնության խումբը, վերջինիս գտել է անկողնում մահացած վիճակում, գլխին՝ արյան հետքերով։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում կատարված վարութային և ապացուցողական միջոցառումների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ տարեց կնոջ առերևույթ սպանությունը կատարել է վերջինիս համագյուղացին՝ նրա տուն ներխուժելու հանգամանքը թաքցնելու նպատակով։ 

Մասնավորապես, 24-ամյա երիտասարդը 2023 թ․ նոյեմբերի 30-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, այցելել է նախկին ընկերուհու տուն ու թակել լուսամուտը։

Սակայն, տեսնելով, որ տանտերերն իրեն նկատել են, վազելով հասել է հարևանությամբ գտնվող տուն, կոտրել պատուհանի ապակին ու, խախտելով 93-ամյա կնոջ բնակարանի անձեռնմխելիությունը՝ պատուհանով ապօրինի մուտք է գործել նրա բնակարան:

Այնտեղ գտնվելու ընթացքում երիտասարդը մտել է տանտիրուհու ննջասենյակ, որտեղ էլ կինն իրեն նկատել է, ինչից հետո իր կողմից նրա բնակարան ապօրինի մուտք գործելը թաքցնելու նպատակով, կնոջը կյանքից զրկելու դիտավորությամբ, բռունցքով բազմաթիվ հարվածներ է հասցրել տարեց կնոջ գլխի և դեմքի շրջաններին՝ նրան պատճառելով մահացու վնասվածքներ։ 

Բացի այդ, իր կողմից հասցված վնասվածքների հետևանքով անօգնական վիճակում գտնվող կնոջ կամքն անտեսելով, երիտասարդը, նախքան նրա մահանալը, վերջինիս նկատմամբ կատարել է սեռական բնույթի բռնի գործողություններ։

Այնուհետև գողացել է տանտիրուհուն պատկանող երկու բջջային հեռախոսներն ու հեռացել:

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա Ագարակի 24-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով․ 207-րդ հոդվածի 1-ին մասով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, 198-րդ հոդվածի 1-ին մասով և 254-րդ հոդվածի 1-ին մասով։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

 Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, նրա վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան»։

 

Հուզիչ տեսանյութ. Արամ Մելիքյանի և ընտանիքի արձագանքը`սպասվող երեխայի սեռը բացահայտելիս 24 ժամ ջուր չի լինի նշված հասցեներում Բաքուն ու Երևանը միջնորդների կարիք չունեն․ Ալիեւ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է, մարդկանց, ովքեր կերտել են և շարունակում են միասին կերտել հայկական արդյունաբերության հսկայի պատմությունը. Ռոման ԽուդոլիՆիկոլ Փաշինյանը ուղերձ է հղելԴպրոցից 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մшհшցել է 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՈղբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Ինպիսի՞ եղանակ կլինի մայիսի առաջին օրերին Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ վերադարձի ճանապարհ չկա․ Ֆրանկ Շվաբե ՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուները․ իրավիճակը՝ երկրում Լույս չի լինելու Երևանում և մարզերում Լրագրող Դավիթ Լևոնյանը ճանաչվել է տուժող. ՔԿ «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 11-ամյա դպրոցականի ՊՆ խորհրդակցությանը մասնակցել է ռազմական կցորդ Էրիկ վան Վուրենը ՀՀ–ն և Ադրբեջանը հաստատել են, որ մասնակցելու են Ալմաթիի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել Ինչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Առեղծվածային դեպք՝ Երևանում․ 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գարեգին Բ-ին և Մայր Աթոռին Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՄիրզոյանը և Կուպմանը քննարկել են տարածաշրջանային ծրագրերը Քաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ․ Արտավազդ ԱլավերդյանՀայտնի են Հայաստանի ձիասպորտի առաջնության հաղթողները Թուրքիան հետևում է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ընթացող գործընթացին Քաղաքացիների իրազեկման ակցիան՝ Արմավիրում (լուսանկարներ) Քրեակատարողական հիմնարկներում խուզարկությամբ հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր «Զզիջումների շղթան միայն Տավուշով չի սահմանափակվելու»․ մտավորականներն արձագանքում են Բագրատ Սրբազանի կոչին Ողբերգական դեպք՝ Արարատում․ 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Կարևոր․ սողանք է եղել Լծեն-Տաթև ճանապարհին Հզոր փոշու փոթորիկը պատել է Ռուսաստանի Իրկուտսկի մարզը (տեսանյութ) 36 ժամ գազ չի լինի Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Կարևոր․ սողանք է եղել Լծեն-Տաթև ճանապարհին Անչափահասները սարսափելի ավտովթարի զոհ են դարձել. նրանք սթափ չեն եղել Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորԻ՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցել 2 կողմից անհայտ կորածների որոնման գործում 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Ամենադիտված