Հայերեն


Ի՞նչ կփնտրի Սերժ Սարգսյանը Նյու Յորքում

Քաղաքականություն

«Առաջինն» իր վերլուծականում գրում է․

Նյու Յորքում հոկտեմբերին սպասվող ներդրումային համաժողովը, որի նպատակը Հայաստան արտաքին ներդրումներ ներգրավելն է, անկասկած կարևոր միջոցառում է, կամ ավելի շուտ կարող է լինել այդպիսին, եթե Հայաստանը պատշաճ մակարդակով մոտենա այդ միջոցառմանը: Խոսքը ներկայացուցչականության մակարդակի մասին չէ և Սերժ Սարգսյանի մասնակցությունը գուցե կարևոր է հենց Սերժ Սարգսյանի, բայց ոչ ներդրողների և Հայաստանի համար:

2008 թվականին, երբ աշխարհում հասունանում էր համաշխարհային տնտեսական ճգնաժամը, Հայաստանի նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ Հայաստանի տնտեսությունը կարող է խաղաղ նավահանգիստ լինել փոթորկվող աշխարհից փախչող համաշխարհային կապիտալի համար: Այդպես չեղավ: Պարզվեց, որ համաշխարհային կապիտալն անգամ փոթորկվող աշխարհի պարագայում չի դադարում մտածել և ամենևին պատրաստ չէ ինքնամոռաց նետվել ուր պատահի: Իսկ Հայաստանը համաշխարհային կապիտալի համար «ուր պատահի» է: Այդպիսին չլինելու համար Հայաստանն ունի բազմաթիվ անելիքներ, որոնք, սակայն ընդհանուր առմամբ նախ ենթադրում են ընդհանուր տեսլականի, հեռանկարի ձևակերպում՝ ինչպիսի պետություն ենք մենք ուզում լինել, ինչ քաղաքակրթական միջավայրում: Կապիտալի համար դա կողմնորոշիչ է: Ընդ որում, առանց լավ ու վատի: Կապիտալը պարզապես ուզում է հասկանալ, թե հեռանկարայաին կտրվածքով տվյալ պետությունն ու հանրությունն իրենից ինչ են ներկայացնում: Դա կանխատեսելիության խնդիրն է, սակայն մի փոքր ավելի խորքային կտրվածքով:

Կանխատեսելիություն ասվածը հաճախ պատկերանում է զուտ քաղաքական կայունության, իշխանության ամրության, ինստիտուտների կայացածության մասով: Դա սակայն առավելապես մակերևույթն է: Խորքային առումով կանխատեսելիությունը ենթադրում է մի ընդհանուր համայնապատկեր, որտեղ անգամ ցնցումները, թերկայացած ինստիտուտները մեծ ազդեցություն չեն թողնում ընդհանուր հեռանկարների գնահատման հարցում: Դա հենց քաղաքակրթական ինդիկատորների խնդիրն է, կամ այլ կերպ ասած՝ պետականության և տվյալ հանրույթի կենսակերպում անշրջելիության նշաձողերի խնդիրը՝ ի՞նչն է ենթակա շրջադարձի, և ինչն է անշրջելի: Իսկ այստեղ իհարկե առանցքային են դառնում նաև արժեքները, որոնց վրա հիմնվում են պատկերացումները, գործողությունները, վարքը, ընդունելիի և անընդունելիի սահմանները: Հայաստանը համաշխարհային կապիտալին ունի հենց այդ ծավալներով ներկայանալու խնդիր, որովհետև Հայաստանը ունի համաշխարհային ներդրումային քարտեզում կայանալու, իր տեղը գտնելու խնդիր: Արդեն կայացած, այդ քարտեզում իրենց գույն ունեցող պետությունների համար ներկայումս բավարար են արդեն նոր առաջարկները համաշխարհային կապիտալին, նոր գաղափարները:

Հաճախ նույնիսկ դրանց կարիքն էլ չկա կապիտալն արդեն ինքն է հանդես գալիս առաջարկներով ու գաղափարներով: Հայաստանը ունի նախ խորքային ճանաչվելիության խնդիր, համաշխարհային քաղաքակրթական ասպարեզներում իդենտիֆիկացիայի խնդիր: Դրանից հետո միայն հերթը կարող է հասնել ներդրումային քաղաքականության առօրյա ընթացակարգին՝ շնորհանդեսներ, գրավչության տեխնոլոգիաներ, առաջարկներ, քննարկումներ, բանակցություններ և այլն: Որովհետև, Հայաստանն անգամ եվրասիական քաղաքակրթական այցեքարտով ներկայանալու պաշար և համոզիչ, վստահելի հիմքեր չունի: Հայաստանն անգամ այդ քաղաքակրթության վստահելի հետևորդ չէ, որովհետև բոլորի համար է պարզ՝ կոնյուկտուրային մի փոքր փոփոխությունն անգամ բերելու է Հայաստանում նկարագրային և խորքային շեշտակի վերանայումների: Այդպիսով, ծանրակշիռ ներդրումային հայտի համար Հայաստանին նախ և առաջ անհրաժեշտ է աշխարհին ներկայացնել իր արժեքները՝ դրանց ծանրակշիռ և համոզիչ հիմնավորումներով, վկայություններով:

Համաշխարհային կապիտալը դեռևս պետք է ճանաչի Հայաստանը, դրա առաջարկների հանդեպ հետո արդեն վերաբերմունք ձևավորելու համար: Դիցուկ, հոկտեմբերին Նյու Յորքում ի՞նչ արժեքներ պետք է ներկայացնի Հայաստանը, արժեհամակարգային ի՞նչ դիմագծով պետք է ներկայանա: Որո՞նք են մեր արժեքները, ո՞րն ենք մենք, ո՞վ ենք մենք: Պատմական սնապարծ էքսկուրսները այդ դեպքում ժամանակի պարապ վատնում են: Պետք է ներկայանալ ներկայով, ըստ այդմ ցույց տալ, թե ինչ ենք մենք ներկայացնում մեզանից: Որո՞նք են մեր կյանքի ուղենիշները ամենատարբեր հասարակական և պետական գործընթացներում, անգամ անձնական կյանքում: Ինչո՞վ է ապրում հայ մարդը՝ հայաստանցին, ի՞նչ է երազում, ինչի՞ է ձգտում, իր ձգտումներում միջոցների մեջ ինչ խտրականություն է դնում: Այսինքն ինչն է, որ մեջ նստած է շատ խորը և ամուր, և որը անհաղթահարելի է: Այդ ամենն անկասկած չի երաշխավորում ներդրողների շքերթ: Բայց, առանց դրա ներդրումների հեռանկարը ընդհանրապես բացառվում է: Մենք անծանոթ ենք, իսկ անծանոթների հետ լուրջ գործեր նախաձեռնում են միայն հիմարները կամ արկածախնդիրները:

Եթե մենք աշխարհում փնտրում ենք այդպիսիք, ապա, իհարկե կարող ենք շարունակել որոնել այնպես, ինչպես մինչ այժմ: Արդյունքը իհարկե «պերճախոս է»՝ Հայաստանը պարզապես տնտեսաքաղաքական սնանկացման եզրին է: Եթե մենք աշխարհում փնտրում ենք լուրջ գործընկերներ, ապա մինչ նրանց մեր մտքերն ու գաղափարները, մեր առաջարկները ներկայացնելը, մենք պետք է կարողանանք համոզիչ կերպով ներկայացնել մեր էությունը, որից հետո միայն պարզ կլինի՝ մեզ կլսե՞ն, ուշադրության կարժանացնե՞ն, թե՞ կթողնեն մայթեզրին:

Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված