Հայերեն


Հայաստանի տնտեսական ներուժի փոշիացումը. «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշները անցած տարվա վերջին ամիսներին էականորեն նվազեցին։ Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ ՀՀ տնտեսական աճը պայմանավորված էր հիմնականում արտաքին գործոններով, իսկ այդ գործոնների ազդեցության թուլացման պայմաններում աճի իներցիան դադարեց։

Արդյունքում, երբ արտաքին իրավիճակը փոխվեց, ՀՀ տնտեսությունը վերադարձավ իր հազիվ սողացող վիճակին։ Ընդհանրապես, բոլոր կանխատեսումներում տնտեսական ակտիվության նվազման միտումն ակնհայտ է։ Օրինակ՝ Համաշխարհային բանկը 2025 թվականի համար արդեն կանխատեսում է ընդամենը 5 տոկոս աճ, իսկ 2026 թվականի համար՝ 4,6 տոկոս։ Հարկ է նկատել, որ 2022 թվականից սկսված տնտեսական աճի բարձր տեմպերը կարելի էր տրանսֆորմացնել հետագայում տնտեսության զարգացման հիմքեր ստեղծելու ուղղությամբ, բայց ամեն ինչ թողնվեց ինքնահոսի։ Այսինքն, պետք է ունենայինք մի իրավիճակ, երբ ՀՀ տնտեսությունն արդեն հիմնվեր իր ներքին պոտենցիալի վրա, այլ ոչ թե արտաքին որոշ հանգամանքների։

ՀՀ իշխանությունները շատ են խոսում Հայաստանի ինքնիշխանության մասին, սակայն ինքնիշխանության ամենակարևոր հանգամանքը տնտեսական ինքնաբավությունն է։ Իսկ այդ ուղղության առաջնային գործոնը պարենային անվտանգությունն է, սակայն այս հարցով որևէ նախաձեռնություն չի իրականացվել ու չի իրականացվում։ Գյուղատնտեսության նպատակային զարգացման օրակարգը ոչ միայն երկրորդական պլանում է, այլև մարդիկ նպատակահարմար են համարում գյուղատնտեսությամբ չզբաղվել, քանի որ այն դարձել է ոչ շահութաբեր։ Ու հիմա այնպիսի վիճակում ենք, որ այլ երկրից են մեզ հիշեցնում, որ ցորենի 90 տոկոսն իրենցից ենք ստանում։ Ցորենի աճեցումը պետք է խնդիր չլիներ Հայաստանի համար, բայց մի կողմից՝ Հայաստանում ջանքեր չեն գործադրվում ցորենի ցանքատարածությունները մշակելու ուղղությամբ, իսկ մյուս կողմից էլ՝ հացի շտեմարան Արցախն Ադրբեջանի կողմից օկուպացված է, իսկ մինչ այդ ցորենի ու այլ պարենամթերքի մի զգալի հատվածը հենց Արցախից էր գալիս։

Բացի դրանից, եթե Հայաստանի արտահանման կառուցվածքից հանում ենք վերաարտահանումը, ապա, որքան էլ որ զարմանալի թվա, տակը մնում է ընդամենը մետաղական հումք՝ հիմնականում պղինձ ու մոլիբդեն, մի քանի գյուղատնտեսական մթերք, միրգ, կոնյակ ու այլ խմիչքներ։ Այնինչ, Հայաստանը դեռևս խորհրդային տարիներից զգալի ներուժ ունի տարբեր տիպի արտադրանք թողարկելու և արտահանելու համար։ Իսկ անկախությունից հետո այդ ներուժը փոշիացվեց, փոխարենը մեր երկրում անընդհատ քննարկվում է պղնձաձուլարան կառուցելու հարցը, որն այդպես էլ մնում է սառույցին գրված։

Խորհրդային ժամանակ Հայաստանում նույնիսկ մեքենաներ, հաստոցներ ու այլ սարքավորումներ էին արտադրում։ Իսկ հիմա Հայաստանում ուղղակի չկա տեխնոլոգիական արտադրություն, առավել ևս՝ արտահանման ենթակա։ Երկրում ՏՏ համայնքն էլ հիմնականում արտասահմանյան ընկերությունների համար է աշխատում, որոնք էլ քաղում են հայ մասնագետների աշխատանքի հիմնական արդյունքները, իսկ բուն մեծ ներուժ ունեցող հայկական ընկերությունները կարելի է ուղղակի մատների վրա հաշվել, այն էլ՝ ներդրումներ ներգրավելու նպատակով դրանց մի մասը մեր երկրում գրանցված չէ։

Մյուս կողմից էլ նկատենք, որ վերջին տարիներին Հայաստանում շինարարության ոլորտը ծաղկում է, շենքեր են կառուցում, բայց գրեթե չի խոսվում այն մասին, որ Հայաստանը ահռելի քանակի շինարարական ապրանքներ է ներմուծում, այդ թվում՝ Թուրքիայից, որոնք կարող էր ոչ միայն տեղում արտադրել, ներքին պահանջարկը բավարարել, այլև արտահանել այլ երկրներ։ Նույնը վերաբերում է նաև տեքստիլի արտադրությանը։

Անընդհատ պատճառաբանություններ են բերվում, թե Հայաստանում անհրաժեշտ պայմաններ չկան, որ միջազգային շուկայում մրցունակ արտադրանք թողարկի, էներգակիրների գներն են թանկ, հարկային միջավայրը բարենպաստ չէ, տեխնոլոգիաներ չկան։ Մի՞թե սրանք անլուծելի խնդիրներ են, իհարկե՝ ոչ։ Բազմաթիվ երկրների փորձը ցույց է տալիս, որ այս խնդիրների ուղղությամբ մի շարք նախաձեռնություններ իրականացնելով՝ հնարավոր է ժամանակի ընթացքում իրավիճակ փոխել։

Բայց հարցն այն է, որ իշխանությունները չեն էլ ցանկանում մտածել այն ուղղությամբ, թե ինչպես կարելի է բարելավել հարկային դաշտը, բարենպաստ բիզնես միջավայր ստեղծել, ներդրումներ ներգրավել, որակավորված մասնագետներ պատրաստել և այլն։ Որպեսզի սայլը տեղից շարժվի, պետք է կառավարման բուրգի գագաթին կանգնած անձը ցանկություն ունենա զբաղվել այս հարցերով, այլ ոչ թե մարդկանց զբաղեցնի հեծանիվ վարելով, ձվածեղ պատրաստելով ու տեղին-անտեղին շաղակրատելով։

Փաշինյանի կառավարման ժամանակահատվածում նույնիսկ Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացիայի հարցում առաջընթաց չենք ունեցել։ Իշխանություններն անընդհատ խոսում են Հայաստանի հարաբերությունները դիվերսիֆիկացնելու ու Արևմուտքի ուղղությամբ քայլեր կատարելու մասին, բայց իրենք իրենց ձեռքով խորացնում են տնտեսական կախվածությունը Ռուսաստանից, որի հետ առևտուրն անցած տարի անցել է 12 մլրդ դոլարի սահմանագիծը։ Ու հիմա պարզ է, թե ինչ տեղի կունենա Հայաստանում, եթե ռուսական շուկայում խնդիրներ առաջանան կամ ցնցումներ տեղի ունենան։ Էլ չենք խոսում այն մասին, եթե իշխանությունների «թեթև ձեռքով» մենք կտրվենք այդ շուկայից:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ Սավգուլյան
Ամենադիտված