Հայերեն


Ի՞նչ է պահանջել Դաշնակցությունը

Քաղաքականություն

«Ժամանակ» թերթը գրում է.

«Դաշնակցությունը հայտարարում է, որ ընտրություններից հետո կա նոր ձեւակերպումների անհրաժեշտություն՝ կապված կոալիցիոն հուշագրի հետ: Նոր ձեւակերպումների անհրաժեշտության մասին օրերս կրթության ու գիտության դաշնակցական նախարարն էր հայտարարել, իսկ ապրիլի 24-ին էլ դրա մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Ինչո՞ւ է Դաշնակցությունը տեսնում նոր ձեւակերպումների անհրաժեշտություն, կամ ավելի շուտ՝ ինչո՞վ այլեւս ՀՅԴ-ին չեն բավարարում, այսպես ասած, հին ձեւակերպումները: Իրավիճակը իսկապես նոր է. եթե 2016 թվականի փետրվարին ՀՀԿ-ի հետ ՀՅԴ-ն կոալիցիոն հուշագիր կնքեց խորհրդարանի ընտրությունից մեկ տարի առաջ, ապա այժմ արդեն հաջորդ ընտրությունը հինգ տարի հետո է: Միեւնույն ժամանակ, 2016-ի փետրվարից առաջ Սերժ Սարգսյանն, այսպես ասած, «ձիու վրա» էր՝ այն իմաստով, որ նա հաղթահարել էր, լուծարել էր ոչ իշխանական բեւեռը եւ անցկացրել էր սահմանադրական փոփոխությունը: Իսկ այժմ Սերժ Սարգսյանը գործնականում կրկին մի շարք բաներ է հաղթահարել՝ ապրիլյան պատերազմ, հուլիսյան դեպքեր, խորհրդարանական ընտրություններ, սակայն հաղթահարվել են զուտ դեպքերը, իսկ պատճառները, արմատը՝ ոչ: Այնպես չէ, որ դրանց արմատները չեն եղել մինչեւ 2016-ի փետրվար: Եղել են, սակայն նկատելի չեն եղել, այսինքն՝ չեն եղել «հողից ցցված»: Մինչդեռ ապրիլը, հուլիսն ու մայիսը ըստ էության «հողից դուրս» բերեցին խնդիրները, պատճառներն ու արմատները, եւ դա արդեն նոր իրավիճակ է, չնայած ճգնաժամային եւ ողբերգական իրադրությունների հաղթահարմանն ու «անաղմուկ ընտրությունների» անցկացմանը: Այդ իրադարձություններն անցան, սակայն ցցուն կամ ցցված պատճառները մնում են, եւ դրանք գուցե ժամանակի ու տարածության մեջ իշխանության համար պակաս ռիսկեր չեն պարունակում, քան բուն իրադրությունների, այսպես ասած՝ «ցողունի» կամ «սաղարթի» դրսեւորման իրավիճակներում: Ահա այդ իմաստով Սերժ Սարգսյանը ներկայումս անհամեմատ ավելի մեծ ներքին լարվածության մեջ է, քան 2016 թվականի փետրվարին: Այդ լարվածության մեկ այլ ծանրակշիռ հիմք է նաեւ այն իրավիճակը, որ կա այսօր իշխանության ներսում՝ կապված 2018-ի խնդրի հանգուցալուծման հետ: Այս ամենի պարագայում, երբ ՀՅԴ-ն խոսում է կոալիցիոն նոր ձեւակերպումների անհրաժեշտության մասին, ըստ երեւույթին զգացվում է պահն օգտագործելու Դաշնակցության ձգտումը: Դաշնակցությունն ըստ երեւույթին զգում է, որ այժմ շատ ավելի անհրաժեշտ է Սերժ Սարգսյանին, թեեւ առերեւույթ այդ անհրաժեշտությունը չկա, քան 2016-ի փետրվարին էր: Դա էլ իր հերթին ՀՅԴ-ին բերում է նրան, որ այդ անհրաժեշտության աճը բերի գուցե կոալիցիոն հուշագրում դիրքերի աճի: Ընդ որում, այստեղ միարժեք դժվար է ասել, որ խոսքը պորտֆելների եւ այլ պաշտոնների աճի մասին է: ՀՅԴ-ն հազիվ թե շեշտը դնի դրանց վրա, քանի որ փորձառու է իշխանության հետ գործակցության մասով եւ հասկանում է, որ այդ ամենը շատ հեղհեղուկ է: ՀՅԴ-ն ըստ ամենայնի կձգտի ստանալ նոր դիրքեր ոչ թե նոր պաշտոնների մասով, այլ, այսպես կոչված, կոալիցիոն փոխկապակցվածության մեխանիզմների»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnր
Ամենադիտված