Հայերեն


«Միասնություն» շարժման և «Ծառուկյան» դաշինքի միջև քաղաքական պայմանավորվածություն երբևէ չի եղել․ Արման Վարդանյան․ «Իրավունք»

Քաղաքականություն

«Իրավունք» թերթը գրում է․

Դեռեւս խորհրդարանական ընտրությունների մեկնարկին ԱԺ հինգերորդ գումարման ԲՀԿ խմբակցության ղեկավար, այսօր արդեն «Ծառուկյան» դաշինքից ընտրված պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, թե Երեւանի ավագանու ընտրություններին իրենց ցուցակը կգլխավորի «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանը, ով նախկինում եղել է Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարը: Սակայն, ոչ միայն Ա. Վարդանյանը չգլխավորեց դաշինքի ցուցակը, այլ առհասարակ դաշինքը չմասնակցեց ընտրություններին: Իսկ թե ի՞նչն էր պատճառը, որ չկայացավ «Միասնություն»-«Ծառուկյան» դաշինք համագործակցությունը, «Իրավունքի» հետ այս մասին առաջին անգամ խոսեց հենց ԱՐՄԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:


«ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ ՇԱՐԺՄԱՆ ԵՎ ԾԱՌՈՒԿՅԱՆ ԴԱՇԻՆՔԻ ՄԻՋԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՐԲԵՎԷ ՉԻ ԵՂԵԼ»

– Պարոն Վարդանյան, ողջ մամուլը գրեց, որ Դուք եք գլխավորելու Երեւանի ավագանու ընտրություններին «Ծառուկյան» դաշինքի ցուցակը: Ի վերջո, ի՞նչը խանգարեց, որ դա տեղի չունեցավ:

–«Միասնություն» համազգային շարժումը խորհրդարանական ընտրություններից առաջ նախաձեռնել էր մեր երկրի համար միասնական լուրջ բեւեռ ստեղծելու մի շատ կարեւոր գործընթաց: Եվ այդ նպատակով անձամբ հանդիպումներ եմ ունեցել բազմաթիվ կուսակցությունների, քաղաքական ուժերի առաջնորդների հետ։ Մի պահ արդեն իսկ նշմարվել էր որոշակի կոնսոլիդացիա, որի բանակցություններին եւ խորհրդատվական հանդիպումներին մասնակցում էին ՀՀ-ում ծանր կշիռ ունեցող քաղաքական ուժեր, ինչպիսիք էին «Ժառանգությունը», ՀՀՇ-ն, ՍԴՀԿ-ն, ՌԱԿ-ը, «Բարգավաճ Հայաստանը» եւ «Միասնությունը»՝ որպես նախաձեռնող: Եվ չնայած ողջ գործընթացը գնում էր դրական հունով, ինչ-որ պահից այդ բեւեռը չձեւավորվեց։ Թե ինչն էր դրա պատճառը կամ պատճառները, առանձին թեմա է եւ մի օր անպայման կխոսեմ այդ մասին: Պարզապես, դրա մասին խոսելուց հետո մեր ժողովուրդը եւս մեկ անգամ մեծ հիասթափություն կապրի քաղաքական ուժերից եւ որոշ քաղաքական լիդերներից...

Ինչեւէ, երբ այդ փուլում միասնական բեւեռ ձեւավորելը չստացվեց, «Միասնությունը» պաշտոնապես որոշում կայացրեց չմասնակցել խորհրդարանական ընտրություններին: Բայց մեր երիտասարդ թիմակիցներից ոմանք ցանկություն հայտնեցին իրենց ուժերը փորձել ռեյտինգային ընտրակարգով եւ ընդգրկվեցին «Ծառուկյան» դաշինքի ցուցակում: Ասեմ նաեւ, որ մեր թեկնածուները բավական մեծ լումա են ունեցել ձայն բերելու եւ ձայն ստանալու գործընթացում, սակայն պաշտոնապես որեւէ աջակցություն մեր կողմից Դաշինքին չի եղել: Այսինքն' քաղաքական պայմանավորվածություն «Միասնությունը» «Ծառուկյան» դաշինքի հետ չի ունեցել այն փուլից, երբ չկայացավ այդ մեծ կոնսոլիդացիան, որի նախաձեռնողը հենց «Միասնությունն» էր։

– Կարելի՞ է ենթադրել, որ երբ Ն. Զոհրաբյանը նշում էր, թե Դուք եք «Ծառուկյան» դաշինքի քաղաքապետի թեկնածուն, արդեն իսկ համաձայնեցված չէր Ձեզ հետ:

