Հայերեն


Ես պետք է դուրս գամ փողոց, այդ կոչումն ունեմ, որ փոխեմ այս իրավիճակը, պայքարել է պետք․ Բագրատ Սրբազան

Հասարակություն

Մեզ համար անհրաժեշտություն է այս չարիքի իշխանությանը հեռացնելը, ուրեմն նաև կդարձնենք հնարավոր, բոլոր հնարավոր տարբերակներով։ Իր ուղերձում այս մասին ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

«Ես ուզում եմ հիշեցնել անցյալ տարի այս օրը.  ես անձնապես այդ իրավիճակի մեջ  որոշում կայացրեցի ինձ համար, որ ես պետք է դուրս գամ փողոց, հրապարակ, չեմ կարող հանդուրժել սա, այս իրականությունը, և կոչումն ունեմ Աստծուց ինձ տրված, իմ ժողովրդից տրված, այս ծառայությամբ տրված, պատվով տրված, իմ ընկերների, եղբայրների, մեր բազում նահատակների հրավերով տրված, որ պետք է դուրս գամ փողոց՝ ներդնելու ամբողջ իմ ունեցածը, ջանքերը, կյանքը, ամեն ինչ այս իրավիճակը փոխելու համար» ,- հիշեցրեց Գալստանյանը:

Նրա խոսքով՝ իրենց հաջողվեց փողոցային պայքարը. «Եվ այո, հաջողվեց մեզ, հաջողվել է և շարունակելու է հաջողվել։ Եվ ես ուզում եմ դիմել՝ ասելով, որ  ոչ մեկ չի թելադրել, ոչ մեկ չի ստիպել, ոչ մեկ չի համոզել, և ես էլ ոչ մեկին ոչ թելադրել, ոչ ստիպել, ոչ համոզել եմ որևէ կերպով, այլ դուրս եմ եկել և մինչև այսօր այդ պայքարի ճանապարհով շարունակում եմ՝  մի տեղ ուժեղ, մի տեղ տկար, մի տեղ բարակ, մի տեղ հաստ, մի տեղ կարճ, մի տեղ երկար, բայց այդ պայքարը եղել է, առանց որևէ մեկին ոչ պախարակելու, ոչ քննադատելու, ոչ ետ նայելու, ոչ առաջ նայելու, ոչ կողք, ոչ բարձրություն, ոչ խորություն, ոչ կալանք, ոչ մահ, ոչ մի բան, այլ մենակ մեկ գաղափար ու նպատակ: Մեզ տրված կոչումով, ինձ տրված կոչումով, ես կոչված եմ այս ազատագրության ճանապարհի մեջ մտնել, ի՞նչ կարգավիճակով, դա էլ նշանակություն չունի»-ասաց Գալստանյանը:

Նրա խոսքով՝ այս օրերին բազմաթիվ մարդիկ իրենց պատրաստակամությունն են  հայտնել այս իրավիճակը փոխելու համար. «Կան այդ մարդիկ, և ես ուրախ եմ, որ կան։ Եվ մենք այո՛, առողջ վարդապետության  մեր բարի պատերազմը պիտի պատերազմենք, այո՛,  ստանալու համար փառքի պսակը, որովհետև ինչպես միշտ ասել եմ, դուք էլ շատ հաճախ լսել եք դա, որ ես անձնապես չեմ ցանկանում կյանքից հեռանալ նզովված, այլ ուզում եմ հեռանալ խաղաղ մտքով, երջանիկ հայացքով, Աստծո հետ հաշտ, մեր նահատակների հետ հաշտ, ինքս ինձ հետ հաշտ և օրհնված։

Դու՛ք էլ հարց տվեք ձեզ, պատրա՞ստ եք այդպես վարվելու, թե՝ ոչ։ Մտածելու՞ եք միայն այս ժամանակավոր փոքր տարածքի մասին, որտեղ այս կամ այն ձևով որևէ մեկը իր գոյությունը ապրում է կամ քարշ  է տալիս և մտածեք այն հավիտենական փառքի պսակի մասին, որ կարող է տրվել քեզ, մեզ, բոլորիս՝ Աստծո օրհնության ներքո և մեր նահատակների վավերացմամբ։ Այո՛, ես անընդհատ խոսելու եմ մեր նահատակների մասին, որովհետև իրենք են իմ կյանքի ուղենիշը եղել։ Եվ այո, ինչպես ասել եմ, ասում եմ, մենք ազատագրական պայքարի մեջ ենք բարի պատերազմը պատերազմելու մղումով և դա՝ հաղթանակից բացի,  ուրիշ վերջնարդյունք չունի։ Աստված զորացնի մեզ, օրհնի մեր ճանապարհը և այն, ինչ որ մենք մտածում ենք մեր կյանքի, մեր հայրենիքի ու պետության մասին, հնարավորությունն ու իրավունքը տա, առաջնորդությունը տա՝ լիուլի իրագործելու, և դա լինելու է։ Ես խոստացել եմ և անելու եմ», -եզրափակեց Գալաստանյանը:

Փաշինյանն ընտրություններից հետո այլևս ոչ մեկին չի այցելում և քաղցրավենիք չի բաժանում. Հրայր ԿամենդատյանԱյն գործարարները, որոնք այժմ աջակցում են Փաշինյանին, երկար այդպես շարունակել չեն կարող. Մենուա ՍողոմոնյանՄաքուր էներգիայի ապագան. լողացող արևային էլեկտրակայաններ Ընդդիմադիր ուժերը իրենց տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն և միավորվեն Փաշինյանին հեռացնելու համար. Աննա ԿոստանյանՊետք է կոտրենք վախի և անտարբերության մթնոլորտը՝ մեր ձայնը լսելի դարձնելով. Կարուշ Հովեյան«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿԺողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակումԻշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը, ընտրական գործընթաց կազմակերպելը. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» վճռական է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցումՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՀայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս. մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր. Ն. ԿարապետյանԱշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է. Նարեկ ԿարապետյանՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանԵրբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանԻշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԺողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն Մանվելյան«Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեԳյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է սկսենք տեր կանգնել մեր ազգային ինքնությանն ու իրավունքներին. Արսեն ԳրիգորյանԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոցի մուտքը կլինի Triangulum-ի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը խմբային խաղերով դուրս է եկել կիսաեզրափակիչ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Կինոյի տան մեծ դահլիճումԹուրքիայի կողմից ՌԴ-ից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին. թուրքական ԶԼՄ-ներ Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զшվթելը իրենց ազգային նոր նպատակն է»․ Հայրապետյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին Իշխանությունների նպատակն է արատավորել Ավետիք Չալաբյանի անունը և բարի համբավը. Անահիտ Ադամյան34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է
Ամենադիտված