Հայերեն


Եվրոպական երկրների հանրության ռադիկալացման պատճառները. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին տարիներին Եվրոպայում հանրային տրմադրությունների ռադիկալացման և դժգոհությունների խորացման միտումներ են նկատվում։ Եվ այդ դժգոհություններն իրենց մեջ շատ խորքային պատճառներ են կրում։

Առաջին պատճառը տնտեսական է։ Տևական ժամանակ, հատկապես ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում, եվրոպական երկրների տնտեսությունները դժվարությունների առաջ են կանգնել՝ լճացման փուլում հայտնվելով։ Տնտեսական ստագնացիան պայմանավորված է էներգակիրների գների աճով, գյուղատնտեսական ոլորտի ճգնաժամով, աշխատավարձերի ցածր մակարդակով և կենսաթոշակային, այսպես ասած, բարեփոխումներով։ Այս երևույթներն ունեն թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ ազդեցություններ, որոնք կարող են ձևափոխել Եվրոպայի տնտեսական և քաղաքական դաշտը։ Պատահական չէ, որ այս ֆոնին ծայրահեղ աջ և ազգայնական քաղաքական ուժերի նկատմամբ վստահությունը շարունակաբար աճում է։

Եվրոպայում գնաճն ու ինֆլ յացիան արդեն մի քանի տարի է, ինչ սոցիալական լարվածության պատճառ են դարձել։ Չնայած Կենտրոնական բանկերի միջամտությանը, աշխատավարձերի աճը չի համընկնում ապրանքների և ծառայությունների թանկացման տեմպերի հետ։ Մեծ Բրիտանիայում բժիշկները, ուսուցիչները, երկաթուղային աշխատողները և այլ մասնագիտությունների ներկայացուցիչներ պարբերաբար գործադուլներ են կազմակերպում՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում։ Վերջերս էլ Գերմանիայում, Բելգիայում և այլ վայրերում ավիացիոն ոլորտի աշխատողներն են գործադուլներ սկսել՝ ձգտելով հասնել աշխատանքային պայմանների բարելավման և աշխատավարձերի բարձրացման։

Եվ երբ Եվրոպական կենտրոնական բանկը բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքները՝ փորձելով զսպել գնաճը, ապա այդ քաղաքականությունն ավելի է բարդացնում քաղաքացիների ֆինանսական վիճակը, առավել ևս՝ հիպոթեքային վարկ ունեցողների համար։ Իսպանիայում, Պորտուգալիայում և Իտալիայում մարդիկ բողոքում են վարկային բեռի աճից։ Իսկ Լեհաստանում բարձր տոկոսադրույքները դժվարացրել են բնակարանային վարկերի մարումը։

Մյուս կողմից՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Եվրոպան ստիպված է եղել կրճատել համեմատաբար էժան ռուսական գազի ներմուծումը՝ անցնելով այլընտրանքային աղբյուրների։ Սակայն նոր մատակարարների (ԱՄՆ, Նորվեգիա, Կատար) հետ պայմանագրերը գազի գնի կտրուկ աճ են առաջացրել։ Այդ իսկ պատճառով Գերմանիայում, Չեխիայում և այլ երկրներում հազարավոր մարդիկ դուրս են գալիս փողոց՝ պահանջելով ավելի մատչելի էներգակիրներ։ Վառելիքի և պարարտանյութերի բարձր գների և սուբսիդավորման կրճատման հետևանքով ֆերմերների բողոքի ակցիաներ տեղի ունեցան Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Իտալիայում, Իսպանիայում։ Միևնույն ժամանակ, քանի որ Եվրոպայում սոցիալական անհավասարության խնդիրն ավելի է խորանում, Բելգիայում, Գերմանիայում և Իսպանիայում հազարավոր մարդիկ դուրս են գալիս փողոց՝ պահանջելով ավելի մեծ պետական աջակցություն սոցիալական ոլորտում։

Ըստ էության, եթե կառավարությունները չգտնեն երկարաժամկետ լուծումներ, ապա գործադուլներն ու բողոքի ակցիաները կշարունակվեն։ Այս խնդիրն ավելի է բարդանում այն պայմաններում, որ եվրոպական երկրների համայնքը բախվում է ժողովրդագրական ճգնաժամի երևույթի հետ։ Եվ քանի որ երիտասարդ աշխատողների թվի պակաս է զգացվում, որոնց վճարված հարկերից էլ պետք է գոյանան մեծ թվով տարեց մարդկանց կենսաթոշակները, ապա իրավիճակը բալանսավորելու համար բարձրացվում է կենսաթոշակային տարիքը։ Պատահական չէ, որ Ֆրանսիայում բողոքի զանգվածային ակցիաներ տեղի ունեցան կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ։ Հարյուր հազարավոր մարդիկ դուրս եկան փողոցներ՝ մասնակցելով ցույցերին։ Ըստ տարբեր աղբյուրների, միայն Փարիզում բողոքների որոշ օրերին մասնակիցների թիվը ուղղակի գերազանցեց 1 միլիոնը։

Ընդհանուր առմամբ, միգրացիայի դեմ ուղղված բողոքի ցույցերն ու ակցիաները Եվրոպայում դարձել են սոցիալական և քաղաքական դիսկուրսի կարևոր բաղադրիչ։ Միգրացիայի աճը հանգեցնում է բնակչության կազմի փոփոխության, անվտանգության խնդիրների և հասարակական դժգոհության ապաստանի քաղաքականության հանդեպ։ Միգրացիայի դեմ պարբերաբար բողոքի խոշոր դրսևորումներ են տեղի ունենում Գերմանիայում, Իտալիայում, Շվեդիայում, Ֆրանսիայում։ Բավական է, որ միգրանտների մասնակցությամբ որևէ միջադեպ տեղի ունենա, հակամիգրացիոն տրամադրությունները միանգամից կտրուկ սկսում են աճել։ Գերմանիայում և Շվեդիայում հակամիգրացիոն շարժումների ակտիվացման ֆոնին նույնիսկ որոշ դեպքերում բախումներ են գրանցվել։

Եվ ընդհանրապես, եվրոպական երկրներում հանրային ու քաղաքական բևեռացվածությունն այնպիսի բարձր մակարդակի վրա է, որ նույնիսկ փոքր միջադեպը կարող է շատ խոշոր բողոքի գործողությունների պատճառ դառնալ։ Օրինակ, երբ Սերբիայի Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանում ծածկի փլուզման հետևանքով 15 մարդ մահացավ, անցած տարվա նոյեմբերից մեկնարկեցին ուսանողների և ընդդիմության բողոքի ակցիաները։ Իսկ այս օրերին Բելգրադում անցկացվող ցույցերը հասել են իրենց պիկին, երբ մասնակիցների թիվն անցել է 100 հազարը։

Այս ամենի հետ մի շարք հարցեր են առաջանում նաև ներհայաստանյան իրականության հետ կապված: Ի մասնավորի, ստացվում է, որ համեմատաբար մի փոքր առիթը Եվրոպայում կարող է պատճառ դառնալ, որ հարյուր հազարավոր մարդիկ դուրս գան փողոց ու պահանջներ ներկայացնեն, սակայն Հայաստանում, երբ իշխանություններն ուղղակի մեր պետականությունը գլորում են անդունդը՝ անընդհատ զիջումներ կատարելով հակառակորդին, շատերը դեռ թմրության մեջ են...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԻշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Կարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»
Ամենադիտված