– Սա առաջարկ էր, որն ինձ արվել էր հենց այդ օրերին, բայց մենք պաշտոնապես չստորագրեցինք որեւէ փաստաթուղթ: Իսկ դաշինքը ստեղծվեց «Բարգավաճ Հայաստանի», «Ալյանսի» եւ «Առաքելություն» կուսակցության հենքի վրա, այնինչ, շատ ավելի մեծ կոնսոլիդացիա էր ձեւավորվել, եւ գրեթե բոլոր մասնակիցները կողմ էին արմատական փոփոխություններին։ Ցավոք սրտի, այդ հայեցակարգի կողմնակիցները չմտան Ծառուկյան դաշինքի մեջ։ Որոշները այլ ձեւաչափով մասնակցեցին խորհրդարանական ընտրություններին, սակայն խորհրդարան մուտք գործելու համար չհաղթահարեցին անցողիկ շեմը, իսկ մի մասն ընդհանրապես չմասնակցեց ընտրություններին։ Ըստ էության, այդ ժամանակ արդեն իսկ մեր կողմից կար որոշում՝ պաշտոնապես չմասնակցելու ընտրություններին: Ընդ որում՝ առաջարկի մասին չեմ խոսել, որ դրական եմ ընկալում այն:

Ի դեպ, այն եղել է ոչ թե Ն. Զոհրաբյանի կողմից, այլ հայտարարության մեջ շեշտվել է Գագիկ Ծառուկյանի անունը: Այսինքն՝ սա դաշինքի միասնական առաջարկն է եղել։ Արդյունքում եղավ այն, ինչ կանխատեսելի էր շատ վաղուց։ Ինձ համար անընդունելի էր ընտրություններին մասնակցել ուղղակի մասնակցության համար։ Օրինակ՝ օլիմպիական խաղերի կարգախոսն է՝ կարեւորը մասնակցությունն է, ոչ թե հաղթանակը, բայց քանի որ ես քաղաքական գործիչ եմ, ոչ թե մարզիկ, նախընտրեցի զերծ մնալ թե՛ ցուցակը գլխավորելուց, թե՛ ընտրություններին առանձին մասնակցելուց, քանի որ ինձ համար գլխավորը հաջողության հասնելն էր, որի արդյունքում կհաղթեր ժողովուրդը։

«Զ. ՓՈՍՏԱՆՋՅԱՆՆ ՈՒ Ն. ՓԱՇԻՆՅԱՆՆ ԻՐԱՐ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՄԱՇՈՒՄ ԵՆ, ՔԱՆ ԻՐԵՆՑ ՁԱՅՆԵՐՆ ԵՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ»

– Դուք նշեցիք, որ դեռեւս որոշ փակագծեր չեք բացի, որպեսզի էլի ավելի մեծ հիասթափություն չապրի ժողովուրդը քաղաքական ուժերից եւ քաղաքական լիդերներից: Սակայն, ժողովուրդը հիմա էլ հիասթափվում է' տեսնելով, որ Երեւանի քաղաքապետի ընդդիմադիր երկու թեկնածուները ոչ այնքան պայքարում են իշխանության, որքան միմյանց դեմ:

– Ինձ համար անգամ տարօրինակ չէ, որ Զարուհի Փոստանջյանն ու Նիկոլ Փաշինյանը ընդհանուր եզրեր չեն գտնում, որովհետեւ սրանք քաղաքական ընտրություններ չեն: Որեւիցե մեկը չի խոսում արտաքին վեկտորների եւ ներքին տնտեսական իրավիճակի, քաղաքի զարգացման մասին, այլ խոսում են սանմաքրումից ու լուսավորությունից: Ուստի՝ տեղական ինքնակառավարման ընտրություններում իրենց շատ դժվար է մրցել Տարոն Մարգարյանի հետ, որովհետեւ նա, անկախ բոլոր գնահատականներից, որոնք նրա հասցեին հնչում են, փայլուն տիրապետում է տեղական ինքնակառավարման ոլորտին: Ի վերջո, եղել է թաղապետ, երկար տարիներ զբաղեցրել է փոխքաղաքապետի եւ քաղաքապետի պաշտոն եւ նրա ու երկու ընդդիմադիր թեկնածուների բանավեճը շատ տարբեր հարթության մեջ է: Ն. Փաշինյանի եւ Զ. Փոստանջյանի բանավեճային առավելությունը հենց այն է, որ իրենք քաղաքական դեմքեր են, իսկ Տ. Մարգարյանը կոնկրետ տեղական ինքնակառավարման մասնագետ է: Ու այս առումով' Զ. Փոստանջյանն ու Ն. Փաշինյանն իրար ավելի շատ մաշում են, քան իրենց ձայներն են ավելացնում:

– Իսկ որքանո՞վ էր արդարացված, որ երկրի թիվ երկու քաղաքական ուժը՝ «Ծառուկյան» դաշինքը, առհասարակ չմասնակցեց ավագանու ընտրություններին: Մի՞թե Ձեզնից բացի, դաշինքում այլ քաղաքապետի թեկնածու չգտնվեց:

– Ճիշտ կլինի իրենց տալ այս հարցը: Ես կոռեկտ չեմ համարում մեկնաբանություններ կամ գնահատականներ հնչեցնել։ Բայց կարծում եմ՝ եթե քաղաքական ուժն ունի ասելիք, ապա պետք է մասնակցի բոլոր ընտրություններին՝ լինի Երեւանի, թե Վանաձորի, էական չէ: Կայացած քաղաքական ուժը պետք է պատրաստ լինի բոլոր գործընթացներին, որոնք տեղի են ունենում երկրում, անկախ նրանից, երկրի երկրորդ, թե չորրորդ ուժն է: Շատերը չմասնակցեցին Երեւան քաղաքի ընտրություններին, ինչն ինձ համար անհասկանալի էր: Ընդամենը վերջին րոպեին գրանցել «Երկիր ծիրանին», որպեսզի կոլապսի չմատնվեն ընտրությունները, իրականում ցույց է տալիս այն անտարբերությունը, որը ցավոք, ստեղծվեց խորհրդարանական ընտրություններից հետո ինչպես քաղաքական ուժերի, այնպես էլ ժողովրդի կողմից:

«ՄԵԶ ՄՈՏ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՍՏԱՑՎՈՒՄ Է ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼԸ, ՔԱՆ ԻՐԱՐ ՀԵՏ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼԸ»

– Ավագանու ընտրություններին չմասնակցելը «Ծառուկյան» դաշինքը պատճառաբանեց, թե չեն հասցրել ծրագիր կազմել: Նախկինում եղել եք Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարը եւ թերեւս տեղյակ կլինեք' ԲՀԿ-ում քաղաքային իշխանություն ձեւավորելու ծրագիր չի՞ եղել:

