Հայերեն


«Սոցիալական լարվածությունը բավականին բարձր է, իսկ իրականացվող տնտեսական քաղաքականությունը հույս չի ներշնչում, որ առաջիկայում խնդիրները կլուծվեն». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի քաղաքացիների սոցիալական խնդիրներն անընդհատ աճում են՝ տարբեր հարկերի դրույքաչափերի փոփոխության, թանկացումների տեսքով: Համաշխարհային տնտեսությունն իր կանոններն է թելադրում, Ռուսաստանի Դաշնությունը, ուր մեր հայրենակիցներն ամենաշատն են մեկնում արտագնա աշխատանքի, նոր կանոններ է սահմանում միգրանտների համար: «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը նշում է՝ մեր հանրության մի որոշ հատվածի համար եկամտի հիմնական աղբյուր է արտագնա աշխատանքը: «Վերջին տարիներին ունեցանք որոշակի դրական շոկեր շինարարության ոլորտում: Դա այն ոլորտն է, որում հիմնականում զբաղված են նաև մեր արտագնա աշխատողները: Վիճակագրությունը, միգրացիոն հոսքերի վերլուծությունները, կարծես թե, ցույց են տալիս, որ այդ դրական շոկերը որոշակի դրական ազդեցություն ունեցան արտագնա աշխատողների մեկնման գործընթացի վրա: Դրական ազդեցություն այն համատեքստում, որ մարդիկ նախընտրեցին Հայաստանում աշխատել, քան մեկնել։ Դրան ոչ միայն այդ դրական շոկերը նպաստեցին, խոսում եմ 2022-24 թթ. մասին, այլ նաև ռուբլու արժեքի բավական ցածր լինելը: Պետք է ֆիքսենք այն հանգամանքը, որ արտագնա աշխատողների՝ վերջին երկու տարվա մեկնումների թվի որոշ կրճատումը, որը փաստում են միգրացիոն հոսքերի նեղ ոլորտային մասնագետները, ցավոք, միայն պայմանավորված չէր այն դրական հանգամանքով, որ մարդիկ կարող էին իրենց հայրենիքում նույն աշխատանքը գտնել, իրենց ընտանիքների հետ մնալ, այլ զուգահեռ կար երկրորդ բացասական հանգամանքը, որ ռուբլու փոխարժեքը պարզապես լրիվ անիմաստ էր դարձնում արտագնա աշխատանքի մեկնումը: Բայց այդ մարդկանց խնդիրը որևէ կերպ լուծված չէ, սա ասելով՝ նկատի ունեմ, որ ինստիտուցիոնալ առումով լուծված չէ սեփական հայրենիքում կայուն և երկարաժամկետ եկամուտ ձեռք բերելու հնարավորությունը: Այսօր ունենք այդ արտաքին ազդեցությունների, երևի թե, ամբողջապես չեզոքացումը, ինչի արդյունքում այն մարդիկ, որոնք որոշակիորեն օգտվեցին այդ հնարավորությունից, այսօր կրկին կանգնած են նույն խնդրի առաջ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ամիրխանյանը:

Նշում է՝ շինարարության ծավալների կրճատում կա, առկա է անշարժ գույքի շուկայի աշխուժության որոշակի կրճատում: «Միտումները ցույց են տալիս, որ դա շարունակականության մեջ է: Թեև որոշ դրական տեղաշարժեր եղան, ընդ որում՝ էլի ոչ իրականացված քաղաքականության, այլ անկախ ազդեցությունների արդյունքում, հիմա գործ ունենք դրանց չեղարկման հետ։ Այդ մարդկանց խնդիրը լուծված չէ, և նրանք կրկին պետք է իրենց հայացքներն ուղղեն արտագնա աշխատանքին՝ որպես հիմնական եկամտի աղբյուր: Այս համատեքստում, երբ պետությունը չի լուծել մարդկանց խնդիրը կամ չի լուծել արդյունավետ կերպով, զուգահեռ իրականացնում է անտրամաբանական քաղաքականություն հիմնական տնտեսական առևտրային գործընկերոջ, գոնե դեռևս ֆորմալ առումով ռազմավարական դաշնակից երկրի նկատմամբ, որը ստեղծում է որոշակի պատնեշներ, այդ թվում՝ դեպի սովորական քաղաքացիներ:

