Հայերեն


Ինչպե՞ս են իշխանությունները մեր «փոքր նավը» ենթարկում ալեկոծության վտանգին. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նոր աշխարհակարգը շարունակաբար ճաքեր է տալիս, ինչն էլ ուղեկցվում է մի շարք վայրերում իրավիճակի սրացմամբ ու ռազմական գործողություններով։ Ու այս տեսանկյունից բազմաթիվ անորոշություններ ոչ միայն մնում են, այլև նույնիսկ խորանում են։ Օրինակ՝ հարցական է, թե ինչ վերջնական ընթացք կստանան ուկրաինական և իսրայելա-պաղեստինյան հակամարտությունները։ Չնայած որոշ միտումներ արդեն նկատելի են, սակայն չպետք է բացառել նաև անկանխատեսելիության հավանականությունը, որը կարող է նոր շղթայական ռեակցիա առաջ բերել։

Ի մասնավորի, անորոշություններ կան ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքականության հետ կապված։ Նախագահ Թրամփը մի շարք կարևոր հարցերի հետ կապված ընդգծված դիրքորոշում ունի, օրինակ՝ բոլոր պատերազմները պետք է դադարեցվեն, սակայն բազմաթիվ արտաքին քաղաքական թեմաների հետ կապված ամերիկյան նոր իշխանությունների գործելակերպն անկանխատեսելի է։ Թրամփը ոչ միայն դուրս է ստանդարտ քաղաքական գործչի շրջանակներից, այլև առաջնորդվում է բիզնեսմենին բնորոշ տրամաբանությամբ և այնպիսի գործարքային մտածողությամբ, որ յուրաքանչյուր հարցի շուրջ կարելի է պայմանավորվածության գալ և ինչ-որ բան ստանալ։ Հռչակելով «Ամերիկան առաջինը»՝ յուրաքանչյուր գործընթացի հետևում նա դիտարկում է, թե դա ինչ արդյունք է ապահովում Վաշինգտոնի համար։

Ու Եվրոպան հիմա կոնկրետ անորոշության մեջ է։ Եթե մինչ այդ ԱՄՆ-ն ու Եվրոպան կարողանում էին սկզբունքային հարցերի շուրջ միասնական ճակատով հանդես գալ, ապա հիմա Վաշինգտոնն իր ինքնուրույն քաղաքական ուղեգիծն է առաջ տանում։ Նույնիսկ Եվրոպական դիվանագիտության նախկին ղեկավար Ժոզեպ Բորելն է նշում, թե Վաշինգտոնն ու Բրյուսելը «չհամաձայնեցված ամուսնալուծության» միջով են անցնում։ Եվրոպական մայրաքաղաքներում հաշվի են առնում, որ ԱՄՆ-ի կողմից վարվող քաղաքականությունը կարող է հանգեցնել նաև որոշակի շրջադարձային իրավիճակների։ Օրինակ՝ մի օր էլ Թրամփը կարող է որոշել ու Եվրոպայից ամերիկյան զորքերը դուրս բերելու հարցը բարձրացնել։ Պարզ է, որ ձևավորվող նոր աշխարհակարգում Ռուսաստանը և Չինաստանը մեծ դերակատարություն են ստանձնելու, բայց դեռևս ժամանակ է պահանջվում, որ միջազգային հարաբերություններում հստակ ազդեցության գոտիների բաժանարար գծերը քաշվեն, ինչպես, օրինակ՝ երկբևեռ աշխարհակարգի դեպքում էր։

Բայց մինչ միջազգային հարաբերությունների ծովում փոթորիկները խաղաղվեն, բազմաթիվ փոքր երկրներ, որոնք կհայտնվեն հակամարտությունների կենտրոնում, ուղղակի կարող են բարդ իրավիճակի կիզակետում լինել կամ էլ ոտնատակ գնալ։ Օրինակ՝ Ուկրաինայում ընթացող պատերազմից ի վեր Վրաստանին հաջողվում է խուսափել աշխարհաքաղաքական բախման կիզակետում հայտնվելուց, չնայած որ Արևմուտքից պարբերաբար փորձում էին Վրաստանին հրահրել, որ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացեն։ Իսկ Հայաստանում հակառակն է տեղի ունենում, արտաքին քաղաքականությունը ոչ թե հիմնվում է ռազմավարական մոտեցումների, այլ էպիզոդային իրադարձությունների վրա։ Փաշինյանը շտապում է իրեն այս ու այն կողմ նետել՝ հայտարարելով, թե Ռուսաստանը հեռանում է մեր տարածաշրջանից։ Բայց եթե որոշակի պահի ռուսական կողմը նահանջում է, դա դեռևս չի նշանակում, թե վերջացավ, Ռուսաստանը թողնում է մեր տարածաշրջանն ու հեռանում։

Իսկ այս պայմաններում Հայաստանի իշխանություններն ուղղակի շտապում են նետվել Եվրոպայի գիրկը՝ որոշում ընդունելով ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել, այն պայմաններում, երբ ԵՄ-ն անգամ իր ներքին խնդիրներից չի կարողանում գլուխ հանել։ Մյուս կողմից էլ՝ ՀՀ իշխանությունները շտապում են կատարել թուրք-ադրբեջանական բոլոր պահանջներն ու այնպիսի պրոթուրքական քաղաքականություն վարել, որ թվում է, թե արդեն հստակեցված է, որ Թուրքիան մեր տարածաշրջանում գերակա դիրքեր է ստանձնել։

Տրամաբանորեն յուրաքանչյուր հեռատես իշխանություն պետք է «ոտքը կախ գցեր» մի քիչ, մինչև պղտորված ջրերը խաղաղվեն, ու իրենց գործողություններով առաջ չընկնեն իրադարձություններից։ Օրերս այս թեմային անդրադարձավ նաև ՀՀ երկրորդ նախագահը՝ ընդգծելով, որ հմուտ նավապետը փոթորիկի ժամանակ իր նավը չի հանում օվկիանոս, սպասում է, երբ կհանդարտվի օվկիանոսը, որից հետո է միայն հանում։

Չինական մի հայտնի ասացվածք կա, որում ասվում է, թե «երբ վագրերը կռվում են հովտում, խելացի կապիկը նստում է մի կողմ և սպասում, թե ով է հաղթում»։ Բայց, դե, մեղմ ասած, դժվար է ՀՀ ներկա իշխանություններին խելացի կամ հեռատես համարել։ Լրիվ ընդհակառակը: Այդ դեպքում ի՞նչ ակնկալել նրանցից հեռանկարային առումով։ Բացառված չէ, որ երբ միջազգային օվկիանոսի ալեկոծությունը խաղաղվի, ու Հայաստանը Ռուսաստանին հանձնելու մեջ «նախկիններին» մեղադրող Փաշինյանը, ինչպես նույն երկրորդ նախագահը նշեց, «փոխի իր կոշիկները» և վազի Պուտինի մոտ՝ իրեն ներկայացնելով ավելի ռուսամետ, քան Ռուսաստանն է։ Ամեն ինչ հնարավոր է: Բայց հարցն այն է, թե որքանով այսքանից հետո նա ընդունելություն կգտնի։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԻշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Կարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը
Ամենադիտված