Հայերեն


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն ու FMO-ն ընդլայնում են համագործակցությունը 25 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագրով

Հասարակություն

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲ ընկերությունն ու Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը (FMO) հայտարարում են նոր՝ 25 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագրի ստորագրման մասին, որով շարունակում և ընդլայնում են երկարամյա համագործակցությունը բիզնեսի ֆինանսավորման ոլորտում։

Նոր վարկային միջոցների 40%-ը կուղղվի կանաչ ծրագրերի, իսկ 60%-ը՝ սոցիալական անհավասարության կրճատմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորմանը։

ԱրարատԲանկի գործադիր տնօրեն Մհեր Անանյանը նշել է․ «FMO-ի հետ երկարատև համագործակցությունը նոր փուլ է մտնում այս պայմանագրով: Մեզ համար ռազմավարական նշանակություն ունի կանաչ և սոցիալապես կարևոր ծրագրերի իրականացումը, որոնք կնպաստեն մեր երկրի կայուն զարգացմանը և կնվազեցնեն սոցիալական անհավասարությունը»:

Ռուհի Քոսգուն՝ ԵԿԱ ՄԱՀԱ տարածաշրջանի FMO-ի Ֆինանսական հաստատությունների ղեկավարը, հավելեց. «FMO-ի և ԱրարատԲանկի միջև ամուր և  հաջողված գործընկերությունը մեկնարկել է 2014 թվականից: FMO-ի տրամադրած նոր վարկը կնպաստի բնապահպանական ծրագրերի, փոքր բիզնեսների և կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկությունների զարգացմանը մի երկրում, որտեղ բնակչության գրեթե 30 տոկոսը գտնվում է աղքատության շեմին, ինչը լիովին համապատասխանում է FMO-ի ազդեցության օրակարգին։ Միաժամանակ, մենք ուրախ ենք նպաստել ԱրարատԲանկի վարկային պորտֆելի աճին և վերջինիս կայուն զարգացման ռազմավարությանը»:

Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը նշեց. «Ուրախ եմ ականատես լինել FMO-ի գործունեության ընդլայնմանը Հայաստանում և շարունակական համագործակցությանը ԱրարատԲանկի հետ: Այս համագործակցությունը ցույց է տալիս մեր ֆինանսատնտեսական գործընկերության մեծ ներուժը և համահունչ է վերջերս Հայաստանի Հանրապետության և Նիդեռլանդների Թագավորության միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրին»: 

Երկու ֆինանսական հաստատությունների համագործակցությունը սկսվել է 2014 թվականին՝ 15 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագրով, իսկ «NASIRA» վարկային պորտֆելի երաշխիքի շրջանակում ընդհանուր ֆինանսավորումը կազմել է մոտ 35 մլն ԱՄՆ դոլար՝ շուրջ 1,500 ՓՄՁ-ներին և գյուղատնտեսական ձեռնարկություններին ավելի քան 2,000 վարկ։ Մինչ այսօր FMO-ից ներգրավված ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար:

