Հայերեն


Կանաչ գոտի և ծառատունկ՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում. Զապորոժիեի հայերի միության նախագահը նպատակ ունի 5000 ծառ տնկել

Հասարակություն

Ուկրաինայի Զապորոժիեի հայերի միության նախագահ Արտաշես Սարգսյանն ու նրա փոքրիկ որդին՝ Արենը, Ծիծեռնակաբերդի մշտական այցելուներն են։ Նրանք գալիս են այստեղ, գլուխ խոնարհում 1915 թ․ Ցեղասպանության զոհերի հիշատակին, պտտվում տարածքում։ Տարիներ առաջ, երբ Արտաշես Սարգսյանն ապրում էր Ուկրաինայում, կնոջ հետ պայմանավորվեց, որ եթե իրենց երրորդ երեխան տղա ծնվի, ապա մշտական բնակության կտեղափոխվեն Երևան։ Այդպես էլ եղավ․ նրանք տեղափոխվեցին հայրենիք։ Ամեն անգամ, երբ գալիս էին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, փոքրիկ Արենը սկսում էր հողերի հետ խաղալ։ Դա էլ պատճառ դարձավ, որ Արտաշեսն այս տարածքում եղևնի տնկի։ 

«Մի տարեկան էր՝ որոշեցինք տեղափոխվել Հայաստան։ Ամեն օր երեխային բերում էինք այստեղ, որոշեցինք ծառ տնկել, Ուկրաինայի Զապորոժիեի համայնքի ղեկավարն եմ, և ահակին գործեր ունեմ արած թե´ Ցեղասպանության թեմայի վերաբերյալ, և թե´ հայապահպանության մասով․ ինձ տեղ տվեցին, որ ծառ տնկեմ»,-նշեց նա։  

Արտաշես Սարգսյանն ասում է՝ հենց այստեղից էլ ծնվեց մի նոր գաղափար՝ ևս 5000 ծառ տնկել հուշահամալիրի հարակից տարածքում։ Սկզբում Արտաշես Սարգսյանը որոշ քանակի եղևնիներ տնկեց, ոռոգման կաթիլային համակարգ ներդրեց, սակայն, քանի որ ջուրը հոսում էր Արտեզյան ջրամբարից և առկա էին ավազահատիկներ, կաթիլային համակարգը չաշխատեց և շատ ծառեր պարզապես չորացան, սակայն դա չխանգարեց նրան իր նպատակին հասնելու այլ տարբերակներ գտնել և նոր տնկիներ տնկել։ 

«Կոչ եմ անում բոլորին գան, մասնակցեն, մենք բոլորս պիտի համախմբվենք մեր պետության, մեր պետականության շուրջ»,-նշեց Արտաշես Սարգսյանը։

Ծիծեռնակաբերդի բարձունքի կանաչապատման ծրագրի մեկնարկը տրված է։ Նպատակը հետագայում հուշահամալիրը շրջապատող բլուրները ևս ամբողջությամբ եղևնիներով պատելն է, ազգային պարկ ստեղծելը, որի կանաչապատմանը կարող է մասնակցություն ունենալ յուրաքանչյուրը։ Այս կարևոր նախաձեռնությանն արդեն իսկ միացել են տարբեր երկրների հայերի միությունների ներկայացուցիչներ, անհատներ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

 

