Հայերեն


Իրենց աչքի մեծ գերանը թողած՝ այլոց աչքերի «ծեղն» են տեսնո՞ւմ․ «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գյումրու ավագանու ընտրարշավն, իհարկե, կարճատև էր, բայց պայքարի մեջ մտած թեկնածուներն ու նրանց թիմերը, կարծում ենք, հասցրեցին դրսևորվել, իսկ գյումրեցիներն էլ՝ կողմնորոշվել: Մարտի 30-ին կլինի քվեարկությունը, իսկ 31-ին արդեն պատկերը պարզ կդառնա: Հաշվի առնելով, որ մեր հաջորդ թողարկումը համընկնում է «լռության օրվա» հետ, կարծում ենք՝ հիմա արդեն կարելի է որոշակի ամփոփումներ անել՝ հատկապես կապված քարոզարշավային դրսևորումների ու, մասնավորապես, «իշխող ուժի» նախընտրական վարքագծի վերաբերյալ:

Օրերս, ինչպես հայտնի է, ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը հրապարակավ սրտնեղել էր, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիել յանը ոչ միայն համարձակվել էր գնալ Գյումրի, այլև այնտեղ քարոզարշավի էր մասնակցում: Սա առաջին դեպքը չէ, այլ քպականներ ևս հասցրել են տարբեր առիթներով այդ «նարատիվը» պտտեցնել, թե՝ «վա՜յ, ամա՜ն, Երևանից գալիս են Գյումրի, քաղաքականացնում են մեր «հալալ-զուլալ» ՏԻՄ ընտրությունները...»:

Անկեղծ ասած, այս ամենը երգիծական մի լավ մանրապատումի թեմա կլիներ, եթե իրականությունն այսքան դժգույն չերևակվեր՝ քպական «կարկառունների» ընկալման իմաստով: Դե, «քաղաքականացման» մասին դարակազմիկ արտահայտությունները կարելի է ընդհանրապես շրջանցել, քանզի ցանկացած ընտրություն, ինքնին, արդեն իսկ քաղաքական գործընթաց է, էլ դրա ի՞նչը քաղաքականացնես: Ոնց որ ասեն՝ մի թրջեք ջուրը, կամ՝ քարը քարացավ:

Բայց շատ ավելի հետաքրքրական պարագա կա, որին թե՛ մենք ենք ավելի վաղ ուշադրություն դարձրել, թե՛ այլ մեկնաբաններ: Դիտարկենք ըստ հերթականության: Նախ՝ ո՞վ ասաց կամ այդ ո՞վ է որոշել, որ որևէ այլ գործիչ կամ որևէ քաղաքական ուժ, առհասարակ որևէ ՀՀ քաղաքացի չի կարող կամ իրավունք չունի Հայաստանի որևէ քաղաքում կամ գյուղում սատարել տեղական ընտրություններին մասնակցող որևէ գործչի կամ թիմի, անկախ նրանից, թե ինչ կուսակցության է պատկանում կամ Հայաստանի որ բնակավայրից է: Հո չի քվեարկո՞ւմ: Սա՝ մեկ:

Երկրորդը՝ կոնկրետ Գառնիկ Դանիելյանը տվյալ դեպքում Գյումրի էր մեկնել «Սրբազան շարժման»՝ Փաշինյանին հեռացնելու նպատակով իրականացվող «Չեմ վստահում» նախաձեռնության հետ կապված:

