Հայերեն


Գյուղապետի որդին ազատարզրկվեց

Հասարակություն

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի գյուղապետի որդու՝ Տիգրան Աբրահամյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գյուղապետի 40-ամյա որդին, ով մեղադրվում էր ճանապարհային երթևեկության կանոնները խախտելով՝ վթար առաջացնելու՝ իր մեքենայով մեկ այ մեքենայի բախվելու և երեք մարդկանց մահ պատճառելու համար, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից արդարացվել և տուն էր ուղարկվել:

Արդարացման դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել գործով մեղադրող Պ. Պետրոսյանը՝ պահանջելով բեկանել արդարացման դատավճիռը, Տիգրան Աբրահամյանին մեղավոր ճանաչել և դատապարտել 7 տարի ազատազրկման:

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ 2015 թվականի դեկտեմբերի 11-ին, ժամը 18-ի սահմաններում Տիգրան Աբրահամյանն իր «Մերսեդես Բենց» մեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 11,8 կմ հատվածում՝ դեպի Գետափ վարելիս, թույլ է տվել ՃԵԿ կանոնների և երթևեկության անվտանգության մասին օրենքի պահանջներին հակասող գործողություններ, իրականացրել է իր վարած ավտոմեքենայի ոչ պատշաճ ու վտանգավոր կառավարում, մառախուղի պայմաններում հաշվի չի առել տեսանելիությունը, չի ընտրել երթևեկության համար անվտանգ ռեժիմ, մեքենան վարել է տվյալ պայմանների համար նախատեսված՝ 19-39 կմ/ժ արագությունը գերազանցող՝ 90 կմ/ժ արագությամբ, ավտոմեքենան դուրս է բերել հանդիպակաց երթևեկելի ուղեմաս, ստեղծել է վթարային իրադրություն: Նա իր մեքենայի առաջամասով բախվել է դեպի Սևան ընթացող, Դդմաշեն գյուղի բնակիչ Գեղամ Ս.-ի վարած «Ֆորդ Ֆիեստա» մեքենայի առաջամասին:

Մեքենաները բախման ուժգնությունից ընկել են դեպի Սևան ուղղության ճանապարհից դուրս գտնվող քարքարոտ, ձյունածածկ հատվածը:

Վթարի հետևանքով «Ֆորդ Ֆիեստայի» վարորդը և երկու ուղևորները՝ ամուսիններ Վահրամ Ս.-ն ու Լարիսա Զ.-ն, տեղում մահացել են:

Տիգրան Աբրահամյանը զանգել է քրոջ ամուսնուն ու դեպքի վայրից հեռացել է վերջինիս «Ինֆինիտի» մեքենայով՝ առանց վթարված մեքենայում գտնվողներին մոտենալու, միայն իմանալով, որ նրանք մահացել են…

Առաջադրված մեղադրանքում Տիգրան Աբրահամյանն իրեն մեղավոր չի ճանաչել:

Որպես կասկածյալ տված ցուցմունքում նա հայտնել է, որ դեպքի պահին մառախուղ է եղել: Ինքը մեքենան իր ուղեմասով, մոտակա լույսերով վարել է 90 կմ/ժ արագությամբ, տեսանելիությունը եղել է 5-10 մետր: Ինքը տեսել է մառախուղի մեջ դեպի իրեն եկող տրանսպորտային միջոցի լույսերը, բայց չի կողմնորոշվել, թե այդ մեքենան ճանապարհի որ ուղեմասով է երթևեկում: Իր մոտ խառնաշփոթ իրավիճակ է առաջացել, ինքը տեղանքում չի կողմնորոշվել, մուտք է գործել հանդիպակաց ուղեմաս: Շուրջ 15 մետր հեռավորությունից հայտնաբերել է դեմ-հանդիման ընթացող սպիտակ ավտոմեքենա, չի հասցրել միջոցներ ձեռնարկել բախումից խուսափելու համար: Մեքենաները բախվել են: Երբ իրեն դուրս են բերել իր մեքենայից, ինքը հավաքվածների խոսակցություններից հասկացել է, որ իրեն բախված մեքենայի վարորդն ու երկու ուղևորները մահացել են:

Հետագա ցուցմունքներում Տիգրան Աբրահամյանն այլ տվյալներ է ներկայացրել՝ ասելով, թե առաջին ցուցմունքը տալիս եղել է դեղերի ազդեցության տակ, ուստի ճիշտ չի վերարտադրել կատարվածը:

