Հայերեն


Փաշինյանը պատեպատ է նետվում. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

 

Անզեն աչքով էլ նկատելի է, որ Նիկոլ Փաշինյանը ցայտնոտի մեջ է: Ու դա ամենից առաջ ակնհայտ է նրա իսկ հրապարակային ցուցադրական պահվածքից ու սոցցանցային հիպերակտիվությունից: Նրան, երևի թե, թվում է, որ լրահոսում ինքը «քչություն է անում»: Ու, թերևս, ձգտում է 7/24 ռեժիմով ակտիվության:

Ակնհայտ է նաև, որ Նիկոլ Փաշինյանը իր մերձավորներից ու թիմակիցներից ոչ մեկին չի ուզում թողնել այդ «սև գործը», ավելի ճիշտ՝ չի էլ վստահում ու ամեն ինչ, ինչպես ասվում է, ինքն է անում. ձվածեղից մինչև ցուցադրաբար ավտոբուս նստելը (իջնելը):

Բայց մյուս կողմից՝ այդ ամենը նրան առանձնապես չի օգնում: Նա առանց այդ էլ հասցրել է գրեթե 7 տարվա ընթացքում շատերին ձանձրացնել իր մշտական սոցցանցային ակտիվությամբ ու «չուտվող» հայտարարություններով, հակասական ու մերժելի արտահայտություններով, էժանագին շոուներով:

Հատկանշական է, օրինակ՝ այն, որ Նիկոլ Փաշինյանը մեկ ամբողջ շաբաթ պետական միջոցների հաշվին ԱՄՆ էր մեկնել՝ շրջագայության, թեպետ պաշտոնական հաղորդագրություններում դա հիշատակվեց որպես աշխատանքային այց: Իբր աշխատում էր, էլի: Ու ո՞րն էր այդ աշխատանքը: Գործնականում Փաշինյանը ոչինչ չասող մի քանի հանդիպումներ ունեցավ, որպես «հայ համայնք» հավաքված մի չորս տասնյակ մարդկանց հանդիպեց՝ անհաջող փորձելով «կռուտիտ լինել» ավելի վաղ Ցեղասպանությունը կասկածի տակ դրած իր հայտարարություններից, մասնակցեց ինչ-որ կրոնական խորհրդաժողովի, որին ոչ մի պետության առաջին դեմք չկար, ու՝ վերջ: Հա, մեկ էլ մի ընթրիքի մասնակցեց, որտեղ նույնիսկ սեղանների շուրջ չէր նստած, այլ, ասպես ասած, «կողքանց», որպես դիտորդ:

Իսկ ԱՄՆ փոխնախագահի հետ «ոտքի վրա» արված հեռախոսային լուսանկարը կարելի է շրջանցել: Դա, ակներևաբար, բացառապես դյուրահավատների վրա ազդող (դա էլ է վիճելի արդեն) պատկեր ստանալու համար էր:

Ի վերջո, Փաշինյանը վերադարձավ Հայաստան, ինչոր ծրարներ բացեց ու... գնաց ավտոբուսի թվային տոմս գնելու, ինչը, ի դեպ, նույնպես չստացվեց, համենայն դեպս՝ իր խոստովանությամբ:

Բայց, ինչպես ասվում է՝ մեկ րոպե:

Պետական միջոցների, նույնն է, թե՝ հերոս հարկատուների հաշվին երկրի թիվ 1 վարձու աշխատողը 7 օրով մեկնել է Միացյալ Նահանգներ: Իրենց ասելով՝ «աշխատանքային այցով»: Ի՞նչ աշխատանք է կատարել: Մի՞թե այդ աստիճանի ոչինչ չկար ասելու, որ նա ոչինչ չասաց, չամփոփեց իր այցի արդյունքները, եթե այդպիսիք կային: Փաստորեն, իսկապես ասելիք չկար:

Հիմա էլ մեկնել է Ֆրանսիա՝ արհեստական բանականության խնդիրներին վերաբերող գագաթաժողովի: Հընթացս, Էմանուել Մակրոնի հետ հանդիպում է նախատեսված:

Մյուս բնութագրական պահն այն է, որ ԱՄՆ-ից դեռ մի կարգին չվերադարձած, Փաշինյանը մի քանի սոցցանցային ակտիվացում ունեցավ ու բոլորն էլ հանրային տրանսպորտի հետ կապված: Նախ՝ հայտարարեց, թե թվային հարթակով չի կարողացել ավտոբուսի տոմս առնել, որովհետև համապատասխան թվային հմտություններ չունի: Սա զարմանալի է, քանի որ Նիկոլ Փաշինյանն, ինչպես հայտնի է, դիրքավորվում է որպես ամենագետ, նա միշտ ձև է բռնում, թե ամեն ինչից հասկանում է, հարկային խնդիրներից մինչև տիեզերագնացություն, ավտոմեքենաշինությունից մինչև գիտության կազմակերպում: Ու մեկ էլ, հո՛պ, անակնկալ, «թվային հմտություններ» չունի՞: Այդ առումով ամենից տարօրինակն ու զավեշտականը նրա հետևությունն է, թե պետք է, ուրեմն, «թվային հմտություններ» ձեռք բերել, որպեսզի կարողանա... ավտոբուսի տոմս գնել:

Փաշինյանի այդ «հայտնագործությունը» ֆեյսբուքյան օգտատերերն ամենևին չգնահատեցին ու հենց իր գրառման ներքո բավականին նախշազարդ դիտարկումներ եղան: Մասնավորապես, մարդիկ միանգամայն տեղին նկատում էին, թե այդ ի՞նչ կարգի բարդացված համակարգ է, որ ավտոբուսի տոմս ձեռք բերելու պրիմիտիվագույն մի բանի համար թվային չգիտես ինչ հմտություններ են պահանջվում: Կամ ինչո՞ւ պիտի 40, 50 կամ 60 տարեկան մարդը ինչ-որ «թվային հմտություններ» ունենա, ինչ է թե՝ ավտոբուսի տոմս է գնում, ընդամենը:

Բայց, ինչպես ասվում է, չշեղվենք բուն խնդրից, այլապես կխորասուզվենք շատերին հետաքրքրած թեմայի, այն է՝ Փաշինյանին փոխադրած ավտոբուսների համարների հետ կապված «կոպերֆիլդյան» երևույթի մեջ: Դա չէ, այնուամենայնիվ, հիմնականը:

Հիմնականն այն է, որ Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած իշխանության վարկանիշային անկումը շարունակվում է: Չնայած դա արդեն անկում էլ չի, այլ ամենաիսկական գահավիժում: Դե, մոտենում են իրենց բնորոշ հայտնի 7 տոկոսին:

Ավելին, երկիրը, հասարակությունը, իր գրեթե բոլոր շերտերով, ընկղմվել են լրջագույն պրոբլեմների մեջ. արտաքին-քաղաքական, անվտանգային, իրավական, սոցիալական, տնտեսական: Ֆորմալ առումով՝ կա կառավարություն, կա իշխանություն, բայց գործնականում այդ իշխանության ղեկավարն զբաղված է բացառապես իրեն տեսախցիկներին «ցույց տալով», ուրիշ ոչինչ: Ոչ մի իրական խնդիր որևէ լուծում կամ վերաբերմունք չի ստանում: Սա՝ այն պարագայում, երբ այդ խնդիրների մեծ մասի հարուցիչը հենց Փաշինյանի գլխավորած կառավարությունն է:

Այո, Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն կաշվից դուրս է գալիս՝ նավից շտապում է «պարահանդես», «պարահանդեսից»՝ նավ: Նիկոլ Փաշինյանն ինքզինքը պատեպատ է զարկում, բայց բացառապես իր սուզվող վարկանիշը մի կերպ ջրի երեսին պահելու համար: Նա համառ ջանքեր է գործադրում, բայց միայն... ինքն իրեն որպես իշխանություն պահելու համար: Իսկ թե ինչ կկատարվի կամ թե ինչ է կատարվում Հայաստանի հետ, դա Փաշինյանին արդեն չի հետաքրքրում ու, մեր մեջ ասած, առաջներում էլ առանձնապես չի հետաքրքրել («կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա»):

Մեծ հաշվով, կարծում ենք, արդարացված են այն գնահատականները, որ Փաշինյանը հայտնվել է ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին մեկուսացման, ոչ մեկին պետք չլինելու (Բաքվից ու Անկարայից բացի) վիճակում: Նման պայմաններում էական է այն, թե իրապես ընդդիմադիր ազգային ուժերը կկարողանա՞ն հնարավորինս արագ համախմբվել ու իրացնել համաժողովրդականի բնույթ ստացող դժգոհությունը՝ Հայաստանն այս դառը ընթացքից դուրս բերելու համար:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԻշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Կարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն Գրիգորյան
Ամենադիտված