Հայերեն


«Հայաստանի իշխանությունները սոցիալական հարցերի միջոցով նույնպես ուզում են արցախցիների նկատմամբ ձևավորել հայաստանաբնակ մեր հայրենակիցների վատ վերաբերմունքը». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարտի 29-ին Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները հերթական անգամ իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին Ազատության հրապարակում: Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանն ասում է՝ անթույլատրելի է Հայաստանի իշխանությունների վերաբերմունքն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների նկատմամբ:

«Այդ վերաբերմունքի դեմ բողոքի հավաքական արտահայտման ձևը եղավ նաև ամսի 29-ին տեղի ունեցած հանրահավաքը: Այս ամենը պատասխանն էր Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը՝ սկսած նրանից, որ Արցախն Ադրբեջանի մաս է, որ Արցախի հարցն այլևս փակված է, որ արցախցիների համար սոցիալական ծրագրերի վերաբերմունքը ներկայացնում են չհաշվարկված, ոչ հասցեական ու անարդյունավետ: Այս բոլոր իրողությունների պատասխանն էր այս հանրահավաքը: Դիտարկե՞լ սա որպես սոցիալական պահանջ: Բազմիցս ասել ենք, որ արցախցիները երբեք սոցիալական հարցերը չեն գերադասել իրենց հայրենիքից: Արցախցին բազմիցս ապացուցել է, որ պատրաստ է իր կոմֆորտ վիճակը զոհել հանուն հայրենիքի և ոչ թե հակառակը: Ներկայացնել, որ արցախցիները պահանջում են շարունակել այս կամ այն դրամական աջակցությունը, դա ուղղակի անթույլատրելի է: Ընդհակառակը՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները պահանջում են, որ այն բոլոր սոցիալական ծրագրերը, որոնք իրականացվում են, էլ ավելի հասցեական և օգտակար կազմակերպել, իհարկե՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ նրանք շատ լավ հասկանում են՝ Հայաստանի Հանրապետությունն անսպառ սոցիալական ծրագրեր իրականացնելու հնարավորություն չունի: Գտնում ենք, որ ծրագրերը պետք է լինեն հաշվարկված, գնահատված, որոշված լինի դրանց հասցեականությունը, օգտակարությունը և այլն: Բազմիցս այս հարցը բարձրացվել է, որ զուտ գումար բաժանելով՝ հնարավոր չէ արցախցու սոցիալական հարցերը լուծել: Արցախցին այդ հավաքով հայտարարեց, որ նա ուղղակի իշխանություններից պահանջում է ապահովել իր արժանապատիվ ժամանակավոր կեցությունը Հայաստանի Հանրապետությունում՝ մինչ հնարավոր կլինի վերադարձ հայրենիք: Եթե մարդիկ ցանկանային, ապա կնկատեին, որ կարմիր թելով անցնում էր վերադարձի գաղափարը: Արցախցիները նաև մասնավոր հարցազրույցների ժամանակ նշում էին՝ իրենց որևիցե գումար անհրաժեշտ չէ, իրենց անհրաժեշտ է, որ կարողանան վերադառնալ իրենց տները, կարողանան այցելել իրենց հարազատների գերեզմաններին, ուղղակի վերադառնան իրենց հայրենիքը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Նա նաև հստակ կարծիք ունի, թե ինչու որոշ շրջանակներ փորձեցին այս հավաքին վերագրել բացառապես սոցիալական ուղղվածություն: Որքան էլ տգեղ լինի ձևակերպումը, բայց, այդ շրջանակների բնորոշմամբ, «արցախցիները փողի կռիվ են անում»: «Սա միանշանակ այս իշխանությունների ձեռագիրն է: Սրա միջոցով նրանք ուզում են ցույց տալ, որ արցախցիները պատրաստ չեն աշխատել և իրենց աշխատանքի միջոցով որևիցե գումար վաստակել, այլ պահանջում են իշխանություններից հավել յալ գումարներ: Այս իշխանությունները սոցիալական հարցերի միջոցով նույնպես ուզում են արցախցիների նկատմամբ ձևավորել հայաստանաբնակ մեր հայրենակիցների վատ վերաբերմունքը, որովհետև այս իշխանությունները դրանից բացի ուրիշ ասելիք չունեն ո՛չ հայ ժողովրդին ընդհանրապես, ո՛չ էլ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին մասնավորապես: Իրենք չեն կարող ասել, թե ինչու են այսօր հայտարարում, որ Արցախի վերադարձի հարցը փակ է, չեն կարողանում բացատրել, թե ինչպես եղավ, որ Արցախը հանկարծ դարձավ Ադրբեջանի մաս և նման բազմաթիվ հարցեր: Հանրահավաքի կազմակերպիչները և մենք բոլորս կանխատեսում էինք, որ իշխանությունների կողմից նման արձագանք է լինելու՝ ներկայացնել արցախցուն որպես բեռ Հայաստանի համար: Այս թեզը բազմիցս հնչել է այս իշխանությունների կողմից: Սակայն Սյունիքի, Վարդենիսի, Ջերմուկի և մնացյալ դեպքերը մեզ ապացուցեցին, որ Արցախը ոչ թե բեռ էր Հայաստանի համար, այլ նրա պաշտպանն էր: Կորցնելով Արցախը՝ բազմաթիվ իրողությունների ականատեսը եղանք, որոնք չէին լինի, եթե Արցախը լիներ հայկական: Ուստի այս վերաբերմունքը և գործողությունները, որոնք իշխանամերձ շրջանակներում տարածում են, շատ հասկանալի և բացատրելի է, սակայն կարծում եմ, որ մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունը հասկանում է, թե իրականում ինչ է կատարվում»,-նշում է մեր զրուցակիցը:

