Հայերեն


Ուշացած կոշտացում. նույն Եվրոպան է թույլ տվել, որ Ադրբեջանն իրենց «գլխին նստի». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Ադրբեջանը թքած ունի մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի վրա, նորություն չէ։ Բայց հարցն այն է, որ Ալիևը կաշկանդված չէ նաև դրա մասին արտահայտվել։ Ու այս անգամ նա արդեն իրեն իրավունք է վերապահում հոխորտալ Եվրախորհրդի, հատկապես ԵԽԽՎ-ի հասցեին՝ բողոքելով այդ կառույցում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցումից։

Ավելին, Ալիևը հայտարարում է, որ Ադրբեջանը չի կատարի Եվրոպական դատարանի կայացրած որոշումները: Իսկ ԵԽԽՎ նախագահն ու խորհրդարանական վեհաժողովի 76 անդամ ներառվում են Ադրբեջանի սև ցուցակում։ Պատճառն այն է, որ եվրոպական բարձրագույն կառույցը համարձակվել է օբյեկտիվ գնահատականներ հնչեցնել Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ։ Իսկ ԵԽԽՎ նախագահը բավական կոշտ հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, թե ոչ ոք չի կարող շանտաժի ենթարկել Եվրոպայի խորհրդին։ Նա ընդգծել է, որ Ալիևն իրեն բռնապետի պես է պահում։

Դե, ինչ, կարծես կարելի է շնորհավորել Եվրոպային: Վերջապես ԵԽԽՎ-ից համարձակվեցին կոշտ հայտարարություն հնչեցնել Ադրբեջանի հասցեին։ Թերևս Եվրոպայի խորհրդի այս կառույցից արդեն հասկանում են, որ այսպես շարունակվել չի կարող, քանի որ Ադրբեջանն անցնում է բոլոր կարմիր գծերը։ Մյուս կողմից՝ արդյո՞ք ուշացած չէ նման հայտարարությունը: Ի վերջո, այսպիսի իրավիճակի համար հենց եվրոպական կառույցներն են մեղավոր, որ փորձել են անընդհատ սիրաշահել Ալիևի ռեժիմին, կամ առնվազն շատ երևույթների վրա աչք են փակել, իսկ եթե ինչ-որ լղոզված հայտարարություններ էլ եղել են, հետևողական չեն եղել, ավելին՝ այդ հայտարարություններին չեն հետևել կոնկրետ պատժամիջոցներ: Արդյունքում հիմա էլ արդեն Ադրբեջանը իրենց «գլխին է նստում»։

Դեռ ավելին՝ տարբեր հետաքննությունները ցույց են տալիս, որ ինչպես եվրոպական տարբեր կառույցներ, ԵԽԽՎ-ն ևս դարձել է Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» կիրառման դաշտ։ Ու դրա հետ կապված կան կոնկրետ քրեական գործեր։ Տարիներ շարունակ նավթադոլարներով և թանկ նվերներով Ադրբեջանը կաշառում էր եվրոպացի պաշտոնյաներին՝ զբաղվելու ադրբեջանական լոբբինգով, և ԵԽԽՎ-ում ձայներ «գնում»: Այսպիսի կոռուպցիոն սխեմաների միջոցով Ադրբեջանը Հայաստանի ու Արցախի դեմ հակաքարոզչություն է իրականացրել։ Եվրոպայում բացահայտ անտարբերությունն ու լռությունն Ադրբեջանն անընդհատ օգտագործում էր Հայաստանի ու Արցախի նկատմամբ ագրեսիայի դիմելու համար, իսկ Եվրոպայի խորհրդից ուղղակի հայտարարություններ ու կոչեր էին հնչում՝ ուղղված «կողմերին»։ Չեղավ մի դեպք, երբ կոնկրետ հասցեական գնահատականներ հնչեցվեին Ադրբեջանի հասցեին։

Դե, «խավիարն» իր գործն անում է։ Դրա հետ մեկտեղ էլ Ադրբեջանը եվրոպական մի շարք երկրների համար դարձել է նավթի ու գազի կարևոր մատակարար։ Ուստի, նավթը եվրոպական մի շարք երկրների ու եվրոպական կառույցների ներկայացուցիչների համար ավելի առաջնային է դարձել, քան իրենց որդեգրած սկզբունքներն ու մարդու իրավունքների օրակարգը։ Դրա համար էլ Ադրբեջանը աջուձախ խախտում է Եվրախորհրդի շրջանակներում գործող բոլոր մեխանիզմները և մարդու իրավունքների հետ կապված նորմերը։ Բաքվում դասական իմաստով բռնապետական ռեժիմ է ձևավորվել՝ միջնադարում ձևավորված խանական կառավարման մոդելով, սակայն Եվրահանձնաժողովի նախագահի բերանով Ալիևին համարում են «վստահելի գործընկեր»։

Մյուս կողմից՝ իր սանձարձակ գործելակերպով Ադրբեջանն ուղղակի հեղինակազրկում է Եվրոպայի խորհուրդը ու հարված հասցնում այս կառույցի միջազգային իմիջին։ Այսպիսի գործելաոճի շարունակման դեպքում միջազգային հանրության կամ անդամ պետությունների կողմից այն կարող է դիտվել որպես անիմաստ, չգործող կառույց, որը խրված է կոռուպցիոն սխեմաների մեջ։ Օրինակ՝ եթե Ադրբեջանը մնալու է Եվրոպայի խորհրդի անդամ, սակայն չի կատարելու ՄԻԵԴ որոշումները, որոնք վերաբերելու են ադրբեջանական պետության կողմից իրագործված հանցագործություններին ու մարդու իրավունքների խախտումներին, ապա հարց է ծագում՝ կառույցի մյուս անդամ պետություններն ինչո՞ւ պետք է կատարեն դատարանի որոշումները։ Այս դեպքում ուղղակի պետք է Ադրբեջանին վռնդել Եվրոպայի խորհրդից կամ կոնկրետ ու չափելի պատժամիջոցներ կիրառել, որպեսզի խելքի գա։ Թե չէ միայն մի քանի դատապարտող կոչերով ու հայտարարություններով հնարավոր չէ սթափեցնել Ադրբեջանին։

Երբ Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը, ապա իրականացրեց արցախցիների բռնի տեղահանությունը, Եվրոպայից ուղղակի դատապարտող «լայթ» հայտարարություններ հնչեցին, որոնք այդպես էլ մնացին... հայտարարություն, իսկ Ադրբեջանը դա գնահատեց որպես կանաչ լույս իր առաջ։

ԵԽԽՎ նախագահի կոշտ հայտարարությունը գուցե ազդակ դառնա, որ այս կառույցը, եվրոպական այլ կառույցներ ևս խոսքից գործի անցնեն։ Միայն հայտարարություններով կամ Բաքվին ուղղված կոչերով անհնար է նրա գործելակերպում տեղաշարժ ապահովել, անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ՝ պատժամիջոցների ու նոր սահմանափակումների տեսքով։ Ադրբեջանը ցույց է տալիս, որ միայն ուժի լեզուն է հասկանում։ Մեկ էլ... կորցնելու վտանգը:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ Ղազինյան
Ամենադիտված