Հայերեն


ԱՄՆ-ը շարունակում է ազատվել չինական արևային վահանակներից

Տնտեսություն

ԱՄՆ-ը շարունակում է ազատվել չինական արևային վահանակներից. այժմ կենտրոնացած է Մալայզիայի, Կամբոջիայի, Վիետնամի և Թայլանդի արտադրանքի վրա, որտեղ, ըստ ԱՄՆ իշխանությունների, Չինաստանը տեղափոխել է իր արտադրությունը: Ակնկալվում է, որ ԱՄՆ-ի առևտրական ներկայացուցիչները նոյեմբերի 29-ին կհայտարարեն Հարավարևելյան Ասիայի չորս երկրներից՝ Մալայզիայից, Կամբոջիայից, Վիետնամից և Թայլանդից ներմուծվող արևային վահանակների նկատմամբ նոր տուրքերի սահմանման մասին:

Սա նախագահ Ջո Բայդենի վարչակազմի Առևտրի նախարարության այս տարի ընդունած երկրորդ նախնական որոշումն է այն առևտրային հետաքննության շրջանակներում, որը սկսվել է կորեական Hanwha Qcells ընկերության, ինչպես նաև Արիզոնայի First Solar-ի և մի քանի փոքր արտադրողների միասնական բողոքով: Նրանք բոլորն ԱՄՆ-ում ունեն արևային վահանակների սարքավորումների արտադրական հզորություններ և ցանկանում են պաշտպանել իրենց ներդրումները այս հատվածում:

Ավելի վաղ «Ամերիկյան արևային էներգիայի արտադրողների առևտրական կոմիտեի դաշինքը» մեղադրել էր չինական խոշոր արևային վահանակների արտադրողներին, որոնք գործարաններ ունեն Մալայզիայում, Կամբոջիայում, Վիետնամում և Թայլանդում, գների ցածրացումը շուկային արտադրանքի դամպինգի միջոցով: Մեղադրողները ձգտում են սահմանել տուրքեր՝ 70.35 %-ից մինչև 271.45 % կախված այն երկրից, որտեղից ներմուծվում են վահանակները:

Հիշատակելի է, որ չինական արևային վահանակների հետ առևտրային պատերազմը տարվում է արդեն տասը տարի: Այս ընթացքում արտադրողները հասցրել են իրենց արտադրանքը տեղափոխել Չինաստանից Հարավարևելյան Ասիայի հարևան երկրներ: ԱՄՆ-ում տեղադրված արևային վահանակների մեծամասնությունը արտադրվում են արտերկրում, և մոտ 80 % ներմուծումը գալիս է նշված չորս երկրներից, որոնք հանդիսանում են Առևտրի նախարարության հետաքննության օբյեկտները, նշում է Reuters-ը:

Իշխանությունները հասկանում են, որ նոր տուրքերը կբարձրացնեն արևային էներգիայի սարքավորումների շուկայի գները, բայց պատրաստ են գնալ այդ քայլին՝ պաշտպանելու տեղական արտադրողներին (թեկուզ և նրանց տիրապետողը կորեական Hanwha Qcells-ն է): Այս տարի Բայդենի վարչակազմն անհանգստություն է հայտնել Չինաստանի հսկայական ներդրումների կապակցությամբ մաքուր էներգետիկ արտադրանքի համար արտադրական հզորություններ կառուցելու ուղղությամբ: Գործն այն է, որ Բայդենի օրոք ընդունված ինֆլացիայի մասին օրենքը (IRA) և կլիմայի պաշտպանության օրենքը սուբսիդիաներ են տրամադրում արևային և քամու ֆերմաներ կառուցողներին՝ ԱՄՆ-ում սկսվել է կայուն էներգետիկայի բում: Բայց դրա համար սարքավորումները դեռևս բերվում են Ասիայից:

Ամեն ինչ կարող է փոխվել, երբ Թրամփը նախագահ դառնա։ Նա արդեն հայտարարել է, որ IRA-ն չափազանց թանկ է բյուջեի համար (և հնարավոր է, սկսի աստիճանաբար չեղարկել դրա դրույթները): Բայց Թրամփը ցանկանում է ամբողջ ներմուծման վրա տուրքեր սահմանել՝ 10-20 % չափով, իսկ չինական ապրանքների համար՝ 60 %-ով։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]

«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված