Հայերեն


Ինչպես է  «Զոդի» կամուրջի վրա բացվել ընթացող ավտոբուսի դուռը

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին



Երեկ երեկոյան՝ ժամը 19:20-ի սահմաններում, Արարատի մարզում՝ ՈԿՖ բանավանի (Զոդ) կամուրջի վրա, երթևեկության ժամանակ չպարզված հանգամանքներում բացվել է «TEMSA BG 124 H» մակնիշի ավտոբուսի հետևի դուռը, ինչի հետևանքով 3 ուղևոր ընկել է ճանապարհին և ստացել մարմնական վնասվածքներ։

Քննչական կոմիտեից փոխանցում են՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդի մասնակցությամբ դեպքի վայրում՝ Արարատի մարզի ՈԿՖ բանավանի կամուրջի սկզբնամասում, կատարվել է զննություն, զննության է ենթարկվել նաև ճանապարհի այդ հատվածում՝ դեպի Երևան տանող ուղեմասում, կայանված վերոնշյալ ավտոբուսը։ Դեպքի վայրում արգելակման ու անվադողի հետքեր չեն եղել: Ավտոբուսի զննությամբ վնասվածքներ չեն հայտնաբերվել: Պարզվել է նաև, որ ավտոբուսն ունի 36 ուղևորի համար նախատեսված նստատեղեր, իսկ հետևի դռան մոտ՝ սրահում, առկա է սեղմակ, որը սեղմելուց հետո ավտոբուսի դուռը փակվել և բացվել է: Զննությունից հետո ավտոբուսը ճանաչվել է իրեղեն ապացույց և հանձնվել ոստիկանության պահպանմանը: Ստուգվել է վարորդի՝ հնարավոր ալկոհոլ օգտագործած լինելու հանգամանքը, վերջինս գտնվել է սթափ վիճակում: 

Ավտոբուսում եղել են Երևանի դպրոցներից մեկի 6-րդ դասարանի աշակերտները և նրանց ծնողները, ընդհանուր՝ 33 հոգի, նրանք Երևան քաղաքից պատվերով, վերոնշյալ ավտոբուսով մեկնել են Վայոց ձորի մարզ՝ Նորավանք՝ էքսկուրսիայի: Երևան քաղաք վերադառնալիս՝ ժամը 19:20-ի սահմաններում, երբ հասել են ՈԿՖ բանավանի կամուրջի սկզբնամաս, ընթացքի մեջ գտնվող ավտոբուսի հետևի դուռը, բացվել է, ինչի հետևանքով երեխաներից մեկն ընկել է ճանապարհի եզրին, մյուս երեխան, ապա նաև մոտ գտնվող ծնողներից մեկը իրար ետևից փորձել են օգնության հասնել, սակայն չկարողանալով՝ նույնպես ընկել են ճանապարհին։ 

«Հրապարակ»-ը դեպքի վերաբերյալ տեղեկություն է ստացել, մասնավորապես, մեր տեղեկություններով՝ ավտոբուսի դռան կողքը՝ ներքևում, կոճակ կա որը սեղմելու դեպքում դուռը բացվում է, դա լրացուցիչ, անվտանգության նկատառումներով դուռը բացելու լրացուցիչ միջոց է։ Ըստ ամենայնի՝ դրան է կպել երեխաներից մեկը, որից հետո տեղի է ունեցել դեպքը։

Նշենք, որ ստացած մարմնական վնասվածքներով նրանք նախ՝ տեղափոխվել են «Արարատի բժշկական կենտրոն» ՓԲԸ, որտեղից երկու անչափահասները տեղափոխվել են Երևան քաղաքի երկու տարբեր բուժհաստատություններ։ Ըստ բուժհաստատություններից ստացված տվյալների՝ տուժածների վիճակը բավարար է։

Հետևեք մեզ՝ այստեղ

Բնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստը
Ամենադիտված