Հայերեն


Որոշում եմ կայացրել՝ այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու. Հրաչյա Ռոստոմյան

Blog

Հրաչյա Ռոստոմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

Ծանրամարտի համայնքի սիրելի գործընկերներ, ընկերներ, մարզիչներ, մարզիկներ։

Որոշում եմ կայացրել՝ այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու։ Կարծում եմ ժամանակն է (կամ մի բան էլ ուշացած), որ լինեն նոր դեմքեր, նոր ծրագրերով։

2016 թվականից, ինչ-որ իմաստով ճակատագրի բերումով զբաղեցրել եմ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը։

Այն ժամանակ ֆեդերացիայի կողմից այդ առաջարկը մեծ հաշվով ինձ համար անսպասելի էր և պայմանավորված էր առկա որոշակի խնդիրներով։

2016 թ-ին ընդունելով առաջարկը՝ ես չէի պատկերացնում, որ կարող է այսքան երկար ղեկավարեմ ծանրամարտի ֆեդերացիան։ Կար պատկերացում, որ մի կարճ փուլ, խնդիրները կարգավորելուց, զարգացման ճիշտ հուն դնելուց հետո, ես կզիջեմ իմ տեղը, ու կկենտրոնանամ իմ հիմնական աշխատանքների վրա։ Բայց կյանքը գնաց այլ՝ իմ չպլանավորած ճանապարհով։

Ես շնորհակալ եմ ֆեդերացիայի բոլոր անդամներից, մարզիկներից, մարզիչներից, որոնց հետ մենք երկար աշխատել ենք՝ հասնելով զգալի արդյունքների։ Իսկ արդյունքներն իսկապես զգալի են, և դա մեր բոլորի համատեղ աշխատանքի պտուղն է։

2016-2024 թթ-ին մեր ծանրամարտիկները բերել են ընդհանուր առմամբ 821 մեդալ, որից ոսկի՝ 327, արծաթ՝ 246, բրոնզ՝ 248։ Այս ցուցանիշը պատիվ կբերի աշխարհի յուրաքանչյուր հզոր, զարգացած պետության։ Մենք դա արել ենք։ Այդ ժամանակահատվածում բոլոր մարզաձևերում Հայաստանի մեդալների 38 տոկոսը բերել են հենց ծանրամարտիկները։ Մենք բերել ենք 4 օլիմպիական մեդալ։

Հայաստանում առկա է ծանրամարտի լրջագույն, փառահեղ ավանդույթներով դպրոց, որի պահպանումը և զարգացումը կարևորագույն խնդիր է։

Ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր մարզիչներին. առանց Ձեր անմնացորդ նվիրման նման արդյունքներ հնարավոր չէին լինի։

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանին, ով ամեն օր եղել է մեր մարզիկների ու մարզիչների կողքին, մարդու, որն ունի էական ներդրում, մասնակցություն մեր մարզական փառահեղ պատմության մեջ։

Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հայրենակիցներին, մարզասերներին, որոնց անկեղծ, ջերմ աջակցությունը մեր թիմերին, մարզիկներին տալիս է հաղթելու ուժ և կամք։ Շնորհակալություն։

Հրաչյա Ռոստոմյան
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար

Ասում են՝ «գնում ենք ԵՄ», բայց վերջին 5 տարում դեպի ԵԱՏՄ և ՌԴ արտահանման ծավալներն են գնալով մեծանում. Գևորգ Գորգիսյան 300 հազար ադրբեջանցիների "խաղաղ" ներխուժման մասին ավելի մանրամասն. Արմեն Մանվելյան30 կրեդիտ տրամադրող ուսուցիչների վերապատրաստման երկամսյա համակցված ծրագիրն այլևս հասանելի է«Ձեզ միացնում ենք 5G-ին, հավաքեք հրամանը»․ IDBank-ը զգուշացնում է «կապի թարմացման» անվան տակ տեղի ունեցող զեղծարարության մասին Ucom-ի և staff.am-ի նախաձեռնությամբ կայացել է Executive Offsite Vol.1-ը՝ միավորելով Հայաստանի բիզնես առաջնորդներին «Ուժեղ Հայաստան» դաշինքը քարոզարշավը շարունակում է Լոռու մարզի Սպիտակ համայնքումԵկե՛ք փոփոխության և հույսի հանրահավաքին. Ուժեղ Հայաստան Ալիեւի հրահանգները կատարող իշխանությունը անհաջող կերպով փորձում է ճնշել Հայաստանում փոփոխություններ բերող ուժին. Մարիաննա ՂահրամանյանԱյսօր Ռուբենը Վարդանյանը դարձավ 58 տարեկան. Ավետիք ՉալաբյանԴեպի Ռուսաստան ծաղկի արտահանման արգելքը կհանգեցնի հայ տնտեսվարողների սնանկացմանը․ Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»–ի քարոզարշավը՝ Սպիտակում Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը»Ապագան պատկանում է ուժեղ ՀայաստանինՄիացիր փոփոխությանը՝ հանուն ուժեղ ՀայաստանիԻնչպես հաշվի առնել սփյուռքի ձայնը ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ ԼՀԿ քարոզարշավը Սյունիքում«Ուժեղ Հայաստան» դաշինքն Ապարանում էԱմերիաբանկը և ԱԶԲ-ն կնքել են 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր Հայաստանում ՄՓՄՁ ֆինանսավորումն ու կանաչ ներդրումներն ընդլայնելու նպատակովԻնչպե՞ս է Փաշինյանը ստում վիզաների հարցում Բաց խոսակցություն պետական համակարգի հետ. Հրաչյա Ռոստոմյան «Ուժեղ Հայաստան»-ը Ապարանում էԹույլ մի ՛ տուր՝ որոշեն քո փոխարեն․ Արթուր ԴանիելյանԳնա՛ ընտրության, որ քո կամքին չբռնանան. Գոհար ՄելոյանՓաշինյանի ու իր թիմի վատ դիվանագիտության արդյունքում մեր գյուղացու բերքի հիմնական գնորդը` ՌԴ-ն փակել է հայկական ծաղկի մուտքը երկիր. Նարեկ ԿարապետյանՃակատագրական հայտարարությունԳնա՜ ընտրության, մի թող, որ քո փոխարեն որոշի Փաշինյանը. Մարիաննա ՂահրամանյանԷդմոն Մարուքյանը վստահ է՝ հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը լուծելի էՎստահ եմ, որ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Գագիկ ԾառուկյանՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավըԱրամ Վարդևանյանի ելույթը Ավան վարչական շրջանում. Տեսանյութ Մայիսի 28֊ին ո՞ւմ անկախության օրն ես շքերթ անում. Արշակ ԿարապետյանԽորհրդարան անցնելուց հետո, եթե նախագահը հրաժարական չտա՝ իմպիչմենտի ենք ենթարկելու նրան. Էդմոն ՄարուքյանԵվրադիտորդները կրկին սվաղում են Փաշինյանի հանցանքները Այս իշխանությունը 8 տարի կռվում է մեր եկեղեցու դեմ, Ուժեղ Հայաստանում դա չի լինելու․ Ավետիք Չալաբյան Քամին և արևը պատմության մեջ առաջին անգամ շրջանցել են գազին Օրերս կայացավ ԶՊՄԿ-ի և «Լիդիան Արմենիա»-ի սիրողական ֆուտբոլային թիմերի ընկերական հանդիպումըԵրբ ես ասում եմ, որ Ռուսաստանի քաղաքական ուժերի և բոլոր ազդեցիկ շրջանակների հետ պետք է ունենալ հարգալից աշխատանքային հարաբերություններ ինձ պիտակավորում են որպես ռուսամետի. Գագիկ ԾառուկյանՓաշինյանը կարող է շարունակել թմբուկ նվագել, մինչ Սամվել Կարապետյանը բերելու է փոփոխությունը. Ուժեղ Հայաստան Գույքահարկը իջեցնող քաղաքական ուժը կհաղթի Երևանում. Հրայր ԿամենդատյանՄեր ժողովուրդը հոգնել է անորոշությունից, վախի և ճնշումների մթնոլորտից. Հայաստանը արժանի է անվտանգ և կայուն ապագայի. Գագիկ Ծառուկյան«Եթե չմասնակցեինք, նորից ժողովրդին տանելու էին թրքացման»․ Սամվել Կարապետյանի կոշտ հայտարարությունները կոտայքցիների հետ հանդիպմանը Ընտրություններին ընդառաջ՝ կառավարության վերջին նիստը, մեր ժողովրդի ապագայի համար ճակատագրական հայտարարությամբ. Ուժեղ ՀայաստանԿամ դու կգնաս ընտրությունների կամ 300 000 ադրբեջանցի կգա Հայաստան. Արմեն Մանվելյան2018-ին ձեռ էին առնում նրանց, ովքեր ասում էին, թե իրենք եկել են՝ Արցախը հանձնելու համար. Մենուա ՍողոմոնյանԱնվարան գնացեք ընտրության. ձեզանից է կախված, կունենա՞ք պետություն, թե՞ ոչ. Արտակ Զաքարյան Մոսկվայի տնտեսական ազդակները․ ինչի՞ առաջ է կանգնում Հայաստանը 300000 ազերի չի վերաբնակեցվելու Հայաստանում. Հրայր ԿամենդատյանԸնտրություններին մասնակցելով եկեք անցյալում թողնենք` պառակտումը․ գալիս է միասնականության դարաշրջանը․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն փակում է Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված