Հայերեն


Քաղաքապետերից մեկը գնդակահարվեց, մեկն ինքնասպան եղավ, մյուսը վտարվեց

Քաղաքականություն

A1 plus / 18 քաղաքապետերից 5-ը գնդակահարվեց, մեկն ինքնասպան եղավ, մեկը վտարվեց երկրից, մյուսը մահացավ բանտում… Երևանի քաղաքապետի պաշտոնը նախկինում բավականին վտանգավոր էր կյանքի համար: Երևանի տեղական ինքնակառավարման պատմությունը սկսվել է Ցարական Ռուսաստանի կազմում: Կա նույնիսկ հստակ ամսաթիվ` 1879 թվականի հոկտեմբերի մեկը, երբ կայսր Ալեքսանդր երկրորդի հրամանագրով Երևանը պաշտոնապես դասվեց կայսրության քաղաքների շարքը: Ռուսական մյուս քաղաքների նմանությամբ ընտրվեց առաջին քաղաքային Դուման` այսօրվա Ավագանու նախատիպը:

Մինչ 1917 թվականը Երևանն ունեցավ 9 քաղաքագլուխ` Ղորղանյան, Գեղամյան, Տիգրանյանց, Բունիաթյան, Տեր-Սարգսյան, Իսահակ, այնուհետ` Հովհաննես Մելիք-Աղամալյան եղբայրներ, Տիգրանով, Խաչատուրյանց: Նրանց օրոք Երևանը սկսեց քաղաք դառնալ: Բացվեցին գործարաններ, առաջին հյուրանոցը, հիվանդանոցը, առաջին հիդրաէլեկտրակայանը, բանկը, անցկացվեց մարդահամար, շահագործվեցին ջրմուղը, հեռախոսային ցանցը, կառուցվեցին մինչ օրս կանգուն շինություններ` օրիորդաց ու արական վարժարանները, առանձնատներ և այլն:

Հայաստանի Առաջին Հանրապետության երկու տարիները թողեցին Երևանի քաղաքապետի երկու անուն. Թադևոս Թոշյան, որին 1922 թ-ին խորհրդային իշխանությունները վտարեցին երկրից, և Մկրտիչ Մուսինյանց, որ պաշտոնը թողեց 1920 թվականի նոյեմբերի 27-ին: Ընդամենը 1 շաբաթ անց բոլշևիկների կազմած Երևանի Հեղկոմի նախագահ նշանակված Հրանտ Թավաքալյանը 3 ամիս մնաց պաշտոնում և 4 տարի անց ՉէԿա-ի կողմից մեկուսացվեց, 20 օրով նրան փոխարինեց Գևորգ Սարգսյանը, մեկ ամսով` Բենիամին Սահակյանը, երկուական ամսով` Հայկ Ազատյանն ու Ռուբեն Սաֆրազբեկյանը և այլն:

Վախեցնող վիճակագրություն
20-30-ականների 18 քաղաքապետերից 5-ը` Սուրեն Շադունցը, Վարդան Մամիկոնյանը, Գևորգ Հանեսօղլյանը, Կարապետ Մատինյանը, Ալեքսանդր Շախսուվարյանը գնդակահարվեցին, Առաքել Ավագյանը վտարվեց երկրից, Արամ Կոստանյանը ինքնասպան եղավ, Ասատուր Ասրիյանը մահացավ պաշտոնավարության շրջանում, Արամայիս Երզնկյանը` բանտում: /Երևանի քաղաքապետերի ամբողջական ցանկը կարող եք գտնել Քաղաքապետարանի կայքում`http://www.yerevan.am/ Մինչև պատերազմը քաղաքապետերն աշխատում էին լավագույն դեպքում երկուսից երեք տարի:

Երկրորդ համաշխարհայինից հետո եկավ երկարակյաց քաղաքապետերի ժամանակաշրջանը /բացառությամբ Հրանտ Ենգիբարյանի, որն ինքնասպան եղավ` ընդամենը 40 օր աշխատելով/: Ռեկորդակիրը Գրիգոր Հասրաթյանն էր, որը Երևանի առաջին դեմքն էր 13 տարի, Մուրադ Մուրադյանը` 10: Գորբաչովյան Պերեստրոյկան` 85-89 թթ բաժին ընկավ Էդուարդ Ավագյանին, Ազգային զարթոնքի շրջանը` 89-90, Արտաշես Գեղամյանին: Նրանով էլ ավարտվեց Խորհրդային Հայաստանի խորհրդային մայրաքաղաքի քաղաքապետերի երթը:

Անկախության քաղաքապետերը
Երրորդ Հանրապետության առաջին քաղաքապետը դարձավ Համբարձում Գալստյանը, աշխատեց 2 տարի, ինքնակամ հրաժարվեց պաշտոնից, հետո` մինչ օրս չպարզված հանգամանքներում սպանվեց: 92-96-թվականներին քաղխորհրդի նախագահ էր Վահագն Խաչատրյանը /հետագայում` ԱԺ պատգամավոր, նախագահի խորհրդական, այժմ` ընդդիմադիր գործիչ/, Աշոտ Միրզոյանը նույն 96-ին` 8 ամսով, Վանո Սիրադեղյանը` մեկ ու կես տարով /հրաժարական տվեց տեր-Պետրոսյանի թիմի հետ, այժմ գտնվում է հետախուզման մեջ/, 98-ի մայիսից 99-ի հունիսը` Սուրեն Աբրահամյանը /հետագայում` ՆԳ նախարար, հրաժարական տվեց 99-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո/, մինչև 2001-ի հունվար` Ալբերտ Բազեյանը, իսկ Ռոբերտ Նազարյանը` Երևանի 50-րդ, հոբելյանական քաղաքապետը, պաշտոնը ստանձնեց 2001 թվականի հունվարի 11-ին: Նրան փոխարինեց ևս մեկ երկարակյաց քաղաքապետ` Երվանդ Զախարյանը, որի հետնորդ Գագիկ Բեգլարյանն այժմ գլխավորում է ՀՀԿ Ավագանու ցուցակը:

 

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnր
Ամենադիտված