Հայերեն


Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը

Հասարակություն

Orer.am-ը գրում է.

Օրաթերթերից մեկն այսօր հրապարակում է արել, որտեղ, ի թիվս այլոց, որպես նորօրյա իշխանության օրոք ձևավորված օլիգարխի, առանձնացրել է Նարեկ Նալբանդյանի անունը։ Հավանաբար լրատվամիջոցը չի տարբերակում, թե ինչ է նշանակում օլիգարխ, հակառակ պարագայում գործարարի և օլիգարխի միջև հավասարության նշան չէր դնի։

Եվ այսպես, օլիգարխիան դա խմբի իշխանությունն է, որը պետության մեջ ձևավորում է իր սեփական իշխանությունը, վեր է դասում իրեն օրենքից, հետևաբար դրսևորում է հակապետական վարքագիծ։

Հիմա մի պահ վեր կանգնենք անձերից, մի կողմ թողնենք անձնական նախասիրությունները և խոսենք փաստերով` պարզապես թերթելով մամուլը։ Ինչո՞վ է աչքի ընկել լրատվամիջոցի կողմից օլիգարխ հռչակված Նալբանդյանը։

Եվ այսպես, նա հիմնել է «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն, հենց այդ ընկերությունն էլ համարվում է Ծաղկաձորի հայտնի հյուրանոցային համալիրի գնորդը։ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն նաև ալյուրի ու ձվի արտադրությամբ է զբաղվում:

Ըստ մամուլի` Նալբանդյանը բազմաթիվ այլ ընկերությունների սեփականատեր է: Մասնավորապես, նրան է պատկանում «Շիրակ» թռչնաֆաբրիկան, «Նոր Լուսակերտ» թռնչաֆաբրիկայի 50 տոկոս բաժնետերն է:
Բացի ալյուրի արտադրությունը՝ Նարեկ Նալբանդյանը նաև անասնակերի, այսպես ասած կոմբիկերի արտադրություն ունի` «Եղվարդի համակցված կերերի» գործարանը:

Նալբանդյանը նաև խոշոր ներկրող է. մի քանի հարյուրի հասնող ապրանքներ է ներկրում Հայաստան, հետաքրքրված է նաև ավոտապահեստամասերի առքուվաճառքով, նաև ցեմենտի գործ է անում ու ակտիվ կապեր ունի այդ շրջանակներում:

Ի դեպ, նույն այդ լրատվամիջոցն իր նախորդ հրապարակումներից մեկում պնդում է, որ քաղաքական հայացքների առումով բավական չեզոք մարդ է Նալբանդյանը: 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ որևէ մեկին չի սատարել, կամ, այսպես ասած, որևէ մեկի համար չի աշխատել: «Մեզ նաև վստահեցրին, որ Նալբանդյանն ինչի հասել է, ինքնուրույն է հասել: Շեշտեցին՝ «մեջք չի ունեցել», ամեն ինչ սեփական, արդար քրտինքով ու աշխատասիրությամբ է ձեռք բերել»,- գրել է նույն թերթը:

Մամուլի հրապարակումներին հետևելով հայտնի է դառնում, որ հետագայում ևս Նալբանդյանը նոր բիզնեսներ է հիմնել` սուպերմարկետների ցանց և այլն։ Ուշադրություն դարձրեք` ոչ մի հրապարակում նրա վատ վարքագծի, կռիվների, սկանդալային պահվածքի մասին, ամբողջը՝ բիզնեսներ հիմնելու կամ ձեռք բերելու մասին է։ Հետևաբար` ի՞նչն է խնդիրը։

Խնդիրը միայն նա է, որ 2000-ականներից բիզնես գործունեություն ծավալող անձն ինչ-որ ժամանակահատվածում առավել հայտնի՞ դարձավ։ Գործարարն իր գործով է զբաղվում, ով էլ որ լինի իշխանության ղեկին։ Ուզում եք ասել, որ երկրում երբեք նոր բիզնես միջավայր չի՞ ձևավորվելու։ Երկիրը միշտ ունենում է որևէ իշխանություն, իսկ նոր բիզնեսների ձևավորումն օդ ու ջրի նման է անհրաժեշտ։

Հատկապես, երբ խոսք է գնում ավերակները գործարանների վերածած մարդու մասին։

Արևմուտքն ու Ռուսաստանը մրցում են, թե ով կտապալի փաշինյանական վարչախումբը Գեղարքունիքում ականազերծման աշխատանքներ չեն արվում․ ՊՆ Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Վարժական հավաքներից խուսափելու համար 81 անձ դատարանում դատապարտվում է. ովքեր են նրանք Արտակարգ դեպք՝ Երևան-Երասխ ավտոճանապարհն Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանԱշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըՀՀ ՊՆ-ն հաղորդագություն է տարածելՀուզիչ տեսանյութ. Արամ Մելիքյանի և ընտանիքի արձագանքը`սպասվող երեխայի սեռը բացահայտելիս 24 ժամ ջուր չի լինի նշված հասցեներում Բաքուն ու Երևանը միջնորդների կարիք չունեն․ Ալիեւ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է, մարդկանց, ովքեր կերտել են և շարունակում են միասին կերտել հայկական արդյունաբերության հսկայի պատմությունը. Ռոման ԽուդոլիՆիկոլ Փաշինյանը ուղերձ է հղելԴպրոցից 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մшհшցել է 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՈղբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Ինպիսի՞ եղանակ կլինի մայիսի առաջին օրերին Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ վերադարձի ճանապարհ չկա․ Ֆրանկ Շվաբե ՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուները․ իրավիճակը՝ երկրում Լույս չի լինելու Երևանում և մարզերում Լրագրող Դավիթ Լևոնյանը ճանաչվել է տուժող. ՔԿ «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 11-ամյա դպրոցականի ՊՆ խորհրդակցությանը մասնակցել է ռազմական կցորդ Էրիկ վան Վուրենը ՀՀ–ն և Ադրբեջանը հաստատել են, որ մասնակցելու են Ալմաթիի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել Ինչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Առեղծվածային դեպք՝ Երևանում․ 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գարեգին Բ-ին և Մայր Աթոռին Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՄիրզոյանը և Կուպմանը քննարկել են տարածաշրջանային ծրագրերը Քաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ․ Արտավազդ ԱլավերդյանՀայտնի են Հայաստանի ձիասպորտի առաջնության հաղթողները Թուրքիան հետևում է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ընթացող գործընթացին Քաղաքացիների իրազեկման ակցիան՝ Արմավիրում (լուսանկարներ) Քրեակատարողական հիմնարկներում խուզարկությամբ հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր «Զզիջումների շղթան միայն Տավուշով չի սահմանափակվելու»․ մտավորականներն արձագանքում են Բագրատ Սրբազանի կոչին Ողբերգական դեպք՝ Արարատում․ 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Կարևոր․ սողանք է եղել Լծեն-Տաթև ճանապարհին Հզոր փոշու փոթորիկը պատել է Ռուսաստանի Իրկուտսկի մարզը (տեսանյութ) 36 ժամ գազ չի լինի
Ամենադիտված