 
«Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարություն է տարածելՀռոմի պապ Լևոն XIV-ի սիրելի բեյսբոլի թիմը երկրպագուներին նվիրում է «պապական» «White Sox» գլխարկներ «Բեզռազմեր» չեն փողոցները, բայց հույս կա՞, որ մի բան կարողանանք անենք այս խցանումների հարցում. Փաշինյանը՝ Ավինյանին«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասինԲոլորս միասին, ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում. Լիաննա Գասպարյան«Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսԱպրիլի 11-ին՝ ժամը 17:00-ին, բոլորս հավաքվում ենք Ազատության հրապարակում․ մեծ փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի հետ․ Շիրազ ՄանուկյանՓիթի և Ջոլիի 19-ամյա դուստրը նկարահանվել է հարավկորեացի երգչի տեսահոլովակում Բոլորս միասին ասում ենք՝ STOP Փաշինյան. ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում. Ալիկ ԱլեքսանյանՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կարող է կայանալ ԱՄՆ-ում կամ Մերձավոր Արևելքում․ ԶելենսկիԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ Կուսակցության շտաբի պետի հայտարարությունըՀրադադшրի ռեժիմը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա․ Մակրոն «Ռուսաստանը ձեզ հետ է»՝ այն օգնությունը, որին նրանք սպասում են«Իրական Հայաստանի» գաղափարախոսություն․ պետականության ամրապնդո՞ւմ, թե՞ ազգային ինքնության սահմանափակում․ «Փաստ»ԱՄՆ ԶՈՒ-ն կմնա Իրանի սահմանների մոտ մինչև համաձայնագրի պայմանների կատարումը․ Թրամփ«Հայաստանի վարչապետի անմիջական ցուցումով իշխանությունները օրեցօր անպարկեշտ նախաձեռնություններով շարունակում են հանիրավի արշավը Հայ Առաքելական եկեղեցու դեմ». Եզրաս սրբազանի կոչը«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ» կուսակցությունը, միասնական ճակատով ԴՕԿ կուսակցության հետ մուտք է գործում համապետական ընտրապայքարԱպրիլի 11-ին`ժամը 17:00-ին, արի՛ Ազատության հրապարակ՝ քո ձայնը բարձրացնելու և փոփոխություն պահանջելու. Լենա ՄաթևոսյանԵրաժշտությունը, որ միավորում է աշխարհը․«Հայ վիրտուոզներ» ակադեմիա-փառատոնի եզրափակիչ համերգը Մեր երկրին փոփոխություն է պետք, միայն փոփոխությունը կփրկի մեր երկիրը անկումից. Նարեկ Կարապետյան «Ապրող հնչյունները՝ ծնված Արցախում»․ արցախցի պատանի երաժիշտները համերգաշարով հանդես կգան Հայաստանի մարզերումՀայաստանի և Թուրքիայի տնտեսությունները մրցակցային տնտեսություններ են, ոչ թե փոխլրացնող. Ռ. Քոչարյան ԶՊՄԿ-ն՝ հեղինակավոր @doingdigitalforum 2026-ի մասնակից ու արդյունաբերական փոխակերպման գործընկերՉի կարող երկրի արտաքին քաղաքականությունը հակառակվի երկրի տնտեսական շահերին. Քոչարյան Ֆասթ Բանկի Visa ԱկնՔարտերով մեկնարկել է գարնանային մեծ խաղարկությունՌուսաստանի հետ հարաբերությունների խզումը հարվածելու է Հայաստանի տնտեսությանը․ Հրայր Կամենդատյան.Հայ-ղազախա-ադրբեջանական դավադրություն ռուսական շահերի դեմ Ընտրությունը քոնն է. դադարեցրու այս սարսափելի ընթացքը. Գոհար ՂումաշյանԵթե դու հայամետ ես, չպետք է քայլեր անես, որոնք հարվածի տակ են դնում հայ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Հարցազրույց «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության կայուն զարգացման գծով տնօրենի տեղակալ Տարոն Նավասարդյանի հետ Եվրամիությունը այսօր բավականին լուրջ դեգրեդացիայի մեջ է. Ռոբերտ ՔոչարյանԱյս իշխանությունը խուսափում է այն ամենից, ինչն ազգային է․ Ատոմ ՄխիթարյանՌաբիսը որպես նորմ է սահմանվում՝ մոռացության մատնելով մեր հազարամյա ժառանգությունը․ Մենուա ՍողոմոնյանԱրարատԲանկը Leasing EXPO 2026-ին՝ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի հատուկ առաջարկով Ռուսաստանը կրկին հիշեցնում է ՀԱՊԿ մասին Երբ մեկ որոշումը դրական հետևանքներ է ունենում Փաշինյանի խուճապը սրվում է ժամ առ ժամ Ucom-ն առաջարկում է վիրտուալ ամպային սերվերի (VPS) ծառայություն Կայացավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը Մարդիկ պետք է գնան ընտրությունների և տեր կանգնեն իրենց քվեին․ Ցոլակ ԱկոպյանԱրևային վահանակները անսպասելիորեն դրական ազդեցություն են ունեցել մոտակա բույսերի վրա Team-ի 2G-ն ամբողջ Հայաստանում փոխարինվել է նոր տեխնոլոգիաներով Եկեղեցու տարածքից մարդ առևանգումը չի մոռացվելու. Հրայր ԿամենդատյանՓոշիացող ձայներ և համախմբման հրամայականը Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Եվրոպական պատրանքը և հայկական իրականությունը Գնաճի պատճառները և հետևանքները Հայաստանում. ի՞նչ է սպասվում սպառողին. «Փաստ» Թուրքմենչայից մինչև այսօր. Ռուսաստանի ուղերձները և տարածաշրջանային հավասարակշռության ճգնաժամը. «Փաստ» Անհաղորդ չպետք է մնան. «Փաստ» «Ընդդիմությունն ունի լուրջ հնարավորություններ՝ առաջիկա ընտրություններում հաղթանակ գրանցելու». «Փաստ»
Ամենադիտված