Հայերեն


Թուրքիան դիրքավորվում է Նախիջևանում․ ռազմաբազա կկառուցվի

Աշխարհ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մայիսի 1–5–ը տեղի են ունենալու Ադրբեջանի և Թուրքիայի Զինված ուժերի համատեղ մարտավարական զորավարժություններ: Թուրքական ԶՈՒ–ի անձնակազմն արդեն ժամանել է Ադրբեջան, այն գլխավորում է գնդապետ Հաքան Աչըքեզը, ով կարևորել է համատեղ զորավարժությունների անցկացումը և ընդգծել, որ «ձեռք բերված փորձը դրական ազդեցություն կունենա ապագա պլանների վրա»:
Բայց ամբողջ խնդիրն էլ հենց այդ պլաններն են, քանի որ Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական գերատեսչությունները դրանք պաշտոնապես չեն բացահայտում: Սակայն զորավարժությունների մասին տեղեկությունից հետո ադրբեջանական որոշ լրատվամիջոցներում հայտնվեց միևնույն անանուն մեկնաբանությունը, որտեղ նշվեցին այդ «պլանները»:
Նախևառաջ նշվում է, որ այդ զորավարժությունները «մեսիջ են Հայաստանին ու նրա հովանավորներին»: Երկրորդ, նշվում է, որ «անցած տարվա ապրիլյան պատերազմից առաջ և հետո Ադրբեջանի ու Թուրքիայի ԶՈՒ–երն անցկացրել են համատեղ զորավարժություններ», ընդ որում, «մի շարք քաղաքական և փորձագիտական շրջաններում նշել են Թուրքիայի հատուկ դերը ադրբեջանական բանակի ապրիլյան հաջողությունների մեջ»:
Երրորդ, ընդգծվում է, որ «քանի դեռ ադրբեջանա–թուրքական ռազմական կապերը չեն գտնվում Երևանի ու Մոսկվայի միջև եղած կապերի մակարդակի վրա, անհրաժեշտ է Անկարայի ու Բաքվի միջև ստորագրել ռազմական ռազմավարական համագործակցության մասին պայմանագիր, և Ադրբեջանի տարածքում, օրինակ, Նախիջևանում, ստեղծել թեկուզ մեկ թուրքական ռազմաբազա»:
Նախիջևանում թուրքական ռազմաբազա ունենալու գաղափարը վաղուց հանգիստ չի տալիս Թուրքիային: Նույնիսկ դրա իրավական հիմնավորումն են գտել: Ըստ այդմ, 1921 թ. Կարսի պայմանագիրը Թուրքիային նման իրավունք է տալիս:
Անշուշտ, այս «պնդումը» խիստ կաղում է, ընդ որում, երկու ոտքից: Կարսի պայմանագիրը կնքվել է 1921 թ. հոկտեմբերին մի կողմից Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ՍՍՀ–ների, մյուս կողմից Թուրքիայի միջև` ՌՍՖՍՀ–ի մասնակցությամբ:
Նկատի ունենանք, որ պայմանագիրը սահմանել է Սովետական Միության և Թուրքիայի Հանրապետության միջև սահմանը: Այժմ կողմերից մեկը չկա: Ու թեև Ռուսաստանն իրեն ճանաչել է որպես ԽՍՀՄ իրավահաջորդ, բայց նախ, անկախ Ռուսաստանը չի երկարացրել Կարսի պայմանագրի ճանաչումը, երկրորդ` ներկա Ռուսաստանը Թուրքիայի հետ չունի այն սահմանը, որը եղել է պայմանագիրը կնքելիս: Այսինքն, այսօրվա դրությամբ պայմանագիրը չի կարող գործել:
Բայց եթե անգամ ենթադրենք, որ պայմանագիրը գործում է, այն Թուրքիային Նախիջևանում ռազմաբազա ունենալու իրավունք չի տալիս, այլ պարզապես սահմանում է պրոտեկտորատ: Այսինքն, Թուրքիան հանդես է գալիս որպես ռեգիոնի անվտանգության երաշխավոր: Թերևս հենց այս կետն է, որ թուրքական կողմը փորձում է շահարկել: Բայց դա ոչ այլ ինչ է, եթե ոչ պայմանագրի կամայական ընթերցում:
Հաջորդը: Կարսի պայմանագրի երաշխավորները Թուրքիան ու Ռուսաստանն են: Այսինքն, եթե Թուրքիան ցանկանա ռազմաբազա ստեղծել, ապա առանց Ռուսաստանի համաձայնության չի կարող անել: Մյուսը: Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է, որ դեմ է իր երկրում օտար երկրների ռազմաբազա տեղակայելուն: Ու քանի դեռ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև չկա համապատասխան պայմանագիր, դա հնարավոր չէ անել:
Անշուշտ, Նախիջևանում ռազմաբազա ունենալու Թուրքիայի տենչանքը խիստ հասկանալի է: Այն թույլ կտա ներկայացվածություն ունենալ Կովկասում, ավելին, ինչ–որ առումով կլեգիտիմացնի կովկասյան գործերին նրա միջամտությունը:
Ավելին, թուրքական կողմը բավականին հեռու է գնացել իր ցանկություններում և մտածում է, որ հաշվի առնելով ԱՄՆ–ի հակաիրանական քաղաքականությունը, Նահանգները կցանկանա, որ ՆԱՏՕ–ի անդամ Թուրքիան ռազմաբազա ունենա Իրանին սահմանակից Նախիջևանում: Թեև այս պահին Իրանը ԱՄՆ բարեկամ երկրների շարքում չէ, բայց և Թուրքիան դրա պատվավոր հորիզոնականները չի զբաղեցնում: Հատկապես սահմանադրական փոփոխություններից հետո Թուրքիան այլև անկանխատեսելի գործընկեր է, և նման քարտ–բլանշ ԱՄՆ–ը նրան դժվար թե տա: Ամենակարևորը` Նախիջևանում թուրքական ռազմաբազայի ներկայությանը միանշանակ դեմ կլինի Իրանը: Որքան էլ արտաքուստ Ադրբեջանն ու Թուրքիան նորմալ հարաբերություններ ունենան Իրանի հետ, այդ երկրների միջև առկա ներքին լրջագույն խնդիրները թույլ չեն տա, որ Թեհրանը նման ուղղակի սպառնալիք հանդուրժի իր սահմանների մոտ:
Այնպես որ, Թուրքիայի այդ վաղեմի երազանքը գոնե տեսանելի ապագայում դժվար թե իրականություն դառնա:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան Վանաձորում պատարագի են մասնակցել «Համահայկական ճակատ»-ի անդամներն ու «Մեծ Հայք» քարտեզների նախաձեռնության հիմնադիրըԻնչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Էդմոն Մարուքյան Թափանցիկ արևային վահանակներ, որոնք կարող են ամրացվել ապակե դռներինՍԴ որոշմամբ ապօրինությունները չհաղթահարվեցին, իսկ քաղբանտարկյալների թիվը պատմական ռեկորդի մոտեցավ. Արամ ՎարդևանյանԳույքագրում ենք Սիս համայնքի խնդիրները. Նարեկ ԿարապետյանԳագիկ Ծառուկյանի պաշտպանական կողմը հրապարակել է իրանական դատարանի վճիռն ու պարտավորագիրըՆախընտրական շրջանում քաղաքական պայքարը քրեական բարքերի տիրույթում էր. Արեգ Սավգուլյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերՓաշինյանն ընտրություններից հետո այլևս ոչ մեկին չի այցելում և քաղցրավենիք չի բաժանում. Հրայր ԿամենդատյանԱյն գործարարները, որոնք այժմ աջակցում են Փաշինյանին, երկար այդպես շարունակել չեն կարող. Մենուա ՍողոմոնյանՄաքուր էներգիայի ապագան. լողացող արևային էլեկտրակայաններ Ընդդիմադիր ուժերը իրենց տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն և միավորվեն Փաշինյանին հեռացնելու համար. Աննա ԿոստանյանՊետք է կոտրենք վախի և անտարբերության մթնոլորտը՝ մեր ձայնը լսելի դարձնելով. Կարուշ Հովեյան«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿԺողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակումԻշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը, ընտրական գործընթաց կազմակերպելը. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» վճռական է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցումՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՀայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս. մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր. Ն. ԿարապետյանԱշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է. Նարեկ ԿարապետյանՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանԵրբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանԻշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԺողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն Մանվելյան«Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեԳյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է սկսենք տեր կանգնել մեր ազգային ինքնությանն ու իրավունքներին. Արսեն ԳրիգորյանԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր
Ամենադիտված