Նշել է, որ մեքենան վարել է 90 կմ/ժ արագությամբ իր ուղեմասով, ընթացել է Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհով: Տեսանելիությունը եղել է 40-50 մետր: Ինքը 80-90 մետրից տեսել է դիմացից՝ դեպի Սևան ընթացող մեքենայի լույսերը:

Երբ իր մեքենայի ու այդ մեքենայի հեռավորությունը կազմել է 50-60 մետր, ինքը հայտնաբերել է, որ դիմացից եկող մեքենան ընթանում է իր ուղեմասով, գալիս է իրեն դեմ-հանդիման: Ինքը մեքենաների բախումից խուսափելու համար ղեկը ձախ է պտտել՝ ցանկանալով շրջանցել դիմացից եկող մեքենային: «Ֆորդն» էլ այդ ժամանակ մանևրել է դեպի աջ, մտել է իր աջ ուղեմասը: Ինքն այլևս չի կարողացել խուսափել բախումից: Իր կարծիքով՝ «Ֆորդի» արագությունը եղել է մոտ 60 կմ/ժ:

Առաջին ատյանի դատարանում Տիգրան Աբրահամյանն ասել է՝ քանի որ «Ֆորդը» երթևեկել է իր ուղեմասով, ինքը, փորձելով խուսափել բախումից, դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս… Ու այդ ժամանակ «Ֆորդն» էլ է վերադարձել իր ուղեմաս… Ինքը սթրես է տարել, «հո քարից չի, մարդ է»:

Տիգրան Աբրահամյանը նշել է, որ ինքը դեպքի վայրից գնացել է տուն, տանն իրեն բժշկական օգնություն է ցույց տվել բժշկականում սովորող որդին: Ինքը մինչև կիրակի գտնվել է տանը: Կիրակի օրը ցանկացել է մեղայականով ներկայանալ ոստիկանություն, բայց ճանապարհի կեսից վատացել է, իրեն շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Էրեբունի» հիվանդանոց: Ինքը քննությունից խուսափելու մտադրություն չի ունեցել: Դեպքի վայրից հեռացել է վախի ու ինքնազգացողության վատացման պատճառով: Ինքը մեքենան վարել է սթափ վիճակում…

Տուժողի իրավահաջորդ Եսայի Ս.-ն հայտնել է, որ ավտովթարի հետևանքով մահացած Գեղամ Ս.-ն իր հայրն էր: Դեպքի օրը հայրն իր մեքենայով ընկերոջ՝ Դդմաշեն գյուղի բնակիչ Վահրամ Ս.-ի ու վերջինիս կնոջ՝ Լարիսայի հետ է եղել: Վահրամի խնդրանքով հայրը նրանց տարել է Մարտունի ու Գավառ քաղաքների վարչական տարածքներում գտնվող գյուղերը՝ հագուստ վաճառելու: Ժամը 16-ին ինքը հոր հետ խոսել է հեռախոսով, հայրն ասել է, թե պատրաստվում են Գավառից դուրս գալ և տուն ուղևորվել:

Նույն օրը, ժամը 21-22-ի սահմաններում քրոջ ամուսինը հայտնել է, որ հայրը վթարի է ենթարկվել ու մահացել է:

Հոր հուղարկավորության ժամանակ տարբեր խոսակցություններից լսել է՝ ինչ-որ գյուղապետի որդի «Մերսեդեսով» դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի ու բախվել է հոր վարած մեքենային…

Տուժողի իրավահաջորդ Սոսիկ Ս.-ն հայտնել է, որ ավտովթարի հետևանքով մահացած Վահրամ Ս.-ն իր եղբայրն էր, Լարիսան՝ նրա կինը: Եղբայրն ու կինը աշխատանք չունեին: Լարիսան շորեր էր գործում տանը, այդ շորերը վաճառում էին շրջակա գյուղերում ու հոգում էին իրենց կարիքները: Դեպքի օրը նրանք եղբոր ընկերոջ՝ Գեղամի մեքենայով գնացել էին գյուղերում հագուստ վաճառելու…

Տուժողների իրավահաջորդները Տիգրան Աբրահամյանին նյութական պահանջ չեն ներկայացրել:

Տիգրան Աբրահամյանի քրոջ ամուսին Արտեմ Խ.-ն հայտնել է, որ դեպքի օրը, ժամը 18-ի սահմաններում իր «Ինֆինիտի» մեքենայով ընթանում էր Սևան-Երևան ճանապարհով: Իրեն զանգել են աներորդու՝ Տիգրանի հեռախոսից ու ասել են, որ Նորաշեն գյուղի հարակից ճանապարհին վթար է եղել:

Ինքն անմիջապես շրջադարձ է կատարել ու գնացել է դեպքի վայր: Մառախուղ էր: Դեպքի վայրում շատ մարդիկ էին հավաքվել: Ինքն իմացել է, որ «Ֆորդի» մեջ գտնված երեք մարդիկ մահացել են: Տիգրանին տեսել է քիչ հեռու՝ կիսապառկած: Նա շատ վատ էր զգում, իր նախաձեռնությամբ նրան իր մեքենայով տեղափոխել է Երևան՝ նրա բնակարան… Հետագայում Տիգրանն ասել է. «Տեսանելիություն չկար, չեմ զգացել՝ ոնց, ինչ…»:

Դատաավտոտեխնիկական առաջին փորձաքննության եզրակացությամբ՝ վթարն առաջացել էր Տիգրան Աբրահամյանի կողմից արագությունը գերազանցելու, հանդիպակաց ուղեմաս դուրս գալու՝ ՃԵԿ կանոնների պահանջները խախտելու պատճառով:

Ընդհանուր իրավասության դատարանը միայն ամբաստանյալի տված հետագա ցուցմունքների լույսի ներքո նշանակել է կրկնակի, ապա և դատաավտոտեխնիկական հանձնաժողովային փորձաքննություններ, որոնց եզրակացությամբ՝ «Ֆորդն» էր դուրս եկել հանդիպակաց ուղեմաս, «Ֆորդի» վարորդի կատարած խախտումների հետևանքով էր կատարվել բախումը…

Ընդհանուր իրավասության դատարանը եկել է եզրակացության, որ Տիգրան Աբրահամյանի մեղավորությունը դատարանում չի ապացուցվել, և սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները:

Տիգրան Աբրահամյանը արդարացվել է, երեք մարդու կյանք խլած վթարի համար նրա մեղավորությունը համարվել է չհաստատված: Տիգրան Աբրահամյանի քրեական հետապնդումը դադարեցվել է, նա անհապաղ ազատ է արձակվել դատարանի դահլիճում…

Մեղադրող դատախազի բողոքի հիման վրա գործը քննելով՝ վերաքննիչ քրեական դատարանը՝ Ա. Դանիելյան, Ռ. Բարսեղյան, Կ. Ղազարյան կազմով, ամբաստանյալ Տիգրան Աբրահամյանի պատճառաբանությունները՝ իր անմեղության վերաբերյալ, գնահատել է որպես ոչ արժանահավատ, քրեական պատասխանատվությունից ու պատժից խուսափելու փորձ:

Գործի հետագա քննության ընթացքում նշանակված դատաավտոտեխնիկական կրկնակի ու հանձնաժողովային փորձաքննությունների եզրակացությունները, վերաքննիչ դատարանի որոշման համաձայն, բավարար չափով փաստարկված չեն՝ Տիգրան Աբրահամյանի նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելու առումով և որևէ իրավական հետևանք առաջացնել չեն կարող:

Վերաքննիչ քրեական դատարանը սկզբնական դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունն ու դրանում տեղ գտած հետևությունները բավարար չափով փաստարկված է գնահատել և՝ ամբաստանյալի մեղավորության առնչությամբ իրավական հետևանք առաջացնող:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ արդարացման դատական ակտ կայացնելով՝ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտումներ, ինչը հանգեցրել է քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառման:

Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած արդարացման դատավճիռը:

Տիգրան Աբրահամյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով: Նա դատապարտվել է 6 տարի ազատազրկման: Այս պատժին հաշվակցվել է Աբրահամյանի կողմից նախնական կալանքի տակ գտնված 10 ամիս 24 օրը: Տիգրան Աբրահամյանը վերջնականորեն դատապարտվել է 5 տարի 1 ամիս 6 օր ազատազրկման՝ 3 տարով զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Պատժի սկիզբը կհաշվվի Տիգրան Աբրահամյանին փաստացի կալանքի տակ առնելու պահից, երբ վերաքննիչ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնի:

Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԴիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ Սավգուլյան
Ամենադիտված