Հայերեն


«Աթանեսյանը հայհոյեց ինձ, այնուհետեւ հարվածեց, եւ եղավ այն, ինչ եղավ»․ Սիմոն Բաբայանը՝ երեկվա ծեծի մասին

Հասարակություն

Հրապարակ / Ես դատապարտում եմ ցանկացած ապօրինի գործողություն, ցավում եմ կատարվածի համար։ Տիգրան Աթանեսյանը, Արմեն Սողոմոնյանը եւ Երվանդ Վարոսյանը երկար ժամանակ իրենց էջերում բազմիցս վիրավորել են ինձ, պալատի աշխատակազմին։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը։ «Հերթական մի վիրավորական արտահայտությունն էր գրառել Տիգրան Աթանեսյանը, դրա առթիվ ես համապաստախան ստատուս դրեցի եւ նշեցի, որ նման բաները հարիր չեն մեզ։ Հաջորդ օրը հրապարակային Տիգրան Աթանեսյանը «Attorney At Law» խմբում անձնական բնույթի սեռական հայհոյանքներ է հնչեցրել ինձ, ընտանիքիս հասցեին։ Նշվածի հետ կապված ցանկացա հանդիպել Տիգրան Աթանեսյանի հետ՝ պարզաբանում պահանջել, այնտեղ էի գնացել գործընկերոջս՝ Արսեն Հարությունյանի հետ։ Տիգրան Աթանեսյանը հայհոյեց իմ անձը, այնուհետեւ հարվածեց, եւ եղավ այն, ինչ եղավ»։

Սիմոն Բաբայանի ներկայացմամբ՝ Արսեն Հարությունյանը հարվածների հետեւանքով դիմածնոտային վնասվածք է ստացել, ինքը եւս վնասվածք է ստացել, սակայն ակնառու չէ։ Նրա խոսքով՝ ճանապարհին հանդիպել են փաստաբաններ Վրեժ Խաչիկյանին, Գեւորգ Մկրտչյանին, նրանք իմացել են՝ խնդիրը ինչն է եւ ցանկացել են գնալ իրենց հետ․ «Մտանք գրասենյակ եւ խնդրեցի այնտեղ գտնվող աղջկան դուրս գալ, քանի որ հայհոյանքներ էր գրառված։ Աղջիկը դուրս չգնաց, խնդրեցի Տիգրան Աթանեսյանին պարզաբանի, սակայն վերջինս հայհոյեց եւ հարվածեց։ Ես հակարադարձեցի, Վրեժ Խաչիկյանը եւ Գեւորգ Մկրտչյանը փորձեցին հանդարտեցնել։ Իրավիճակը տեւեց մեկ րոպե։ Այնուհետեւ Տիգրան Աթանեսյանը տարածեց ստահոդ տեղեկություններ, բայց առաջին հարվածողը Տիգրանն է եղել, առաջին հայհոյողն էլ է Տիգրանը եղել»։ Սիմոն Բաբայանի խոսքով՝ պատրաստվում են միջնորդություն ներկայացնել, որպեսզի ոստիկանությունից գործը տեղափոխվի ՔԿ մարմին, քանի որ տեղեկացված են, որ Տիգրան Աթանեսյանը ոստիկանապետի փաստաբանն էր։ 

Բաբայանը նաեւ նշեց, որ Արմեն Սողոմոնյանին ինքը որեւէ առարկայով չի հարվածել, պարզապես տեղի է ունեցել քաշքշուկ, իսկ Սողոմոնյանի վնասվածքի մասին ոչինչ չի կարող ասել։ Անդրադառնալով մյուս կողմի պնդմանը, թե հարձակման թիկունքում կանգնած է ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը՝ Բաբայանը նշեց, որ Արա Զոհրաբյանի առնչությունը բացառապես այդ դեպքում բացակայում է․ «Հայհոյանքերը ուղղված են եղել ինձ, իմ ընտանիքին, նա անգամ իրազեկված չի եղել, որ պետք է հանդիպեմ Տիգրան Աթանեսյանին»։

Հիշեցնենք, որ երեկ փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասել էր, որ իր գրասենյակում հարձակման է ենթարկվել, հարձակվողներն են եղել ՀՀ Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Վրեժ Խաչիկյանը, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Գևորգ Մկրտչյանը և ոմն Արսեն:

Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԴիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջ
Ամենադիտված