Այս գլոբալ քաղաքականությունը չի կարող չանդրադառնալ Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների նկատմամբ որոշակի քաղաքականության և վերաբերմունքի ձևավորման առումով: Չի բացառվում, որ նման հնարավոր զարգացումները՝ տեխնիկական խոչընդոտներ, տարատեսակ նոր մշակված ռազմավարություն, արգասիքը, հետևանքը կամ պատասխանն են այն գործողությունների և քաղաքականության, որն, ընդհանուր առմամբ, իրականացվում էր Հայաստանի իշխանությունների կողմից դեպի այդ ուղղություն: Դրան գումարենք ԵԱՏՄ-ն՝ մեր հիմնական տնտեսական ուղղությունը, որից ստանում ենք տնտեսական դիվիդենտները: Սա փաստ է, որ վերջին տարիներին դիվերսիֆիկացիայի հակառակ գործընթացը եղավ դեպի ԵԱՏՄ: Դա չափելի է, դրա մասին խոսում են մեր օտարերկրյա ուղղակի ներդրումների կառուցվածքը, արտաքին առևտրաշրջանառության ցուցանիշները, որոնք առավելապես այդ ուղղություններից են: Մի կողմից՝ ունենք դիվերսիֆիկացիայի հակառակ գործընթաց և էլ ավելի մեծ կախվածություն այդ ուղղությունից, մյուս կողմից՝ ունենք այդ ուղղության վերաբերյալ այն քաղաքականությունը, որն այսօր վարվում է, այն է՝ պաշտոնապես հայտարարություն, որ մեկնարկել ենք ԵՄ-ին անդամակցության գործընթաց, ինչը նշանակում է անհամատեղելիություն ԵԱՏՄ-ի հետ: Բնականաբար, այդ ուղղությունից քեզ դիտարկելու են որպես հեռացողի, ինչն ածանցվելու է բոլոր ասպեկտների վրա: Այստեղ մոտեցման փոփոխություն է տեղի ունենում, դա չի կարող չներծծվել բոլոր գործընթացների մեջ՝ առևտրատնտեսականից, ներդրումայինից սկսած մինչև սոցիալական խնդիրներ»,-նշում է մեր զրուցակիցը։

Հիշեցնում է՝ դեպի ԵՄ գնալու ճանապարհի սկզբից, երբ անթաքույց հայտարարում և համապատասխան գործողություններ էին արվում, ԵԱՏՄ ներարտահանման տարբեր հատվածային ապրանքների, ապրանքախմբերի նկատմամբ տեսանք որոշակի վերաբերմունք: «Խնդիրներ առաջացան, ժամանակավորապես դադարեցվեց, մուտքի արգելք գործեց: Դա ընկալման արդյունքն է, որ դու հեռացող ես։ Տնտեսական գործընթացները և փոխգործակցությունը երկարաժամկետ են: Եվրասիական տնտեսական միությունը հնարավորություն է նաև առաջ քաշելու քո շահերին համահունչ քո նախաձեռնությունն իրականացնելու և առաջ մղելու քո նախաձեռնողականությունը: Եթե հայտարարում ես, որ այսօր կաս, վաղը չկաս այդ կառույցում, առնվազն քեզ դիտարկելու են որպես մի սուբյեկտի, որն այլևս չի լինելու իրենց հետ: Դա չի կարող չներծծվել բոլոր հնարավոր ոլորտներում»:

