Հայերեն


«Հերիք է, հանգիստ թողեք ինձ ու մեր նախագահին»․ դպրոցի տնօրեն

Հասարակություն

ԱՌԱՎՈՏ / Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրենն արձագանքում է իրենց հասցեին պարբերաբար հնչող քննադատություններին Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը, ինչպես հայտնի է, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համակուրսեցին է, եւ հաճախ դպրոցը հայտնվում է մամուլի հրապարակումների թիրախում: «Առավոտի» հետ զրույցում մեր հարցին, թե Սերժ Սարգսյանի համակուրսեցի լինելը ի՞նչ առավելություն է տվել Ձեզ եւ դպրոցին, տիկին Ազիզյանը պատասխանեց. «Անկեղծ ասեմ, դա որեւիցե առավելություն չունի, բայց, այնուամենայնիվ, ես վատ եմ զգում, որ ասես կրակն ընկած լինենք ե՛ւ նախագահը, ե՛ւ ես, որ համակուրսեցիներ ենք: Մտածում եմ՝ արդյոք ուրիշ համակուրսեցի չե՞ն գտնում, միայն ի՞նձ են տեսել, միայն ի՞նձ են հիշում անընդհատ, ինչո՞վ եմ այդքան ուշադրության արժանանում, ինձ թիրախ են դարձնում: Ես չեմ հասկանում`որովհետեւ փորձում եմ ամեն ինչ անել, որ նախ՝ իմ աշխատանքով պատիվ բերեմ ինքս ինձ, իմ ընտանիքին եւ ի վերջո նաեւ իմ երկրի նախագահին: Նախագահի համակուրսեցին լինելը ընդամենը պարտավորեցնում է, որ ես ավելի լավ աշխատեմ: Առանց այդ էլ դպրոցը կրում է Մոնթե Մելքոնյանի անունը, իսկ դա առավել եւս պարտավորեցնող է»: Անդրադառնալով իրենց դպրոցի մասին մամուլի հրապարակումներին՝ Ռուզաննա Ազիզյանն ասաց. «Ինչո՞ւ եք մարդու թեւերն ուզում կոտրել: Դուք ինչքան գրում եք, բողոքում եք, ընդհակառակը՝ ինձ ավելի հզորացնում եք: Ուղղակի չափ պետք է ունենա մարդ, սուտ էլ կա՝ սուտ էլ, զրպարտություն էլ կա՝ զրպարտություն էլ: Ես սիրում եմ օրենքի շրջանակներում աշխատել, որ հանգիստ ապրեմ: Ես ընդհանրապես իմ զույգ ոտքերով եմ բարձրացել կյանքի բոլոր աստիճանները: Ինձ նախագահն աշխատանքի չի նշանակել, ինձ չի հովանավորել: Ավելի շատ ինքը կզայրանա ու ինձ կպատժի, եթե ես վատ բան անեմ: Ուղղակի իմ աշխատանքը տեսել են եւ գնահատել են: Ես ունեմ շրջանավարտներ, որ բանակից ինձ նամակներ են գրում, գրում են՝ որ բանակը վերջացնենք, նորից գալու ենք դպրոցում սովորենք: Ես ունեմ հրաշալի շրջանավարտներ, որ տարբեր բնագավառներում են աշխատում: Ես ունեմ աշակերտ, որ շախմատի աշխարհի չեմպիոն է, ունեմ զինվոր շրջանավարտներ, որոնց համար աղոթում եմ, ովքեր նամակներ են գրում ինձ եւ ասում են՝ մենք այստեղ էլ ենք տարբերվում մյուս զինվորներից: Դա է իմ աշխատանքի արդյունքը: Թե չէ գիտեք ինչ, ինձ չեն սիրում, որ ես Սերժ Սարգսյանի համակուրսեցին եմ՝ թող չսիրեն: Ես հպարտ եմ, որ նրա համակուրսեցին եմ եղել: Հերիք է, բավ է, հանգիստ թողեք ինձ, մեր կուրսը, մեր նախագահին»: Այն տեղեկությունները, որ դպրոցում վատ մթնոլորտ է, ուսուցիչները ճնշված են՝ Ռուզաննա Ազիզյանը հերքում է: Նա ասաց, որ ուսուցիչներից պահանջվում է այն, ինչ կա օրենքով եւ կարգով, մինչեւ այսօր որեւէ դժգոհող ուսուցիչ չեն ունեցել. «Հանեք ձեր աչքերից սեւ ակնոցները, գարուն է, միգուցե նաեւ լուսավորն ու գեղեցիկ երանգները տեսնեք»: Տնօրենը վստահեցրեց, որ իրենց դպրոցում ջերմ մթնոլորտ է, իսկ մամուլի հրապարակումները ընդամենը կեղծ ահազանգ են:

Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԴիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ Սավգուլյան
Ամենադիտված