Հայերեն


«Ո՞վ բերեց Նիկոլին» – դիմակահանդեսն ավարտված է

Քաղաքականություն

Aravot.am-ը գրում է.

Սկիզբը՝ այստեղ:

ԱՄՆ արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը խոստացել է կոպեկ առ կոպեկ, լումա առ լումա, հատիկ առ հատիկ հրապարակել ԱՄՆ նախկին վարչակազմի եւ USAID-ի կողմից ֆինանսավորված բոլոր գունավոր եւ անգույն հեղափոխությունների ինքնարժեքը թե՛ հետսովետական, թե՛ արաբական երկրներում եւ թե՛ մնացյալ աշխարհամասերում, որտեղ ԱՄՆ նախկին վարչակարգերն ուղղակիորեն միջամտել են ներքաղաքական գործընթացներին՝ ծրագրելով, ուղղորդելով, ֆինանսավորելով եւ կազմակերպելով հեղաշրջումներ, որոնք բոլորը շատ հուզիչ անուններ էին կրում։

Հիմա արդեն պարզ է, որ 2018-ի իշխանազավթման ողջ սցենարը եղել է դագաղ առ դագաղ, փողոց առ փողոց, կարգախոս առ կարգախոս ծրագրված, ու ես մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ շուտով մենք անուն առ անուն լսելու ենք այն հասարակական կազմակերպությունների, գործիչների եւ կուսակցությունների անվանացանկը, ովքեր, որպես 18-ի իշխանազավթման գեներատորներ՝ հսկայական ֆինանսական եւ ինստրուկտորական աջակցություն են ստացել արեւմտյան նախկին իսթեփլիշմենթից եւ ԵՄ կվադրոբերների համույթից։

Եվ քանի որ որոշ քաղաքական աշխուժակներ ու իբր, քաղաքականությամբ զբաղվող ավանտյուրիստներ շարունակում են՝ «ո՞վ բերեց Նիկոլին» հիմարածին թեզը տարբեր հանրային հարթակներում ծամել, ինչի նպատակն, ըստ իս, իրենց քաղաքական դեֆոլտ վիճակը զրոյական կետից շարժելու անիմաստ մղումն է, եւս մեկ անգամ հիշեցնենք, որ՝ «Սերժն է բերել Նիկոլին» թեզի ներկայիս բոլոր թոփ շահառուները 18-ին իրենց ուսերի վրա Նիկոլին բերողներն էին, Նիկոլի վարչապետ ընտրվելուց րոպեներ անց արդեն դավթարները ձեռքներին, տարբեր միջնորդ դալալների միջոցով հանդիպում էին աղերսում Նիկոլից` «հայրենիքը նիկոլական ծիրի մեջ զարգացնելու» իրենց մակուլատուրան սաղացնելու եւ մի կտոր պաշտոն մուրալու համար։ Ի դեպ, սույն «փրկչական ծրագրերը», նույն այդ մարդկանց կողմից նախկինում բազմիցս հարմարեցված են եղել տարբեր ընդդիմադիր գործիչների հագով, որոնց գլուխները վերջիններս բարեհաջող կերել են։

Ես չգիտեմ՝ ինչի՞ է այս մարդկանց թվում, թե մեր հասարակությունը տառապում է քաղաքական այցհելմերիզմով եւ ոչ մի կերպ տեղը չի բերում իրենց խիստ հայտնի ֆեյսերը, որոնք 18-ի իշխանազավթման բոլոր օրերին, հրապարակներում եւ եթերներում, Նիկոլի զտարյուն քայլիստներից առավել խրոխտ Սերժ էին մերժում ու Նիկոլ քարոզում։ Ավելին, այսօր մոլի հականիկոլական խաղացող որոշ դեմքեր, 18-ի բուրիվեստնիկները, ովքեր Փաշինյանի իշխանազավթումը ողջունում էին ռուսական եւ արեւմտյան բոլոր թոփ լրատվամիջոցներից, օրինակ, ռուսական առաջին ալիքի եթերում վերնաշապիկ էին պատռում՝ «հիմնավորելով» «մերժիր Սերժին»-ի անխուսափելիությունն ու նիկոլիզմի հաղթարշավը։ Ու այդ նույն մարդիկ, իրենց սատելիտ ֆայլերի հետ, մոռանալով սեփական դուխով անցյալը, իրենց վրա իջեցված պատվերի շրջանակում, այսօր համառորեն վազում են Սերժ Սարգսյանի գրպանի հետեւից՝ Նիկոլին այնտեղ գցելու համար։