Ընդգծում է՝ խնդիրն այն է, որ հարցերը, դրա առաջացման պատճառները տեղում չեն լուծվել: «Արտագնա աշխատանքի մեկնման գործընթացը տասնյակ տարիներ մեզ համար խնդիր է եղել, բայց դա չի ձևավորվել այդ մարդկանց ճաշակով, այնպես չէ, որ այդ մարդիկ ցանկացել են ամիսներով հեռու լինել իրենց ընտանիքներից ու երկրից: Մեկ դիտարկում կցանկանայի անել. 10-15 տարի առաջվա համեմատությամբ՝ մասնավոր տրանսֆերտների (որոնց զգալի մասը ապահովվում էին արտագնա աշխատողների ուղարկած գումարներով) դերակատարությունը, ազդեցությունը կամ մասնաբաժինը ՀՆԱ-ում նվազել է: Այո, նվազել է, բայց, միևնույնն է, մեր հանրության որոշ հատվածի համար դա եկամտի միակ աղբյուրն է: Այսօր արդեն տեղում տեսնում ենք սոցիալական բավական լուրջ լարվածություն, այդ փոքր թիվը, որն այլ հավասար պայմաններում գուցե մակրոտնտեսական քաղաքականության տեսանկյունից գնահատվեր որպես կրճատված խնդիր, այսօր այդ նույն գնահատականը նույն համարժեքությամբ դժվար է տալ: Այսօր ունենք շոշափելի և շարունակականության միտման ներքո գտնվող թանկացումներ: Վերջին մեկ տարվա ընթացքում ունեինք գնաճի հետ կապված իրավիճակի փոքր-ինչ մեղմացում: Հիշենք, որ 2022 թվականից հետո մեզ մոտ բավականին բարձր գնաճային ալիք էր, հետևաբար նախորդ տարվա որոշակի անկումն այդ բարձր ալիքի հետ համեմատած անկում էր, դա որևէ կերպ չի նշանակում, որ գների հետ կապված՝ սոցիալական առումով խնդիրը մեզ մոտ լուծվեց: Այսօր կրկին ունենք գնաճի արագացում, պաշտոնական վիճակագրության՝ հունվար-մարտ ժամանակահատվածի տվյալներով՝ ունենք ընդհանուր 2,5 տոկոսանոց գնաճ, որի ներքո սննդամթերքի 4,1 տոկոսանոց գնաճ, դրա ներքո էլ կարևոր ծառայությունների՝ առողջապահության, կրթության, տրանսպորտի գնաճ: Տրանսպորտի պարագայում ունենք 4 և ավել տոկոս թանկացում, առողջապահական ծառայությունները շատ ավելի բարձր տոկոսով են թանկացել և այլն: Սա ուղիղ փոխկապակցվածություն ունի սոցիալական խնդրի հետ։ Եթե այս ամենին գումարում ենք հարկային քաղաքականությունը, որը գուցե առաջին հերթին սոցիալական ճյուղի կամ ուղղության խնդիր չէ, բայց հասկանալի է, որ այն իր սոցիալ-տնտեսական հետևանքները թողնելու է և թողնում է: Չի բացառվում, որ նաև սրանով են պայմանավորված գնաճային որոշակի արագացումները և ճնշումները, այն կանխատեսումը, որն անում էինք, երբ ասում էինք՝ հարկային բեռի ավելացումը գնաճային նոր ալիք է առաջացնելու: Այս ամենին գումարվում են արտաքին ազդակները: Տեսնում ենք, թե համաշխարհային տնտեսությունում ինչ զարգացումներ են լինում, և ինչպիսի գնաճային ճնշումներ կարող են լինել դեպի մեզ: Իրականում սոցիալական լարվածությունը բավական մեծ է: Դրանց կարող ենք գումարել տարաբնույթ պատժիչ գործողությունները՝ տուգանքների տեսքով, որոնք էլ ավելի են լրջացնելու սոցիալական իրավիճակը: Սոցիալական լարվածությունը բավականին բարձր է, և իրականացվող տնտեսական քաղաքականությունը, գոնե մակրոտնտեսական ցուցանիշների համատեքստում՝ ինչ տեսնում ենք և դեպի ուր գնում ենք, որևէ կերպ հուսադրող չէ, հույս չի ներշնչում, որ մեզ մոտ առաջիկայում այդ խնդիրները կլուծվեն կամ դրանց համար ստեղծվել են հիմքեր: Կրկին անդրադառնանք նախորդ տարիների աճերին, որոնք այդքան գովերգվում են, և դրանց որևէ կերպ չկապիտալիզացված լինելուն: Ժամանակին ասում էինք, որ որևէ մեկը դեմ չէ ձևավորված տնտեսական աճին, ամբողջ խնդիրն այն է, որ պետք է այն կապիտալիզացվի, քանի որ հետո, երբ այդ գործոնները չլինեն, էլ ավելի մեծ խնդրի առաջ ենք կանգնելու»,-եզրափակում է Լիլիա Ամիրխանյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Մոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՓաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր ԿամենդատյանՀայաքվեն և երիտասարդը. Հրայր ԿամենդատյանՓոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան Վանաձորում պատարագի են մասնակցել «Համահայկական ճակատ»-ի անդամներն ու «Մեծ Հայք» քարտեզների նախաձեռնության հիմնադիրըԻնչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Էդմոն Մարուքյան Թափանցիկ արևային վահանակներ, որոնք կարող են ամրացվել ապակե դռներինՍԴ որոշմամբ ապօրինությունները չհաղթահարվեցին, իսկ քաղբանտարկյալների թիվը պատմական ռեկորդի մոտեցավ. Արամ ՎարդևանյանԳույքագրում ենք Սիս համայնքի խնդիրները. Նարեկ ԿարապետյանԳագիկ Ծառուկյանի պաշտպանական կողմը հրապարակել է իրանական դատարանի վճիռն ու պարտավորագիրըՆախընտրական շրջանում քաղաքական պայքարը քրեական բարքերի տիրույթում էր. Արեգ Սավգուլյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերՓաշինյանն ընտրություններից հետո այլևս ոչ մեկին չի այցելում և քաղցրավենիք չի բաժանում. Հրայր ԿամենդատյանԱյն գործարարները, որոնք այժմ աջակցում են Փաշինյանին, երկար այդպես շարունակել չեն կարող. Մենուա ՍողոմոնյանՄաքուր էներգիայի ապագան. լողացող արևային էլեկտրակայաններ Ընդդիմադիր ուժերը իրենց տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն և միավորվեն Փաշինյանին հեռացնելու համար. Աննա ԿոստանյանՊետք է կոտրենք վախի և անտարբերության մթնոլորտը՝ մեր ձայնը լսելի դարձնելով. Կարուշ Հովեյան«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿԺողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակումԻշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը, ընտրական գործընթաց կազմակերպելը. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» վճռական է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցումՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՀայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս. մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր. Ն. ԿարապետյանԱշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է. Նարեկ ԿարապետյանՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանԵրբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանԻշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԺողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն Մանվելյան«Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվե
Ամենադիտված