Հայերեն


Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրին

Հասարակություն

Ֆասթ Բանկի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցության շրջանակներում Բանկը միացել է    «Սահմանամերձ և առանձին   բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրին։ Ըստ այդմ՝ Ֆասթ Բանկը ծրագրի շրջանակներում տրամադրում է հիփոթեքային կառուցապատման վարկեր 16 մլն դրամի չափով, իսկ Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում՝ 21 մլն դրամի չափով, որոնք ամբողջությամբ սուբսիդավորվելու են պետության կողմից։ Պետական աջակցությունն ուղղվում է ինչպես հիփոթեքային վարկի ամենամսյա մայր գումարի, այնպես էլ տոկոսագումարների մարմանը։

Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովության պետական աջակցության ծրագրի շահառուներ կարող են դառնալ այն ամուսինները, որոնց գումարային տարիքի առավելագույն շեմը չի հատում 75-ը, իսկ գերազանցելու դեպքում՝ պարտադիր պետք է ունենալ 1 անչափահաս երեխա։ Ընտանիքի բոլոր անդամները պետք է ունենան ՀՀ քաղաքացիություն, ծրագրից կարող են օգտվել նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք։ Ծրագրի շահառու կարող է դառնալ նաև ամուսնուն կամ կնոջը կորցրած (մահացած, զոհված) և առնվազն մեկ անչափահաս երեխա ունեցող միայնակ ծնողը։   

Ծրագիրը գործում է Արարատի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերում։ Համայնքների և բնակավայրերի ամբողջական անվանացանկին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։ Ծրագրին դիմելիս՝ քաղաքացիներն արդեն պետք է ունենան սեփականության իրավունքով իրենց պատկանող հող կամ կիսակառույց շինություն՝ ցուցակված գյուղական բնակավայրում, նախագիծ և նախահաշիվ, ինչպես նաև շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն՝ ստացած մինչև 01․09․2024թ․-ը։ Շինարարական աշխատանքների իրականացնելու թույլտվության ժամկետի պարտադիր պահանջ չի գործում Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց, Ոսկեպար և Գոմք համայնքներում կառուցապատման իրականացման դեպքում։

Հիփոթեքային վարկավորման գործընթացն սկսելու համար կարող եք մոտենալ Ֆասթ Բանկի ցանկացած մասնաճյուղ։ Նշենք, որ ծրագրից օգտվող շահառուների քանակը   սահմանափակ է։

Հավելենք, որ Ֆասթ Բանկում գործում է «Հիփոթեքային վարկեր երիտասարդ ընտանիքներին», ինչպես նաև «Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների   բնակարանային ապահովման», «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման» պետական աջակցության և այլ ծրագրեր։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդը նախորդ տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերՓաշինյանն ընտրություններից հետո այլևս ոչ մեկին չի այցելում և քաղցրավենիք չի բաժանում. Հրայր ԿամենդատյանԱյն գործարարները, որոնք այժմ աջակցում են Փաշինյանին, երկար այդպես շարունակել չեն կարող. Մենուա ՍողոմոնյանՄաքուր էներգիայի ապագան. լողացող արևային էլեկտրակայաններ Ընդդիմադիր ուժերը իրենց տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն և միավորվեն Փաշինյանին հեռացնելու համար. Աննա ԿոստանյանՊետք է կոտրենք վախի և անտարբերության մթնոլորտը՝ մեր ձայնը լսելի դարձնելով. Կարուշ Հովեյան«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿԺողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակումԻշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը, ընտրական գործընթաց կազմակերպելը. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» վճռական է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցումՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՀայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս. մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր. Ն. ԿարապետյանԱշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է. Նարեկ ԿարապետյանՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանԵրբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանԻշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԺողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն Մանվելյան«Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեԳյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է սկսենք տեր կանգնել մեր ազգային ինքնությանն ու իրավունքներին. Արսեն ԳրիգորյանԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոցի մուտքը կլինի Triangulum-ի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը խմբային խաղերով դուրս է եկել կիսաեզրափակիչ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Կինոյի տան մեծ դահլիճումԹուրքիայի կողմից ՌԴ-ից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին. թուրքական ԶԼՄ-ներ Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զшվթելը իրենց ազգային նոր նպատակն է»․ Հայրապետյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին Իշխանությունների նպատակն է արատավորել Ավետիք Չալաբյանի անունը և բարի համբավը. Անահիտ Ադամյան
Ամենադիտված