Նախօրեին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը եւս մեկ անգամ ճշգրիտ տվեց նախկին դուխովների պատասխանը, ասելով՝ «2018-ի իշխանազավթումը ոչ թե «շախմատ» էր, այլ «бой без правил», որտեղ գործի դրվեց «все против одного» սկզբունքը։ Արտաքին ուժերը միակողմանի փոխեցին խաղի կանոնները՝ շահարկելով նաեւ բազմաթիվ ներքին խնդիրներ։ Խաղատախտակը շրջեցին եւ շախմատը վերածեցին «քուչի կռվի»։ Սա էր ողջ իրականությունը»։

Ես հասկանում եմ, որ պարտվածի եւ կապիտուլացվածի, Արցախը հանձնածի, Հայաստանը գոյաբանական խնդրի առաջ կանգնեցրածի հայրությունն ու հարազատությունը ոչ միայն որեւէ մեկը չի ուզում ընդունել, այլեւ Նիկոլի բազմաթիվ գաղափարական երկվորյակներ այսօր հրապարակավ հրաժարվում են իրենց պաշտպանյալից, իրենց գրեթե հայելային արտացոլանքից, սեփական մեղավորությունը փորձելով փաթաթել նախկին իշխանության պարանոցին։

Իհարկե, տրամաբանական հարց է առաջանում՝ եթե Սերժն է բերել Նիկոլին, ինչի՞ էր, ուրեմն, Նիկոլը Սերժի թիմակիցների թաղումները կազմակերպում, արեւմտյան ինստրուկտորների հետ ամենօրյա ծրագրվող գործողությունների թիրախում ինչի՞ էր բացառապես եւ միայն Սերժ Սարգսյանն ու նրա գլխավորած կուսակցությունը։ Ու ինչի՞ այդ խայտառակ վակխանալիայի ժամանակ չտեսանք որեւէ մեկ այլ թիրախ եւ որեւէ մեկ այլ քաղաքական հակառակորդ։

Թավշյա իշխանազավթումը պայքարի մեկ թիրախ ուներ՝ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն եւ առնվազն քաղաքական տրանսվեստիտ պետք է լինել՝ մեղադրելու երրորդ նախագահին՝ սեփական կուսակցության, սեփական ընտանիքի դեմ վայրագ ու սատանայական մի ամբողջ ծիսակարգի աջակցելու մեջ։

Վստահ եմ, ընդամենը ժամանակի հարց է ու բացահայտվելու է 18-ի իշխանազավթման ողջ մենյուն եւ յուրաքանչյուր ակցիայի գլխագինը։ Ինչպես Թրամփը օրերս հրապարակեց, որ անգամ այն հուզառատ կադրերը, երբ ողջ աշխարհին մատուցվեց, որ հոլիվուդյան աստղերը Կիեւում, Օդեսայում, Լվովում ուկրաինացի երեխաների գլուխներն էին շոյում, յուրաքանչյուր շոյանքը եղել է շռայլորեն վճարված ամերիկյան Պետդեպի կողմից։

Ի դեպ, օրերս աչքովս ընկավ, որ վրացական ընդդիմությունն իր հերթական վճարված ակցիայի ժամանակ կանանց էր հանել առաջնագիծ՝ իրենց նորածին երեխաների մանկասայլակներով։ Անմիջապես հիշեցի 18-ի երկվորյակ ակցիան Երեւանում։ Ու հիմա գրեթե չեմ կասկածում, որ նույնիսկ այդ մանկասայլակներն են եղել վճարված՝ ինչպես կասեր 18-ի դուխովը՝ հատիկ առ հատիկ, լումա առ լումա։

Մարիամ Ղազարյան

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԻշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Կարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը
Ամենադիտված