Հայերեն


Ոչ թե «քնել», այլ շատ լուրջ համագործակցություն է պետք գործընկերների հետ. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներկա փուլում ամբողջ աշխարհում սպառազինություններ ձեռք բերելու մրցավազք է սկսվել, պետություններն ավելացնում են իրենց ռազմական ծախսերը։ Եվրոպայում անգամ կտրուկ բարձրացնում են ռազմական բյուջեները՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ը մտադիր չէ ՆԱՏՕ-ի իր գործընկերների անվտանգությունն ապահովելու բեռը վերցնել իր ուսերին։ Ու մեծածավալ ռազմական ծախսերի մի կարևոր բաժինը տրվում է հենց սպառազինությունների ձեռքբերմանը։ Բայց եվրոպական խոշոր երկրները մտադիր են ստեղծել ռազմարդյունաբերական խոշոր համալիր։

Ռազմարդյունաբերական բազայի կարևորությունն այն է, որ չպետք է պաշտպանական համակարգը կախվածության մեջ դնել միայն սպառազինությունների ձեռքբերման կամ մատակարարման վրա, այլ անհրաժեշտ է ստեղծել սեփականը։ Մատակարարումների մասով ժամանակի ընթացքում որոշ ուղղություններով անգամ խնդիրներ կարող են առաջանալ, որը ներկա պահին դժվար է կանխատեսել։ Ինչպես, ի դեպ, եղավ Հայաստանի դեպքում, երբ Ռուսաստանից զենք էինք գնել, բայց, գոնե պաշտոնական մատուցմամբ, այդպես էլ չէինք կարողանում ստանալ, իսկ Ռուսաստանն էլ, իր հերթին Ուկրաինայում ընթացող պատերազմով զբաղված լինելով, չէր կարող ժամանակին մատակարարումները կատարել։ Ռուսական կողմն ուշացրել է անգամ Հնդկաստանին կատարելիք մատակարարումները, որի համար հնդկական կողմը նախօրոք վճարել է։ Իսկ եթե Հայաստանը կրկին ագրեսիայի զոհ դառնա ու այդ ընթացքում մատակարարումները չկատարվեն, դա շատ ցավալի հետևանքներ կարող է ունենալ, ինչքան էլ մատակարարող կողմին մեղադրենք, քանի որ յուրաքանչյուր երկրի համար առաջնայինն իր շահերն են։

Մյուս կողմից էլ՝ զենքի տեղափոխման հետ կապված խնդիր կարող է առաջանալ, ինչպես, օրինակ՝ Հնդկաստանից զենք էր ձեռք բերվել, բայց այն չէին կարողանում հասցնել Հայաստան, քանի որ տրանզիտային ուղիների հետ կապված խոչընդոտներ էին առաջացել։

Իսկ Ադրբեջանը միաժամանակ տարբեր երկրներից միլիարդավոր դոլարների խմբաքանակներ է ձեռք բերում՝ բացահայտ ցույց տալով, որ պատրաստվում է հերթական ագրեսիային։ Բայց իրադարձություններին ուշադիր հետևելու դեպքում կարելի է նկատել, որ Ադրբեջանի կողմից միայն զենքի ձեռքբերման վրա շեշտը չի դրվում։ Տարբեր պայմանավորվածությունների ժամանակ և համագործակցութան ձևաչափերի շրջանակներում Բաքուն առաջ է մղում համատեղ արտադրություն կազմակերպելու ու սեփական ռազմարդյունաբերությունը զարգացնելու թեման։ Դրա արդյունքում Ադրբեջանում տարբեր երկրների ծագման զենքեր կարտադրվեն՝ պակիստանյան, թուրքական, իսրայելական և այլն։ Կան նաև միանգամից մի քանի կողմեր ընդգրկող ծրագրեր։ Օրինակ՝ թուրքական KAAN կործանիչների նախագծի շրջանակներում ընդգրկված են միաժամանակ Թուրքիան ու Ադրբեջանը։

Իսկ Հայաստանում միշտ էլ խոսվել է ռազմարդյունաբերության ոլորտը զարգացնելու մասին, բայց այդպես էլ ծանրակշիռ որևէ ծրագիր չի իրականացվել, ավելին՝ նախաձեռնություն չկա տարբեր համագործակցության ձևաչափեր ստեղծելու հետ կապված։

Ներկայում Հնդկաստանը դարձել է ռազմական արտադրանքի թողարկման կարևորագույն ուղղություններից մեկը, և ամերիկյան, ռուսական, ֆրանսիական ու գերմանական կողմերը ներդրումներ են կատարում Հնդկաստանում։ Իսկ այդ երկիրը շատ դրական է տրամադրված Հայաստանի նկատմամբ, ու միանշանակ կհամաձայնի համատեղ արտադրության կազմակերպման ծրագրերի շուրջ։ Բայց Հայաստանի կողմից որևէ նախաձեռնողականություն չկա, բարձրաստիճան մակարդակով ինտենսիվ հանդիպումներ չկան։

Այնինչ, նույն Ադրբեջանը միշտ բարձր մակարդակով հանդիպումներ է նախաձեռնում Պակիստանի ներկայացուցիչների հետ, փորձի փոխանակում կազմակերպում և այլն։ Վերջերս էլ Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆն էր ժամանել Բաքու, որի շրջանակում կարևորվեց նաև ռազմական ոլորտում երկու երկրների համագործակցությունը։

Ֆրանսիայի հետ ևս Հայաստանի հարաբերությունները բավական ջերմ են, բարձրաստիճան մակարդակով հանդիպումներ տեղի են ունենում, Փարիզից Հայաստանին սատարող հայտարարություններ են հնչում, սակայն այդպես էլ բովանդակային նախաձեռնություններ չկան։ Այնինչ, կարելի էր ֆրանսիական զենք արտադրողներին հրավիրել Հայաստան ու համատեղ զենքի արտադրության թեման բարձրացնել։

Նույնը կարելի է անել նաև այլ գործընկեր երկրների հետ համագործակցության շրջանակներում։ Հայաստանի համար ուղղակի անհրաժեշտություն է ռազմարդյունաբերական բազա ունենալ, որ եթե հանկարծ իրավիճակի փոփոխության պայմաններում զենքի մատակարարման հետ կապված խնդիրներ առաջանան, հենվի իր ներքին ներուժի վրա։

Բացի դրանից, շատ դժվար է զրոյից ռազմական տեխնոլոգիաներ ստեղծելը, քանի որ այն տարիների աշխատանք ու մեծ ներդրումներ է պահանջում, դրա համար կարելի է միանգամից վերցնել մյուսների տեխնոլոգիաները և կիրառության մեջ դնել։ Օրինակ՝ Թուրքիայում Բայրաքթար անօդաչուները հենց այդպես են ստեղծվել, տարբեր երկրներից բերված տեխնոլոգիաների հաշվին այն հավաքվել է, իսկ որոշ ժամանակ անց դրա հիման վրա արդեն ստեղծվում են թուրքական բաղադրամասերը։

Հայաստանը ռազմական տեխնոլոգիաները յուրացնելու և սեփական արտադրանքի շրջանակներում կիրառության մեջ դնելու խնդիր ունի, իսկ դրա համար միանգամայն լուրջ համագործակցություն է պետք գործընկերների հետ։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԻշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Կարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորում
Ամենադիտված