Հանրահավաքի ժամանակ հնչած մի ձևակերպում տարակուսելի էր դարձել շատերի համար՝ մեր պայքարն իշխանությունների դեմ չէ, մեր պայքարը մեր իրավունքների համար է: Բայց բոլորս ենք հասկանում, որ մեր օրերում Հայաստանում որոշումներ կայացնողը Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն են: Նման ձևակերպումը, կարծես, ինքնապաշտպանության մի ձև լիներ, չէ՞ որ 2023 թ. արցախահայության բռնի տեղահանումից հետո նրանց պարբերաբար կապում ու միաձուլում են քաղաքական այս կամ այն ուժերի և գործիչների հետ: «Այդ հայտարարության տակ ավելի մեծ գաղափար կա թաքնված, այն է, որ արցախցիները բռնի տեղահանումից հետո, երբ հաստատվել են իրենց հայրենիքի հայաստանյան հատվածում, չեն կորցրել Արցախ վերադառնալու իրենց նպատակը և հույսը: Նրանք ոչ թե ցանկություն ունեն այստեղ ձևավորել իշխանություն և մնալ ու հաստատվել Հայաստանում, ունենալ սոցիալական բարվոք վիճակ, այլ նրանք Հայաստանի ցանկացած իշխանությունից պահանջելու են, որպեսզի Արցախի վերադարձի հարցն օր առաջ լուծվի: Միևնույն ժամանակ շատ լավ հասկանում են, որ, ցավոք, Նիկոլ Փաշինյանի և նրա վարչակազմի իշխանավարման օրոք այս հարցերը ընդհանրապես փակվելու են: Ելույթներից մեկի ժամանակ եղավ նման հայտարարություն, սակայն դա ունի հետևյալ նշանակությունը՝ արցախցուն հարկավոր չէ Հայաստանի Հանրապետությունում իշխանություն ձևավորել և դառնալ իշխանավոր, ինչպես բազմիցս նշել է Նիկոլ Փաշինյանը, թե շատերը եկել են Արցախից, որպեսզի այստեղ իշխանություն ունենան: Որևիցե մեկ արցախցի իր հայրենիքը չի փոխի Հայաստանում իշխանություն ունենալու հետ: Այսօր բոլոր արցախցիները միահամուռ կանգնելու են քաղաքական այն հոսանքների, ուժերի և գործիչների կողքին, որոնք կարողանալու են փոխել այսօրվա իշխանությունը՝ որպես այդպիսին, ոչ թե նրա համար, որ նրանց հետ գան իշխանության, այլ որովհետև եկող ազգային իշխանությունը պետության առաջնահերթություններից մեկը դիտարկելու է Արցախի վերադարձը»,- եզրափակում է Հակոբ Հակոբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանԷրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան
Ամենադիտված