Հայերեն


ՀՀԿ թեկնածուն հայտնվել է ոստիկանությունում ու զրկվել մանդատից

Ամենաընթերցված
 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սյունիքից առաջադրված ՀՀԿ ռեյտինգային թեկնածու, «Հիդրո» շինարարական ընկերության սեփականատեր Ավետ Սարգսյանը, ով Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի եղբայրն է ու 4661 ձայն է ստացել ընտրություններում, ի տարբերություն Սյունիքից ՀՀԿ մեկ այլ ռեյտինգային թեկնածու, 26–ամյա Առուշ Առուշանյանի, չի շտապել տոնել հաղթանակը ու քեֆ չի կազմակերպել: Չի բացառվում, որ նա խուսափել է կրկնել Առուշանյանի «սխալը»:

Հիշեցնենք, որ Սյունիքից ՀՀԿ ռեյտինգային թեկնածու, «Առանցք» ընկերության հիմնադիր Գագիկ Առուշանյանի տղան՝ Առուշ Առուշանյանը, ով ստացել է 6879 ձայն, ապրիլի 7–ի ուշ երեկոյան տոնել էր սեփական հաղթանակը, ինչն ավարտվել էր Գորիսի բնակիչ Շահում Դավթյանի տանը տեղի ունեցած վեճով, ու ՀՀԿ թեկնածուն հայտնվել էր ոստիկանությունում: Արդյունքում, «Փաստին» հասած տեղեկություններով, խորհրդարան է գնալու ոչ թե Առուշ Առուշանյանը, այլ Ավետ Սարգսյանը, ով էականորն պակաս ձայն է հավաքել Առուշանյանից: Երիտասարդ թեկնածու Առուշ Առուշանյանը երեկ այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Չնայած մարզում խոսակցություններ կան նաև, որ Սյունիքի մարզպետը հրաժեշտ է տալու պաշտոնին՝ դառնալով պատգամավոր, «Փաստի» տեղեկություններով, Վահե Հակոբյանը մնալու է մարզպետի պաշտոնում, ու նրա փոխարեն ԱԺ է գնալու Ավետ Սարգսյանը:

49–ամյա Ավետ Սարգսյանը գործարար շինարար է, «Հիդրո» ընկերության հիմնադիրը:

«Փաստը» մի քանի հարց ուղղեց նրան:

– Պարոն Սարգսյան, պատգամավոր դառնալու Ձեր շանսերն ինչպե՞ս եք գնահատում, հատկապես որ տեղեկություն կա, Դուք եք դառնալու Սյունիքից ՀՀԿ պատգամավորը, քանի որ Առուշ Առուշանյանը չի լինելու:

– Ես հիմա չեմ կարա ասեմ, ժամանակը երբ կգա, կիմանաք: Ժամանակը ցույց կտա:

– Իսկ Դուք փորձե՞լ եք Ձեր հաղթանակը նշել, ինչպես դա արել էր Առուշանյանը:

– Չէ, ոչ, մենք հաղթանակը չենք նշել: ՀՀԿ–ն որ հաղթել է, էդ հաղթանակ է, ուրիշ հաղթանակ մենք չենք նշել:

– Հնարավո՞ր է Առուշ Առուշանյանի օրինակով եք խուսափում հաղթանակ նշել, քանի որ իր դեպքում վեճ եղավ ու, փաստորեն, ինքը չի դառնալու պատգամավոր:

– Ճիշտն ասած՝ մենք նման խնդիր չունենք, որ վեճ լինի կամ խոսակցություն լինի, ոչ էլ մտադրություն կա, որ կարող է վեճ լինի, մենք ոչ մի խնդիր չունենք: Էսքան տարի մենք ինչ արել ենք, առանց վեճի ենք արել: Ամեն մարդ իրա կարծիքն ունի: Ժամանակը որ եկավ, կնշենք: Առաջ չենք ընկնում:

– Եվ Դուք պատրաստ եք գալ, պատգամավոր աշխատել Երևանում:

– Ես խնդիր չունեմ: Աշխատելու հետ խնդիր չունեմ: Աշխատանքից չենք վախենում: Հիմա չեմ կարող ասել, ժամանակը կգա, կասենք:

– Իսկ վերջին շրջանում Առուշ Առուշանյանի հետ շփվե՞լ եք, իր տրամադրությունն ինչպե՞ս է:

– Ընտրություններից հետո իրան չեմ տեսել, չենք հանդիպել: Կարող եք զանգել, իրենից հարցնել՝ իր տրամադրությունը ոնց է: Ես մի քանի անգամ եմ շփվել Առուշանյանի հետ՝ նորմալ անձնավորություն է, նորմալ տղա:

– Կարծում եք՝ միայն այդ վեճի համա՞ր է նա «պատժվում»:

– Բայց ո՞վ ա ասել, որ ինքը պատժվում ա: Ես տեղյակ չեմ, չեմ կարա պատասխանեմ, ոչ քննիչ եմ, ոչ դատավոր:

– Այսօր Սյունիքում լարվածություն չկա՞ ՀՀԿ թեկնածուների միջև:

– Բայց ինչի՞ պետք ա լարվածություն լինի: Արդար, մաքուր ընտրություն ա եղել:

 
 
Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված