Հայերեն


«Ամուսնուս հետ ծանոթացել ենք նկարահանման հրապարակում` շատ պատահական». Անահիտ Մսրյանը Tert.amLife-ին պատմել է հարսանիքի ու խառը էմոցիաների մասին

Life

«Շատ խառը էմոցիաներ ունեմ։ Դեռ լիովին չեմ գիտակցում ինչ է կատարվում։ Միայն կասեմ, որ շատ երջանիկ եմ և ուզում եմ, որ ցանկացած աղջիկ իր կյանքում հագնի այդ սպիտակ զգեստը, սիրի ու սիրված լինի այնպես, ինչպես ես եմ»,- Tert.am Life-ի հետ զրույցում անկեղծացել է դերասանուհի Անահիտ Մսրյանն, ով օրերս է ամուսնացել և այժմ արտերկրում վայելում է մեղրամիսը։

Դերասանուհին նշեց, որ հարսանիքը շատ լավ ու ջերմ է անցել:

«Ամեն բան արել ենք, որպեսզի մեր բարեկամներն ու ընկերները այդ օրվանից մաքսիմալ հաճույք ստանան, ու կարծում եմ մեզ հաջողվել է: Հարսանիքի ընթացքում եղան անակնկալներ, միշտ երազել եմ հարսանիքի ժամանակ երգել ամուսնուս համար, խոստանում եմ շատ շուտով տեղադրել ամբողջական տարբերակը։

Իսկ պարս բեմադրել էր ընկերուհիս՝ արդեն սիրված դերասանուհի Ադրինե Աճեմյանն, ում հետ մտերմացել ենք «Սերը երբեք չի մոռանում» նախագծի ընթացքում։

Շնորհակալ եմ բոլորին, ովքեր կիսեցին մեզ հետ՝ մեր կյանքի կարևորագույն օրը։ Հիմա մեկնել ենք հանգստի ՝ արտերկիր: Փորձում եմ այս շրջանում ավելի ակտիվ լինել սոցկայքերում»- մեզ հետ զրույցում պատմեց Անահիտը:

Դերասանուհին նաև նշեց, որ ամուսնու հետ ծանոթացել են շատ պատահական՝ նկարահանման հրապարակում: Նաև նշեց, որ ամուսնությունից հետո շարունակելու է զբաղվել դերասանի մասնագիտությամբ:

«Շուտով 4 տարի կլինի, որ միասին ենք: Իհարկե, շարունակելու եմ նկարահանվել, եթե ունենամ լավ առաջարկներ»,-ասաց դերասանուհին:

Անդրադառնալով՝ հարսանեկան արարողության ժամանակ դերասանուհի Անահիտ Մանուկյանի՝ հարսի ծաղկեփունջը բռնելուն, նա պատմեց, որ

Անահիտի հետ ծանոթացել են թատերական ինստիտուտում, միշտ շատ լավ հարաբերություններ են ունեցել, բայց մտերմացել են «Մեր թաղի տղերքը» հեռուստասերիալի ընթացքում։

«Հարսանիքի սկզբից ասում էր՝ կտեսնես, որ ես եմ բռնելու փունջը։ Այդպես էլ եղավ, ինչի համար անչափ ուրախ եմ, ուզում եմ անսահման երջանիկ լինի, շատ եմ սիրում իրեն»,- ամփոփեց Անահիտ Մսրյանն ու ընդգծեց, որ ամուսինը չի ցանկանում իր մասին հանրայնացնել:

Ավելի վաղ Tert.am Life-ը ներկայացրել էր Անահիտ Մսրյանի հետ հարցազրույցը, որտեղ դերասանուհին պատմել էր, որ շատ մեծ պատասխանատվություն է Մսրյանի թոռը լինելը:

«Թատերականում սովորելու տարիներին հենց առաջին կուրսից սկսած ասել են՝ Մսրյանի թոռն է, դրա համար անվճար ընդունվեց, Մսրյանի թոռն է դրա համար են դեր տալիս, դրա համար կարմիր դիպլոմով ավարտեց: Միշտ էլ եղել են խոսակցություններ: Հիմա էլ ասում են՝ Մսրյանի թոռն ես, դրա համար են չէ՞ նկարում, ես էլ կատակով պատասխանում եմ՝ իհարկե, դրա համար են ինձ առաջ տանում»,- պատմել էր Անահիտ Մսրյանը:

Երբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանԻշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԺողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն Մանվելյան«Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեԳյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է սկսենք տեր կանգնել մեր ազգային ինքնությանն ու իրավունքներին. Արսեն ԳրիգորյանԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոցի մուտքը կլինի Triangulum-ի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը խմբային խաղերով դուրս է եկել կիսաեզրափակիչ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Կինոյի տան մեծ դահլիճումԹուրքիայի կողմից ՌԴ-ից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին. թուրքական ԶԼՄ-ներ Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զшվթելը իրենց ազգային նոր նպատակն է»․ Հայրապետյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին Իշխանությունների նպատակն է արատավորել Ավետիք Չալաբյանի անունը և բարի համբավը. Անահիտ Ադամյան34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ՌԴ ՊՆ-ն մանրամասնում է«ՀայաՔվե» միավորումը հաստատակամ է` հասնելու մեր միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՏնտեսությանը հարվածողները հարվածում են Ադրբեջանի հետ հավասարվելու մեր տեսլականին. Հ. Կամենդատյան Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Այսօր Արեգնազը համալրեց կին քաղբանտարկյալների շարքը. դատարանը Արեգնազ Մանուկյանին կալանավորեց երկու ամսով․ Մենուա ՍողոմոնյանՀերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում»․ Գոհար ՄելոյանՀայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան․ Արեգա Հովսեփյան Հպարտ եմ, որ պաշտպանել եմ եկեղեցին. Սամվել Կարապետյան Ռուսաստանը խոցել է սեփական ուղղաթիռըԹրամփը կարծում է, որ ինքը կլիներ աշխարհի ամենամեծ կոմունիստըՄեր սպասումն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները. Ջեյհուն ԲայրամովԺամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. ԶախարովաԱբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnրIDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասինChanel-ի նոր հեքիաթ. Մաթյո Բլազին մոդելներին պոդիում է ուղարկել գրքերով և կարապի տեսքով կոճակներովԴատարանի բակը` Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը երկարձգելու որոշման հրապարակումից հետո ԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան«Ապրես, որ ծնվել ես, թե չէ՝ չէի ունենա սիրելի դերասանուհի». Մարջան Ավետիսյանը նշում է ծննդյան տարեդարձըԵկեք Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն սովորենք․ Արմեն Մանվելյան «Ինտեր»-ը հայտարարեց նոր դարպասապահի ձեռքբերման մասին. պաշտոնական Դելիմիտացիայի անվան տակ, որ անկլավները տա, կարող ա ձեր հայաթն էլ ասֆալտի. մտածե՛ք․ Արշակ ԿարապետյանԱդրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք. ԲայրամովՀորմուզի նեղուցը կբացվի միայն Թեհրանի պայմանների կատարումից հետո, այլ ոչ թե Վաշինգտոնի uպառնալիքների ներքո. ՂալիբաֆՀանքերևակումը հանքարդյունաբերության ամենակարևոր փուլերից մեկն է․ Mendia Resources
Ամենադիտված