ԱՄՆ-ը լավ շանսեր ունի Իրանի հետ միջուկային հարցով ժամանակավոր համաձայնության հասնելու համար. Մարկո ՌուբիոՀՀ ՊՆ նախկին շենքի մոտ բախվել է 3 ավտոմեքենաՌուսական գազի գինը Հայաստանի համար «ավելի քան արտոնյալ է», սակայն դա կփոխվի, եթե Երևանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Պեսկով«Այս մարդը Ալիևին «ոչ» ասելու կամք չունի». Մենուա ՍողոմոնյանՄիայն Ուժեղ Հայաստանը կստեղծի հուսալի ճանապարհ դեպի արևելք, դեպի արևմուտք, դեպի հյուսիս և դեպի հարավ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» աջակցում է «Ուժեղ Հայաստանին»․ մարդկանց տրամադրվածությունը դրական է․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը շարունակվում է Լոռու մարզի Տաշիր համայնքումՍիրուշոն և Սյուզան Մարգարյանը նոր լուսանկարներ են հրապարակել Բարի ու ուժեղ Ստեփանավանը. Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Ստեփանավանում․ ՀայաՔվեԵրևան քաղաքի քրեական nստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել 2026-ին կզացնում ենք 16֊ին. Արշակ Կարապետյան Կասեցվել է «Ապարանի պանրի գործարան»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄՆարեկ Կարապետյանը բացառապես ՀՀ քաղաքացի է և երբևէ որևէ այլ երկրի քաղաքացիություն չի ունեցել․ Լիլիա Շուշանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների երգը ավտոբուսումՍպերցյանն ակնարկել է «Կրասնոդարից» հնարավոր հեռանալու մասին Բաշ Ապարանում հանդիպեցինք Դրոյի թոռանը՝ Ֆիլլիպ Կանայանին․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանը հանդիպել է մշակույթի գործիչների հետՎայքում բախվել են «Iveco» կցորդիչով բեռնատարը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով բեռնատարը այնուհետև բախվել է «MAN» կցորդիչով բեռնատարին․ կան տուժածներԴու քո կյանքով և ընտրությամբ ցույց տվեցիր, թե ինչ է նշանակում լինել իսկական հայրենասեր՝ պատրաստ ամենամեծ զրկшնքների. Սամվել Կարապետյանի շնորհավորանքը՝ Ռուբեն Վարդանյանին«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումԱրցախը պարտվե՞ց, թե հանձնեցին. բացառիկ հարցազրույց գեներալ Վարդան Ավետիսյանի հետ«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը՝ ԵղեգնաձորումՇաղափ բնակավայրում բախվել են «VAZ»-ը և «GAZ»-ը․ կա զnh «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը Լոռու մարզի Բազում գյուղումԱսում են՝ «գնում ենք ԵՄ», բայց վերջին 5 տարում դեպի ԵԱՏՄ և ՌԴ արտահանման ծավալներն են գնալով մեծանում. Գևորգ Գորգիսյան 300 հազար ադրբեջանցիների "խաղաղ" ներխուժման մասին ավելի մանրամասն. Արմեն Մանվելյան30 կրեդիտ տրամադրող ուսուցիչների վերապատրաստման երկամսյա համակցված ծրագիրն այլևս հասանելի է«Ձեզ միացնում ենք 5G-ին, հավաքեք հրամանը»․ IDBank-ը զգուշացնում է «կապի թարմացման» անվան տակ տեղի ունեցող զեղծարարության մասին Ucom-ի և staff.am-ի նախաձեռնությամբ կայացել է Executive Offsite Vol.1-ը՝ միավորելով Հայաստանի բիզնես առաջնորդներին «Ուժեղ Հայաստան» դաշինքը քարոզարշավը շարունակում է Լոռու մարզի Սպիտակ համայնքումԵկե՛ք փոփոխության և հույսի հանրահավաքին. Ուժեղ Հայաստան Ալիեւի հրահանգները կատարող իշխանությունը անհաջող կերպով փորձում է ճնշել Հայաստանում փոփոխություններ բերող ուժին. Մարիաննա ՂահրամանյանԱյսօր Ռուբենը Վարդանյանը դարձավ 58 տարեկան. Ավետիք ՉալաբյանԴեպի Ռուսաստան ծաղկի արտահանման արգելքը կհանգեցնի հայ տնտեսվարողների սնանկացմանը․ Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»–ի քարոզարշավը՝ Սպիտակում Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը»Ապագան պատկանում է ուժեղ ՀայաստանինՄիացիր փոփոխությանը՝ հանուն ուժեղ ՀայաստանիԻնչպես հաշվի առնել սփյուռքի ձայնը ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ ԼՀԿ քարոզարշավը Սյունիքում«Ուժեղ Հայաստան» դաշինքն Ապարանում էԱմերիաբանկը և ԱԶԲ-ն կնքել են 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր Հայաստանում ՄՓՄՁ ֆինանսավորումն ու կանաչ ներդրումներն ընդլայնելու նպատակովԻնչպե՞ս է Փաշինյանը ստում վիզաների հարցում Բաց խոսակցություն պետական համակարգի հետ. Հրաչյա Ռոստոմյան «Ուժեղ Հայաստան»-ը Ապարանում էԹույլ մի ՛ տուր՝ որոշեն քո փոխարեն․ Արթուր ԴանիելյանԳնա՛ ընտրության, որ քո կամքին չբռնանան. Գոհար ՄելոյանՓաշինյանի ու իր թիմի վատ դիվանագիտության արդյունքում մեր գյուղացու բերքի հիմնական գնորդը` ՌԴ-ն փակել է հայկական ծաղկի մուտքը երկիր. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված