Հայերեն


COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Օրերս Երևանում հրավիրվել էր ասուլիս, որտեղ ներկայացվեցին ինչ-որ ուսումնասիրությունների արդյունքներ՝ «Հանքարդյունաբերության ազդեցությունը կանանց կյանքի որակի վրա»: Նպատակը պարզ էր. ցույց տալ, թե հանքարդյունաբերությունը ինչքան «քըխ» բան է: Սակայն ուշագրավ է, որ մասնագիտական որևէ լուրջ ուսումնասիրության մասին խոսք չկար, տպավորություն էր, որ փողոցներում մարդկանց հարցրել են՝ ո՞նց եք, ու եթե մարդիկ նշել են, որ երբեմն վատ են զգում, գլուխները ցավում է, դա համարել են հանքարդյունաբերության բացասական ազդեցություն: Այսինքն, բացառապես ենթադրությունների հիման վրա արված եզրակացությունների հետ գործ ունենք:
 
Ավելին, ասուլիսի մասնակիցներից մեկն ինքն է ասում, որ Հայաստանում կա գիտական հետազոտությունների պակաս: Բացի նրանից, որ նման քննարկումները, «ուսումնասիրությունները» վնասից բացի այլ բան չեն տալիս մեր երկրին, կա նաև մեկ այլ ուշագրավ հանգամանք: Այս ասուլիսը հրավիրվել է Ադրբեջանում անցկացված ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի՝ COP29-ի ավարտից անմիջապես հետո, որը Ադրբեջանի համար հերթական «առիթն» էր հանդես գալու ընդդեմ Հայաստանի: Առիթ ունեցել ենք տեղեկացնել, որ Ադրբեջանը դիմել է Հաագայի դատարան՝ Հայաստանի կողմից էներգետիկ ռեսուրսների իբր «անօրինական շահագործման» մեղադրանքով:
 
Ավելին, այդ երկրի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել այդ հարցի վերաբերյալ ու նշել, թե «Բաքուն կշարունակի միջոցներ ձեռնարկել Հայաստանի կողմից իր էներգետիկ ռեսուրսների նկատմամբ ինքնիշխան իրավունքների խախտման համար փոխհատուցում ստանալու համար»: Ընդհանրապես, Ադրբեջանը, որը միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից որակվում է որպես էկոլոգիական լուրջ սպառնալիք ներկայացնող պետություն, պարբերաբար փորձում է Հայաստանը ներկայացնել որպես բնությանը վնասող երկիր: Ընդ որում, նրանց հարձակման թիրախը ոչ միայն Հայաստանի ատոմակայանն է, այլև մեր երկրի հանքարդյունաբերությունը: Հասկանալի է, որ Ադրբեջանը փորձում է հարվածել Հայաստանի տնտեսությանը, որի ողնաշարը հանքարդյունաբերությունն է, ու էներգետիկ անկախությանը, որը մեծապես ապահովում է Մեծամորի ԱԷԿ-ը:
 
Այս նպատակների համար Ադրբեջանը մեծապես օգտագործեց նաև COP29-ը: Ու ոչ միայն այս նպատակների համար: COP29-ը Բաքվի համար դարձել է հարթակ՝ իր հակահայկական, հակահայաստանյան քարոզչությանը նոր թափ հաղորդելու համար: Մասնավորաբար տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված «անդրսահմանային ջրերի» կառավարմանը, համաժողովի «Կանաչ գոտում» անցկացվել է «Ադրբեջանական Երևան» միջոցառումը, ցուցադրվել է արհեստածին, բացահայտ կեղծիքներով, ստահոդ ֆիլմ Արցախում և «Արևելյան Զանգեզուրում» տեղի ունեցած «էկոցիդի» մասին, կազմակերպվել է ցուցահանդես, որի ժամանակ ներկաներին են ներկայացրել դարձյալ շինծու թվեր իբր «հայկական ագրեսիայի» ու դրա հետևանքով ադրբեջանական զոհերի հետ կապված: Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակի ղեկավարը COP29-ի շրջանակներում մասնակցել է «Երեխաների առողջության իրավունքի ապահովումը կլիմայի փոփոխության համատեքստում» թեմայով կողմնակի միջոցառմանը, որի ընթացքում խոսել է նաև Հայաստանի կողմից երկար տարիներ Ադրբեջանի «օկուպացված» տարածքներում իրականացվող «բնապահպանական հանցագործությունների» մասին։
 
Նա չի մոռացել նաև Հայաստանի ատոմակայանի մասին՝ նշելով, թե այն «շահագործման համար ոչ պիտանի է և լրջորեն աղտոտում է շրջակա միջավայրը, պոտենցիալ վտանգի աղբյուր է դարձել ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար»։ Հակահայաստանյան արշավից, բնականաբար, անմասն չի մնացել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: Ու ընդհանրապես, համաժողովի օրերին թե՛ ադրբեջանական մամուլը, թե՛ հասարակական սեկտորը ակտիվորեն ձայնակցել են պաշտոնական տեղեկատվական կեղծիքներին՝ ընդդեմ Հայաստանի: Թվում էր՝ գոնե նման պայմաններում հայաստանյան հասարակությունը, ավելի ճիշտ՝ գոնե հասարակության այն մասը, որը տեղեկատվական հակամարտության կոնտեքստում կոնտենտ ու հասարակական կարծիք ձևավորելու, մասնագիտական տեղեկատվություն վերլուծելու և փոխանցելու, ճշմարտությունը թե՛ մեր, թե՛ Ադրբեջանի, թե՛ միջազգային հանրություններին հասցնելու առաքելություն ունի, առավել միակամ պետք է լինեն:
 
Սակայն, ցավոք, մեր իրականության մեջ որոշ շրջանակներ շարունակում են «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» ձևանալ ու փաստացի Ադրբեջանի ջրաղացին ջուր են լցնում: Արդեն նշեցինք դրանցից մեկի մասին՝ ասուլիսի և «հարցումների» տեսքով: Կրկնում ենք, նման քայլերը միայն վնասում են մեր երկրին: Այդ դեպքում ինչո՞ւ է նման աղմուկ բարձրացվում, ո՞ւմ է ձեռնտու այս ամենը: Բնականաբար, ոչ Հայաստանին ու Հայաստանի բնակչությանը: Ավելին, նման կերպ ուղղակի հարված է հասցվում Հայաստանի տնտեսությանը, որը մեծապես կախված է հենց հանքարդյունաբերությունից: Ոչ մեկ անգամ առիթ ունեցել ենք նշելու, որ սա իրապես ազգային անվտանգության խնդիր է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն Մանվելյան
Ամենադիտված