Հայերեն


Անչափահասին առևանգել են՝ ամուսնության նպատակով

Հասարակություն

Գարիկ Ս․-ն մեղադրվում է Հռիփսիմե Ս․-ին առևանգելու համար։

Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակից։

Գարիկ Ս․-ն, նախապես տեղեկացված լինելով Հռիփսիմե Ս․-ի անչափահաս՝ 17 տարեկան լինելու մասին, որոշել է ամունության նպատակով առևանգել նրան։ Նախապես համաձայնության գալով համագյուղացի ընկերներ՝ Գոռ Հ․-ի և Արսեն Ե․-ի հետ, 2024 թվականի հունիսի 4-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, վերջինիս վարած ավտոմեքենայով եկել են Արմավիր քաղաք, տեսել են Հռիփսիմե Ս․-ին, նրա հորեղբոր աղջկան՝ Անահիտ Ս․-ին և ընկերուհի՝ Դիանա Փ․-ին, հետապնդել են վերջիններիս՝ մինչև Արմավիր քաղաքի փողոցներից մեկը։

Այնտեղ Գարիկ Ս․-ն հետևի կողմից գրկել է Հռիփսիմե Ս․-ին և նրա կամքին հակառակ տեղափոխել ավտոմեքենայի կողմը, իսկ Գոռ Հ․-ն բացել է ավտոմեքենայի վարորդի հետևի նստատեղի դուռը և Գարիկ Հ․-ն հակառակ աղջկա դիմադրություններին, նրան նստեցրել է ավտոմեքենայի հետևի նստատեղին ու նստել նրա կողքին։

Դրանից հետո աղջկա կամքն անտեսելով, Արսեն Ե․-ն վարելով ավտոմեքենան, նրան տեղափոխել են Դիլիջան։ Այնտեղ վարձակալել տուն, որտեղ մնացել են շուրջ 2 ժամ, որի ընթացքում փորձել են Հռիփսիմե Ս․-ին համոզել մնան այնտեղ, բայց վերջինս չի համաձայնել և հորդորել է իրեն հետ տանել։

Այնուհետև նշված երիտասարդները դրսում հեռախոսազրույց են ունեցել, որից հետո աղջկան տեղափոխել են Աշտարակ, որտեղ նրան դիմավորել է մորեղբայրը, վերադարձրել է տուն:

Գործը դատարան է ստացվել հուլիսի 4-ին և մակագրվել դատավոր Կարինե Դավթյանին։

Գարիկ Ս․-ի, Գոռ Հ․-ի և Արսեն Ե․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և գրավը։

Կիրառվել է համաձայնեցման վարույթ։

Դատարանը վճռել է Գարիկ Ս․-ին, Արսեն Ե․-ին և Գոռ Հ․-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարքի կատարման մեջ և նրանց նկատմամբ նշանակել ազատազրկում պատժատեսակը՝ պատժաչափը սահմանելով 4 տարի ժամկետով, և այն պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 5 տարի ժամկետով՝ մեղադրյալների վրա դնելով պարտականություն՝ առանց դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության ՀՀ տարածքը չլքել և բնակության վայրը փոխելու դեպքում դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին սեղմ ժամկետում իրենց նոր բնակության վայրի հասցեն հայտնել:

Դատական ակտը հրապարակվել է սեպտեմբերի 26-ին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է
Ամենադիտված