Երրորդ. ով՝ ով, բայց ՔՊ-ն այս թեմային ավելի լավ էր՝ ընդհանրապես չմոտենար, նույնիսկ թեկնածուներից մեկի քարոզարշավի անմիջական մասնակից... ֆայտոնով: Ախր, ՔՊ-ն այդ ծանրաձողը ի սկզբանե ոտքին է գցել: Մենք չէ, այլ բազմաթիվ գյումրեցիներ ու Գյումրու ընտրապայքարին աչալուրջ հետևող փորձագետներն են հավաստիացնում, որ ՔՊ-ն «հայրաքաղաքում» շանս չունի: Ու ՔՊ-ի վիճակը Գյումրիում այնքան վատ է, որ երկար ժամանակ հարմար թեկնածու չէին գտնում: Իրենց շարքերում այն կարգի անթեկնածու էին, որ «լեգեոներ» ներգրավեցին՝ ի դեմս Սարիկ Մինասյանի, որ նախքան այս հասցրել էր այլ ուժերի համար էլ գործել, իսկ հիմա... ՔՊ է: ՔՊ-ի գործերը Գյումրիում այն աստիճան վատ են, որ քարոզարշավին ներգրավել էին նաև Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին, որ նկատվել էր Սարիկ Մինասյանի նախընտրական միջոցառման ակտիվ մասնակիցների շարքում: Ու դա, բնականաբար, չվրիպեց լրատվամիջոցների ուշադրությունից: Հարկավ, իրենց գործն է, թե ում կներգրավեն: Բայց խոսքը հանրային գործիչ Ավետիք Չալաբյանի դեմ ցուցմունք տված այն նույն Թոռնիկի մասին է, որը դատարանում կուրծք էր ծեծում, թե իրենք՝ ուսանողները, ուսխորհուրդը, քաղաքական պրոցեսներին չեն խառնվում:

Փաստորեն, ՔՊ-ում այնքան խառն են, որ արդեն... խառնվում են: Դեռ չենք խոսում քարոզարշավի նպատակով ՔՊ-ի կողմից Գյումրիում իջեցված պետպաշտոնյա-պատգամավորական «երևանյան դեսանտի» մասին:

Հիմնականը. Գյումրիում դիտարկված ընտրարշավի ընթացքը թույլ է տալիս ասել, որ ամենավատ, մրցակիցներին թիրախավորող ու վիրավորող, վարկաբեկող, տոտալ հակաքարոզչական... քարոզչություն հենց ՔՊ-ն է անցկացնում: Գիտե՞ք, ՔՊ-ի նման պահվածքը նաև վիրավորանք է քաղաքային բարձր մշակույթի համբավ ունեցող Գյումրու և գյումրեցիների նկատմամբ: Էլ չենք խոսում Նիկոլ Փաշինյանի դրսևորած անհարգալից վերաբերմունքի մասին, որ գնացել ու Գյումրիում իր խազ ընկած «ձայնապնակն» էր միացրել «նախկիննե՜ր... թալա՜ն... պադվալի կռիսնե՜ր... հետ տված բրաբուսնե՜ր» ու նման բաներ:

Ի դեպ, պետք է նկատել, որ ՔՊ-ից բացի, մյուս ուժերը, որ շատ տարբեր են միմյանցից, որոշ դեպքերում՝ տարաբևեռ, գոնե մինչև այժմ հիմնականում կոռեկտ են պահել միմյանց նկատմամբ: Առանձին դեպքերում պարզապես ստիպված են եղել հակադարձել ՔՊ-ի թիրախավորումներին:

Եվ էլի. շատ է խոսվում այն մասին, որ Գյումրու այս ընտրությունները չափազանց կարևոր են նաև երկրում տրամադրությունների բյուրեղացման ու իշխանափոխության գործընթաց ծավալելու տեսանկյունից: Այո, կարևոր են: Սակայն, կարծում ենք, քաղաքական մարտավարության առումով արդարացված չէ միանգամից շատ բան հենց այս ընտրությունների հետ փոխկապակցելը: Գյումրու ընտրությունները որոշակի «լակմուսի թուղթ» կարող են լինել: Այո, կարող են խթանել ներքաղաքական զարգացումներ, բայց նախ՝ պետք չէ մոռանալ քվեարկության մասնակցության ցուցանիշի մասին, երկրորդ՝ երկիրը, հասարակությունը իշխանափոխության կարիք ու պահանջ ունեն՝ անկախ այն բանից, թե ինչ արդյունքներ կգրանցվեն կոնկրետ Գյումրիում:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԻշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Կարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»
Ամենադիտված