Հայերեն


«Ստեփանը եկավ ու հայտարարեց, որ ինքը էլ չի ուզում ապրել ընտանիքում և կրել «հավատարիմ ամուսնու դերը»». Անի Ամիրյանը՝ ամուսնալուծության մասին

Life

Երգչուհի Անի Ամիրյանը, երկար դադարից հետո, LIFEROOM հաղորդման շրջանակներում խոսել է իր և դերասան Ստեփան Ղամբարյանի ամուսնալուծության մասին: Tert.am Life-ն առանձնացրել է հաղորդումից մի հատված.

«Քովիդի ժամանակ, երբ բոլորս մնում էինք տանը, մենք ևս մնացինք տանը և ես տեսնում էի, թե ինչքան դժվար էր դա տրվում Ստեփանին:

Իր աշխատանքն առհասարակ շատ էր դրսի հետ կապված և, եթե քնելը չհաշվենք, նա 1 ժամ էր տանը մնում: Իսկ այս դեպքում պետք էր 24 ժամ մնալ տանը:

Այդ ժամանակ մեր հարաբերությունները մի քիչ լարվեցին և դժվար շրջափուլ անցանք: Այդ փուլից հետո որոշեցինք, որ ես Մարթայի հետ պետք է առանձնանամ իմ տանը, որ մի քիչ հանգստանամ: 1 տարի ու մի քանի ամիս ես Մարթայի հետ ապրեցի մենակ՝ առանց Ստեփանի:

Համարվում էինք ընտանիք, ամուսնալուծված չէինք, և այդ ամբողջ ընթացքում իմ մտքում էր՝ ինչպես փրկել մեր ընտանիքը, նորից վերականգնել հարաբերությունները, ինչպես Ստեփանին բերել ընտանիք:

Կստեմ, եթե ասեմ, որ այդ ժամանակահատվածում չեմ մտածել ամուսնալուծվելու մասին, բայց ինձ համար մեծ պատասխանատվություն էր դա վերցնել իմ ուսերին:

10 տարին քիչ չէր, որ մենք միասին ճանապարհ էինք անցել, ու մեծ պատասխանատվությունից խուսափելու համար անընդհատ ասում էի՝ ես չպետք է հանձնվեմ և մենք պետք է պայքարենք:

Հիմա կարող եմ ասել հուրախություն ինձ՝ Ստեփանն ամբողջ պատասխանատվությունը վերցրեց իր ուսերին: Մի օր պարզապես եկավ ու հայտարարեց, որ ինքը էլ չի ուզում ապրել ընտանիքում և կրել «հավատարիմ ամուսնու դերը»:

Հասկացա, որ ոչինչ իմ ձեռքերում չէ, պետք է ընդամենը ենթարկվել այդ պահի խաղի կանոններին և այդպես էլ եղավ: Ստեփանը և՛ իմ փոխարեն որոշեց, և՛ իր փոխարեն որոշեց: Բայց հիմա ես հասկանում եմ, որ նա ամենալավ բանն է արել ինձ համար:

Այդ պահին նրա որոշումն ինձ տապալեց, բայց ես մեծացա, կարողացա իմ ուսերին վերցնել մեկ այլ պատասխանատվություն:

Մտածում էի՝ արդեն ես մենակ եմ զբաղվելու երեխայի դաստիարակությամբ, ես երբևէ չեմ պատկերացրել ինձ ամուսնալուծված կնոջ դերում: Ես տապալվեցի, բայց կարողացա մոխրից ոտքի կանգնել, սկսել 0-ից:

Բայց ես շնորհակալ եմ Ստեփանին դրա համար, որովհետև այն ինքնուրույնությունը, որ հիմա ունեմ, ժամանակին չունեի»,- անկեղծացել է Անին:

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»
Ամենադիտված