Հայերեն


Դավադրություն՝ Փաշինյանի խուճուճ բառերի տակ

Քաղաքականություն

Ժամանակին -իզմերը մերժող Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան գրեթե մեկ ժամ ուղեղ է արդուկել՝ իր ուղերձը գաղափարախոսական անվանելով։ 14 կետերը մեկը մեկից վտանգավոր են Հայաստանի, պետության, ժողովրդի համար։ Իսկ ճառը նվիրված էր համոզելու հայությանը նոր Սահմանադրական հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մեջ։ «Էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը, քանի որ գործող Սահմանադրության ընդունման համար անցկացված նախկին բոլոր հանրաքվեները հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լրջագույն պակաս: Նոր Սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակն անցնում է պետականազուրկ ազգի մնացորդային գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ»,- ասել է Փաշինյանը:

Սահմանադրական փոփոխությունն իրականում թելադրված է դրսից, Ադրբեջանը հիմնովին հրաժարվում է խաղաղության պայմանագիր կնքել, իսկ պահանջներից մեկն էլ ՀՀ Սահմանադրության փոփոխությունն է, Անկախության հռչակագիրը ներածությունից հեռացնելը։ Նույնիսկ ՀՀ ՍԴ որոշումը, որ Փաշինյանն ու իր թիմը փորձում էին «գեղցու շուստրիությամբ» ներկայացնել որպես պարզաբանում, Բաքվում լուրջ չընդունեցին։ Եվ այժմ Նիկոլ Փաշինյանը խնդիր ունի համոզել, որ նոր Սահմանադրություն է հարկավոր։

Մեկ այլ վտանգավոր թեզ էլ նրա խոսքում անկախության մասին է։ Ըստ Փաշինյանի, Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի կետերից մեկն էլ Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ: «Եթե պետությունն արդեն կախված է շատերից, ուրեմն պետք է խնդիր ունենա կախված լինել ավելի շատերից: Բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության նպատակը նույնիսկ շատերից կախվածության մեջ անհամաչափություններ թույլ չտալն է»,- ասել է նա:

Կարիք չկա կրկնելու, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը լուրջ վտանգ է ներկայացնում Հայաստանի ապագային։ Ընդդիմությունը պետք է միավորվի, մերժի նոր գաղափարախոսությունը, հեռացնի ու պատժի Փաշինյանին ու իր թիմին։ «Հիմնավորապես մերժել Հայաստանի ներկայիս կառավարիչների գաղափարախոսությունը՝ մոռանալ սեփական արմատները, պատմությունը, հայրենի ծննդավայրը, ազգային արժանապատվությունը»,- գրել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Սա պետք է դառնա ուղենիշ բոլոր այն անձանց համար, ովքեր ցանկանում են պահպանել Երրորդ Հանրապետությունը։

Անի Հայրապետյան

КГБ-ի պադվալով Հայաստանը չի՛ կարող լինել եվրոպական. Կարպիս ՓաշոյանՊարտվածի հոգեբանությունից դեպի ուժեղ պետություն Վանաձորը փոփոխություն է ուզում. «Հայրենասիրությունը պիտի դառնա կարևորագույն արժեքը». «Ուժեղ Հայաստան»Վանաձորը փոփոխություն է ուզում․ փոփոխության համարն է` համար 3․ «Ուժեղ Հայաստան»Հանդիպում Հայաստանի և արտերկրի կրիպտո համայնքի ներկայացուցիչների հետ․ Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի այսօրվա հանրահավաքը Վանաձորում` լուսանկարներովՄեր Ուժեղ Վանաձորը. Նարեկ ԿարապետյանԱզգերը հզորանում են ոչ թե անձերի անուններով, այլ այն գաղափարներով, որոնց շուրջ համախմբվում են. Աննա ՂուկասյանՈւժեղ Հայաստան դաշինքը Վանաձորում էՎանաձորս․ Ալիկ ԱլեքսանյանԳերիների վերադարձն ու ազգային արժանապատվությունը պետք է լինեն առաջնային․ Գագիկ ԾառուկյանԻ՞նչ տեղի ունեցավ, երբ Սամվել Կարապետյանի հետ հարցազրույցի ընթացքում նրան անակնկալ այցելեցին մարդիկ, որոնց նա փրկել էրՉկա նախարար, վարչապետ, որ էս հարցերով զբաղվի, վարչապետը տուն խլելով է զբաղվում. Էդմոն ՄարուքյանՓաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստանի» քայլերթը Վանաձորում. «ՀայաՔվեի» անդամները ևս վանաձորցիներին իրազեկում են Սամվել Կարապետյանի ծրագրերինԳազ, շուկա և ՀԱՊԿ․ Պետդուման սպառնացել է վերանայել հարաբերությունները Հայաստանի հետԵս միշտ արել եմ Արցախի համար ամեն ինչ․ ԿարապետյանԵկեղեցին մեր ազգի հիմքն է․ Սամվել ԿարապետյանՄեր երկրին այս իշխանությունը բերել է երեք պատերազմ․ ԿարապետյանՍփյուռքը իմ համար ամենածանր թեման է․ Սամվել ԿարապետյանԳերիների հարցը կլուծվի ամենաարագ ձևով․ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Վանաձորում է․ ուղիղUcom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է Impacture 2026 համաժողովինԳագիկ Ծառուկյանն ու թիմակիցները Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ենՊետական կառավարումը կլինի կիսանախագահական․ Սամվել ԿարապետյանՍամվել Կարապետյանը արցախցիների մասինՄեր ծրագրերի հիմնական շահառուները երիտասարդներն են․ ԿարապետյանՄեզ շքերթ պետք չի, զորավարժություն է պետք. Էդմոն ՄարուքյանՄենք արցախցիների անվտանգ վերադարձի հարցը կլուծենք դիվանագիտությամբ․ Սամվել Կարապետյան«Պիտի գնանք ընտրությունների, որ ադրբեջանցիները չգան․ պիտի գնանք ընտրությունների, որ սրանք գնան». Գոհար ՂումաշյանՍտի, շանտաժի և ահաբեկումների վրա հիմնված բռնապետության հետ գործ ունենք․ Մենուա ՍողոմոնյանՀաղթանակը հնարավոր է, եթե լինի բարձր մասնակցություն և քիչ ձայներ փոշիացվեն․ Արմեն Մանվելյան«Ուժեղ Հայաստան» դաշինքը Ալավերդիում էՇքերթ թե ռաբիզ բեմականացում․ Հրայր Կամենդատյան«Արցախը դավադրաբար հանձնվեց». ՀՀ ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյան Ինչպես կանխարգելել 300 հազար ադրբեջանցիների մուտքը Հայաստան կամ ինչ բան է "Սաֆարովի կանխարգելման մասին" օրենքը. Արմեն ՄանվելյանՍամվել Կարապետյանի հանդիպումն արցախցիների հետ «Ուժեղ Հայաստան» դաշինքը ներկայացնում է ծայրահեղ աղքատության վերացման ծրագիր՝ հիմնադրամ ստեղծելու եղանակով․ Նաիրի ՍարգսյանGlobal HackAtom-2026-ը՝ Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ) 2018 թվին մի շապիկով եկաք իշխանության, այսօր ամենուր գրասենյակներ ունեք. սա կոռուպցիա չի, բա ի՞նչ ա․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»–ի քարոզարշավը՝ Ալավերդիում Ով քեզ դեմ ա, թալանչի ա կամ կաշառակե՞ր. Արշակ Կարապետյան Փոփոխությունների և շնորհավորանքների Օձուն,հանդիպում ենք Վանաձորում,երեկոյան,ժամը 19.00. Մամիկոն Ասլանյան Սպորտը՝ որպես համագործակցության կամուրջ․ ԶՊՄԿ-ի և «Լիդիան Արմենիա»-ի ընկերական խաղը Ռուբիոյի կեսժամանոց այցը աջակցություն է Փաշինյանին Ուժեղ Հայաստանը կախված է յուրաքանչյուրիս պատասխանատվությունից և կայացրած որոշումից. ՀայաՔվեՄոտ է այն օրը, երբ Էջմիածինը կվերականգնի իր փառքը․ ամուր Եկեղեցի, ուժեղ հայրենիք Ուժեղ Հայաստան՝ արժանապատիվ ապագայի համար Չպետք է թույլ տալ, որ որևէ մեկը ձևավորվելիք խորհրդարանում ունենա բացարձակ իշխանություն. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ են մտածում հարցման մասնակիցները Փաշինյանի՝ 300,000 ադրբեջանցի բերելու ծրագրի մասին. Ուժեղ Հայաստան
Ամենադիտված