Հայերեն


Տարիներ առաջ այս օրը դաժան ծեծի ենթարկվեց Աշոտ Մանուչարյանը․ մանրամասներ

Քաղաքականություն

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի ապրիլի 23-ի համարում

Երեկ, ժամը 13-ի սահմաններում, Թումանյան եւ Մոսկովյան փողոցները միացնող նրբանցքում՝ «Գրանդ հոլդինգ» ընկերության գրասենյակի մերձակայքում երեք անհայտ անձինք դաժան ծեծի են ենթարկել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀՀ ՆԳ նախկին նախարար, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ազգային անվտանգության հարցերով խորհրդական աշխատած Աշոտ Մանուչարյանին: Մի քանի րոպե տեւած դաժան ծեծից հետո Մանուչարյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Նոր Նորքի հիվանդանոց: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեզ տեղեկացրին, որ դեպքի առիթով Կենտրոնի ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 113 հոդվածի հատկանիշներով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրությամբ վնաս հասցնելը):

Լինելով «Սոցիալիստական ուժերի եւ մտավորականության միություն» կուսակցության քաղաքական խորհրդի քարտուղար՝ Աշոտ Մանուչարյանը վերջին մեկ տարվա ընթացքում հեռացել էր ակտիվ եւ հրապարակային քաղաքականությունից եւ հետեւողականորեն հրաժարվում էր հանդես գալ մամուլում: Սակայն՝ երեկվա «Գոլոս Արմենիի» թերթը անդրադարձել էր Մանուչարյանի գործունեությանը: Թերթի թղթակից Ռուբեն Մարգարյանը (այդպիսի լրագրող, ըստ էության, չկա, եւ սա կեղծանուն է) պնդում է, որ հենց Մանուչարյանն է ղեկավարում ու ուղղորդում մտավորականների ֆորումը եւ նրա ավագանիների խորհրդի նախագահությունը: Թերթը ակնարկում է, որ հենց Մանուչարյանի հետ համաձայնեցնելով է, որ Սիլվա Կապուտիկյանը վերադարձրել է պետական պարգեւները:

Այս փաստը կարեւոր է նաեւ այն պատճառով, որ Աշոտ Մանուչարյանը ծեծի է ենթարկվել մտավորականների ֆորումի գրասենյակի հենց հարեւանությամբ. նա գնալիս է եղել հիշյալ կազմակերպության գրասենյակ՝ հանդիպելու կազմակերպության ներկայացուցիչների հետ: Աշոտ Մանուչարյանը մենակ չի եղել, նրան ուղեկցել է «Քաղաքացիական նախաձեռնությունների ազատ ամբիոն» հասարակական կազմակերպության ղեկավար Գայանե Մարկոսյանը: Երեկ Նոր Նորքի հիվանդանոցում Մանուչարյանին տեսակցության եկած տիկին Մարկոսյանը այնքան վախեցած էր, որ սկզբում հրաժարվում էր դեպքի մասին խոսել իր անունից: «Իսկ ո՞վ կպաշտպանի ինձ եւ երեխաներիս, մենք լրիվ անպաշտպան ենք: Իմ պատմածները ներկայացրեք իբրեւ անհայտ ականատեսի խոսքեր»,- խնդրում էր նա:

Սակայն ավելի ուշ տիկին Մարկոսյանը ամեն ինչ պատմեց իր անունից: Ըստ նրա՝ ժամը 13-ի սահմաններում, երբ ինքը եւ Մանուչարյանը վերջինիս մի ծանոթի հետ կանգնած զրուցելիս են եղել հիշյալ նրբանցքում, ինքը նկատել է, որ իրենց թիկունքում կանգնած են երեք հաղթանդամ, թիկնապահի կազմվածքով, գլխանոցներով գլուխները ծածկած տղաներ (չնայած սրան՝ Մարկոսյանը տեսել է, որ նրանց գլուխները սափրած են): Երբ Մանուչարյանի զրուցակիցը հեռացել է, հիշյալ երիտասարդները մոտեցել են Աշոտ Մանուչարյանին եւ ասել, որ ցանկանում են զրուցել: Մանուչարյանը առաջարկել է բարձրանալ մտավորականության ֆորումի գրասենյակ, որից հետո նրանք սկսել են բռունցքներով հարվածել Մանուչարյանի գլխին, իսկ գետնին տապալելուց հետո հարվածներ են հասցրել նաեւ ոտքերով:

Ծեծին մասնակցել են երկու հոգի, իսկ երրորդը բռնել է Մարկոսյանին, որը այդ ընթացքում օգնություն է կանչել: Մանուչարյանին անգիտակից վիճակի հասցնելով՝ հանցագործները հեռացել են, իսկ 5-7 րոպե հետո ժամանած շտապօգնության աշխատակիցները Մանուչարյանին տեղափոխել են Նոր Նորքի հիվանդանոց: Ժամը 15.30-ին նրա հիվանդասենյակից դուրս եկած Վազգեն Մանուկյանը տեղեկացրեց, որ Մանուչարյանը ենթարկվել է դիմածնոտային բարդ վիրահատության, որ նա ունի դիմածնոտային վնասվածքներ, որոնք թեեւ կյանքի համար վտանգավոր չեն, բայց երկար ժամանակ նրան կզրկեն խոսելու հնարավորությունից: Երեկ երեկոյան «Ազդակ» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ մտավորականների ավագանու անդամ, ՊԱԿ-ի գեներալ Էդուարդ Սիմոնյանցը, անդրադառնալով Աշոտ Մանուչարյանի առողջությանը, հավելեց, որ կոտրվել են ոչ միայն նրա ատամները, այլ նաեւ ատամնահենքերը:

Պարոն Սիմոնյանցը հայտարարեց, որ կատարվածը դժվար է անսպասելի համարել, քանի որ վերջին շրջանում բազմաթիվ գործիչներ եւ ուժեր անընդհատ խոսում են այդ մասին: «Պատմությունը ցույց է տալիս, որ միակողմանի ոչինչ չի լինում: Ինչ որ արվում է մի կողմից, կարող է անդրադառնալ նաեւ այդ մարդկանց վրա: Տեռորը ունի այդ հատկությունը»,- զգուշացրեց Է.Սիմոնյանցը՝ հույս հայտնելով, որ հնարավոր կլինի հաղթահարել այս մթնոլորտը: Ավելի ուշ ՊԱԿ-ի գեներալը ավելացրեց, որ իրենք չեն վստահում ոստիկանությանը եւ նրա հետ որեւէ գործ չեն ունենալու. դրա պատճառն այն է, որ երբ իրենք դիմել են ոստիկանություն՝ իրենց պատասխանել են, որ գործ կհարուցեն միայն համապատասխան գրավոր հայտարարություն ստանալուց հետո:

«Բայց մենք սեփական ուժերով կանցկացնենք համապատասխան աշխատանք եւ հուսով ենք՝ կգտնենք այն մարդկանց, ովքեր զբաղվել են այս հարձակմամբ»,-վստահեցրեց նա: Իսկ ավագանու մեկ այլ անդամ՝ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը զուգահեռներ անցկացնելով ապրիլի 5-ի, ապրիլի 13-ի գիշերվա դեպքերի եւ Աշոտ Մանուչարյանի ծեծի միջեւ, կարծիք հայտնեց, որ այս ամենը ավելի է սաստկացնում զայրույթը, խորացնում անջրպետը Ռ.Քոչարյանի եւ ժողովրդի միջեւ: Ակադեմիկոսը վստահ է, որ Քոչարյանին զուր է թվում, թե իրեն կհաջողվի վախեցնել մարդկանց: Նա խնդրի լուծումը համարում է Քոչարյանի հեռացումը:

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnր
Ամենադիտված