Հայերեն


Բաց նամակ Սերժ Սարգսյանին

Հասարակություն

ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի բնակիչները նամակ են ուղղել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին:

Նրանք պնդում են, որ «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի փոփոխված տարբերակը չի լուծում խնդիրները և առաջարկում են այլընտրանքային տարբերակ: Գառնեցիների նամակում ասված է.

«Գառնի համայնքը 2014թ-ից պայքարեց «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի դեմ, քանի որ Գառնի գյուղը մնալու էր առանց ջրի: Ըստ ծրագրի` «Արարատի մարզի «Արտաշատ» ՋՕԸ-ի ենթակայության տակ գտնվող 12 համայնքներում ոռոգման արդյունավետությունը բարձրացնելու արդյունքում նույն քանակի ոռոգման ջրով փաստացի ոռոգվող 854 հա հողատարածքների հետ միասին հնարավոր կդառնա ոռոգել ևս 378հա նոր հողատարածքներ»: Ծրագրի մյուս գլխավոր արդյունքը պետք է լինի էլեկտրաէներգիայի խնայողությունը: «Ծրագրի հիմնական նպատակն է 12 համայնքների ոռոգման ջրի մատակարարումը մեխանիկականից ինքնահոսով փոխարինելու միջոցով տարեկան խնայել շուրջ 460 մլն դրամ (էլեկտրաէներգիայի խնայողությունը կկազմի 436 մլն դրամ, իսկ պոմպակայանի շահագործման և պահպանման ծախսերը կկազմեն 24 մլն դրամ): Սա նվազեցնում է գյուղատնտեսական արտադրանքի ինքնարժեքը հողատերերի և համայնքների համար: Գումարային տեսակետից այս խնայողություններն ավելի մեծ են, քան ծրագրի արժեքը»:

Գառնի համայնքի բողոքի արդյունքում և ՀՀ կառավարության հետ բանակցություններից հետո Համաշխարհային բանկը և Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ»-ը (ԾԻԳ), որոնք ծրագրի ֆինանսավորման և կառավարման օղակներն են, կանգնեցրեցին այս ծրագիրը շուրջ մեկ տարի: Ապա հաստատվեց ծրագրի փոփոխված տարբերակը, որը, ըստ ԾԻԳ-ի ներկայացուցիչների, փոխզիջումային տարբերակ է:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակում գառնեցիները նշել են.

«Եթե այդ ջուրն էլ վերցնեն, ապա ոչնչացման վտանգի տակ կհայտնվեն մեր ցանքատարածությունները և մի հսկա տարածաշրջան, որի գեղեցկությունը մշտապես դյութել է զբոսաշրջիկներին: Ազատ գետը եզրագծում է Խոսրովի անտառ պետական արգելոցը: Եթե Քաղցրաշենի ծրագիրն իրականացվի, և ամռան տապին գետը ցամաքի, ապա դա ոչ միայն բացասական ազդեցություն կունենա Գառնիի կիրճի, այլև հենց Խոսրովի արգելոցի էկոհամակարգի վրա: 8.000 բնակչություն ունեցող Գառնի գյուղն ունի խմելու և ոռոգման ջրի խիստ կարիք, 700-800 հա տարածություն ամայացել է ոռոգման ջրի պակասի պատճառով: Ինչո՞ւ պետք է հսկայական գումարներ ծախսվեն 387 հա լրացուցիչ հողի ոռոգման համար, երբ Գառնիի մոտ հազար հեկտար հողատարածքը մնում է առանց ջուր: …Գետը խիստ սակավաջուր է դարձել, և հորդացումներ չեն դիտվում, Ազատի ջրամբարը լիարժեք չի լցվում և չի բավարարում այդ ջրամբարից օգտվող համայնքների ոռոգման ջրի կարիքը: Գառնիի բնակչությունը խիստ դեմ է այս հակաբնապահպանական ծրագրի իրականացմանը և պատրաստ է ամեն գնով պայքարել՝ փրկելու Գառնիի բնաշխարհը ԵՂԵՌՆԻՑ: Պահանջում ենք արգելել այս կործանարար ծրագրի իրականացումը»:

«Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի փոփոխությունները չեն բավարարում ոչ ծրագրի նպատակներին, ոչ բնակիչների պահանջներին: Գառնիի բնակչուհի Արուսյակ Այվազյանի նամակին ի պատասխան Ջրային տնտեսության պետական կոմիտեն նամակով տեղեկացրել է. «Մինչ այժմ իրականացված բոլոր աշխատանքները կատարվում են քննարկված և հաստատված հիմնական մայր նախագծի շրջանակներում, որը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով անցել է պետական բնապահպանական փորձաքննություն և ստացել դրական եզրակացություն (ԲՓ 23.01.2015): Փոփոխությունները վերաբերում են միայն նախագծի 1-ին լոտին, որը հիմնական նախագծով մասամբ առնչվում էր Գառնիի կիրճին»:

Ծրագիրը չի համապատասանում առաջադրված նպատակներին, քանի որ ինքնահոսի փոխարեն նախատեսում է էլեկտրաէներգիայի օգտագործում: «Ջրընդունիչը կիրականացվի մագիստրալ խողովակաշարի ՊԿ52+00 մոտակայքում` օգտագործելով գոյություն ունեցող Հացավանի պոմպակայանը»,- նշված է ծրագրում:

Ծրագիրը շրջանցում է Ազատի ջրամբարը, որն ապահովում է ինքնահոս եղանակով ոռոգում Արարատի համայնքների համար, իսկ ծրագրի իրականացման դեպքում Ազատի ջրամբարը չի ստանա բավարար ջուր Ազատ գետից:

Ծրագրում ճշգրիտ հաշվարկների բացակայությամբ հիմնավորված չէ ակնկալվող արդյունքը հողատերերի և համայնքների համար գյուղատնտեսական արտադրանքի ինքնարժեքի նվազեցման վերաբերյալ:

Ծրագրի արդյունքների ապահովման համար մենք առաջարկում ենք և պատրաստ ենք քննարկել այլընտրանքային տարբերակ` ճիշտ օգտագործել Ազատի ջրամբարի ջուրը ոռոգման համար, կառուցել արևային էլեկտրակայան, որը կապահովի մատչելի էլեկտրաէներգիա պոմպակայանն աշխատեցնելու և լրացուցիչ հողատարածքներ ջուր մղելու համար»:

 

Հարգանքով` «S.O.S. Գառնի» նախաձեռնող խումբ

Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԴիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ Սավգուլյան
Ամենադիտված