Հայերեն


«Հանուն բարեկեցիկ Երևանի տեսլականի մենք կարևորում ենք բազմաբնակարան շենքերի խնդիրներին համակարգային լուծումներ տալը». Տարոն Մարգարյանն՝ աջափնյակցիներին

Քաղաքականություն

 

 

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպումներ է ունեցել  Աջափնյակ վարչական շրջանի բնակիչների հետ:

Առանձնակի կարևորելով քաղաքացիների արժանապատիվ կյանքի համար բավարար պայմանների ստեղծումն ու ապահովումը, Տարոն Մարգարյանը նկատել է, որ կարևոր այդ առաքելության պատասխանատվությունն այս թիմը ստանձնել և հետևողականորեն իրականացնում է գործունեության հենց առաջին իսկ օրից:

 «Այս տարիների ընթացքում դուք համոզվե՛լ եք, որ մեզ համար առաջնահերթը եղել ու շարունակում են մնալ մեր բնակիչների արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն ու ապահովումը: Օր օրի զարգացող Աջափնյակը վկայում է այն մասին, որ 4 տարի առաջ մեր թիմի կողմից նախաձեռնած ծրագրերն իրենց արդյունքն են տվել,  բայց դա չի նշանակում, որ մենք անելիքներ այլևս չունենք և բավարարվում ենք արդյունքներով: Ձեր խորհուրդներով ու առաջարկներով, սիրելի երևանցիներ, մենք կազմել ենք հինգամյա զարգացման նոր ծրագիր՝ իր տեսլականով և կոնկրետ ծրագրերով:»

 Ներկայացնելով արդեն իսկ կյանքի կոչված ծրագրերը, Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանը նաև ընդգծել է, որ Հանուն Երևանի հնգամյա ծրագիրը ևս ուղղված է բոլոր այն խնդիրների լուծմանը, որոնք նախանշվել են հենց բնակիչների կողմից:

«Առաջիկա 5 տարիներին բնակելի ֆոնդի ոլորտում մեր առաջնահերթությունների շարքում է լինելու վերելակային տնտեսության արդիականացման խնդրի լուծումը: Հանուն բարեկեցիկ Երևանի տեսլականի մենք կարևորում ենք բազմաբնակարան շենքերի խնդիրներին համակարգային  լուծումներ տալը: Օրենսդրական փոփոխությունների միջոցով կներդնենք համատիրությունների նոր մոդել, որով կսահմանվեն բոլոր կողմերի պարտականություններն ու պարտավորությունները, կներդրվեն բնակչությանը հաշվետու լինելու մեխանիզմներ:»,- նշել է Տարոն Մարգարյանը:

 Երևանցիների հետ միասին ու բնակիչների խորհուրդներով և աջակցությամբ առաջ շարժվող  թիմն այսուհետ ևս չի դադարելու լինել քաղաքացիների գործընկերն ու հենց նրանց հետ միասին է կյանքի կոչելու Հանուն բարեկեցիկ Երևանի ծրագիրն ամբողջությամբ. վստահեցրել է Տարոն Մարգարյանն ու նկատել, որ գալիք հինգ տարիներին ևս թիմը կշարունակի ավելացնել ու ամրապնդել գրանցած շոշափելի ձեռքբերումներն ու հաջողությունները:

 «Համոզվա՛ծ եղեք, որ մեր փորձառու, բանիմաց և սրտացավ թիմը, որը երբևէ չի՛ խուսափել թե՛ հաջողության և թե՛ բացթողումների պատասխանատվությունը կրելուց, ձե՛զ հետ միասին կկարողանա դա կյանքի կոչել: Դուք բազմաթիվ առիթներ ունեցաք համոզվելու, որ մենք ձեզանից մեկն ենք ու մի՛շտ ենք ձեր կողքին: Եվ դրա համար եկել ենք խնդրենք, որ մայիսի 14-ին ձեր վստահության քվեն տաք փորձառու և բանիմաց թիմին, նրանց, ովքեր լա՛վ գիտեն ձեզ հուզող խնդիրներն ու մի՛շտ են ձեր կողքին: Միասին շարունակենք մեր համատեղ աշխատանքը՝ հանու՛ն բարեկեցիկ Երևանի»:

 
Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnր
Ամենադիտված