– Յոթ տարի առաջ եմ եղել ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարը, եւ այն ժամանակ որոշ անհամաձայնությունների պատճառով վայր եմ դրել իմ մանդատը ու այս տարիներին շփում չեմ ունեցել ԲՀԿ-ի հետ, քանի որ անկուսակցական եմ եղել: Իմ շփումները «Ծառուկյան» դաշինքի ղեկավարի հետ առ այսօր կրում են անձնական բնույթ եւ տեղավորվում են մտերմության տրամաբանության մեջ, ոչ թե քաղաքական, որովհետեւ մեզ մոտ ավելի լավ ստացվում է մտերմություն անել, քան իրար հետ քաղաքականությամբ զվաղվել: Այդ առումով ոչ մի ծրագրային դրույթ իրենց հետ չեմ քննարկել, որպեսզի ասեմ՝ ունեին, թե՝ ոչ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հնդկաստանում էթնիկ խմբավորումների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել. կա 3 զոհ Իսրայելական ԱԹՍ-ները hարվածել են Լիբանանի հարավին Զելենսկին առաջարկել Է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ անցկացնել ԱդրբեջանումԱճառյան փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ Մահացու որս. միլիոնատեր որսորդին փղերը ոտնակոխ են արել Աֆրիկայում՝ սաֆարիի ժամանակՆյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը և Ադրբեջանի ԱԳՆ-ի դատապարտումը. Էդմոն ՄարուքյանԼա Լիգա․ Լամին Յամալն՝ ամսվա լավագույն խաղացող Այս օրը հիշվելու է որպես խաբված քաղաքացու օր. Ալիկ ԱլեքսանյանԱրդեն ոչ ոք չի կարող Վաշինգտոնին լիարժեք գնահատել որպես դաշնակից․ Մակրոն Փողը, թե՞ գաղափարը․ ի՞նչն է իրականում ձևավորում ընտրությունների արդյունքը․ Էդմոն ՄարուքյանTesla-ն թողարկել է սերիական էլեկտրական մեքենան՝ Cybercab Ահա, թե ինչպես են «լվանում» ցեղասպանին և մանիպուլացնում ժողովրդին․ Էդմոն ՄարուքյանԳոհար Ավետիսյանը կիսվել է նոր ֆոտոշարքով «Նրանք ուժեղ են». «Արարատ-Արմենիա-2013»-ի պատանի ֆուտբոլիստները Սոչիում արծաթե մեդալ նվաճեցին (Տեսանյութ)Մեր դեմ բաց պшտերազմ է հայտարարվել․ Լավրով Եթե Իրանի հետ համաձայնագիրը հաջող լինի, մենք պատրաստ ենք աստիճանաբար մեղմացնել պատժшմիջոցները․ ՄերցԵՄ-ն կորցրել է 25 միլիարդ եվրո՝ ԱՄՆ-իսրայելական զինվшծ ուժերի և Իրանի միջև պшտերազմի պատճառով․ Ուրսուլա ֆոն դեր ԼայենՈւժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը տեսանյութ է հրապարակել Սամվել Կարապետյանի հետ թիմի հանդիպումիցԶրույց Պահեստազորի սպաների միության ներկայացուցիչների հետ՝ հույսի, միասնության և այն փոփոխությունների մասին, որ Սամվել Կարապետյանն է բերելու. Նարեկ ԿարապետյանԱմեն ինչը փաստերով կներկայացվի մայիսին․ Արշակ Կարապետյան Իշխանությունը մաքրում է ցեղասպան թուրքի անունը. Էդմոն ՄարուքյանԵթե այս իշխանությունը մնա, թոշակի անցնելու տարիքը բարձրանալու է․ Հրայր ԿամենդատյանՀայաստանի 1000 խոշորագույն հարկատուները․ ովքեր են առաջատարները Խոստացված պայքարը կոռուպցիայի դեմ տապալվեց, գազի գինն էլ չնվազեց․ Արմեն ՄանվելյանԱյս իշխանությունը յուրաքանչյուր քաղաքացու կյանքը մեկ դրամ է գնահատում․ Արեգ ՍավգուլյանԵրկու ուղերձ, մեկ գնահատական. ԱՄՆ և ՌԴ նախագահների տարբերությունը Ամբողջ հայ ազգը գիտի, որ դուք ընկալելիության հետ կապված բավականին լուրջ խնդիրներ ունեք. Ալիկ ԱլեքսանյանԲռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ Թուրք-ադրբեջանական ծաղր՝ Հայոց ցեղասպանությանը ԵՄ-ն ստիպված կլինի նոր վարկ վերցնել Ուկրաինայի համար 2027 թվականին. WSJ Վարչախմբի էժանագին քայլը ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու 2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից վտարեց ավելի քան 100,000 հայի՝ շարունակելով ցեղաuպանական արշավը, որը սկսվել էր ավելի քան 100 տարի առաջ․ Նյու Յորքի քաղաքապետ Աճառյան փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Պատշգամբի էլեկտրակայան. Pii Energy-ն ներկայացրել է տան էներգետիկ համակարգը՝ 1.2 կՎտ հզորությամբ միացվող արևային վահանակներով Ռուսաստանից դժգոհում են ԵՄ նոր առաքելության կապակցությամբ Ի՞նչ ուղերձ է փորձում փոխանցել մեր ժողովրդին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը. Էդմոն ՄարուքյանԱյս իշխանությունը տապալված է, նրանց նպատակը չիրականացավ․ Մենուա ՍողոմոնյանԸմբշամարտի ԵԱ․ այսօր մրցագորգ դուրս կգան Հայաստանի չորս ազատ ոճային ըմբիշներ Զելենսկին առաջին անգամ ժամանել է Ադրբեջան և Գաբալայում հանդիպել Ալիևի հետ Այսօր Հայաստանում հստակ քայլերով ձևավորվում է պետության nչնչացմանը ծառայող հասարակական մոդել․ Վահե Հովհաննիսյան Մեր ամեն մի եթերը հանրահավաք է. Էդմոն ՄարուքյանՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՄեր պարտքն է ամեն օր ներդնել մեր ուժն ու հնարավորությունները, որպեսզի ապագա սերունդներին փոխանցենք ավելի բարեկեցիկ և կայուն հայրենիք. Գ. ԾառուկյանՊետշահերի պաշտպանության շրջանակում կնքված հաշտության համաձայնությամբ՝ ՀՀ-ին կվերադարձվեն Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը Ջահերի լույսի ներքո՝ հիշողությունից մինչև դիմադրություն «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանի հարցազրույցը Եվրախորհրդարանում Ջահերի լույսի տակ հնչած քաղաքական ուղերձը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Մենք միշտ կանգնած ենք լինելու մեր Սուրբ Եկեղեցու կողքին, հիշելու ենք մեր պատմությունը և պաշտպանելու ենք մեր ազգային ինքնությունը. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված