Հայերեն


Ինչու են մեկուսացնում Հայաստանին

Քաղաքականություն

Armlur.am / Հունիսից իր աշխատանքները կսկսի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին. այդ մասին հայտարարել է Թուրքիայի կապի եւ տրանսպորտի նախարար Ահմեթ Արսլանը` հավելելով, որ Կարսից դեպի Բաքու կգործի երկաթուղային մեկ գիծ, իսկ հետագայում երթուղին կշարունակվի մինչեւ Ղազախստան ու Թուրքմենստան` հասնելով մինչեւ Չինաստան: Փաստորեն, այս երկաթուղու կառուցման ծրագիրը, որ ՀՀ իշխանությունները մշտապես համարել են Հայաստանը մեկուսացնելու նախաձառնություն, արդեն իրականություն է, եւ շատ կարճ ժամանակ անց այն շահագործման կհանձնվի: Ընդ որում, այս երկաթուղու կառուցումը բավական թանկ է արժեցել. տարբեր հաշվարկներով ծրագրի վրա ծախսվել է 1 մլրդ ԱՄՆ դոլար: Մինչդեռ կարելի էր օգտվել ավելի շահավետ տարբերակից. նոր երկաթուղի կառուցելու փոխարեն հնարավոր էր գործարկել գոյություն ունեցող Կարս-Գյումրի երկաթգիծը` այդպես կապելով Թուրքիան, Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը. մի տարբերակ, որ մշտապես պնդել են ՀՀ իշխանությունները: Պնդել են, բայց չեն կարողացել իրագործել, քանի որ Ղարաբաղյան հիմնահարցը կարգավորված չէ, ինչը խանգարում է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Հետեւաբար տարածաշրջանային ծրագրերից չմեկուսանալու, այլ դրանց մաս կազմելու համար հարկավոր է նախ եւ առաջ լուծել հարեւանների հետ կոնֆլիկտները` միաժամանակ խորացնելով հարաբերություններն այն հարեւանների հետ, որոնց հետ արդեն իսկ բարիդրացիական հարաբերություններ ունենք: Իսկ ի՞նչ են անում ՀՀ իշխանություններն այդ ուղղությամբ: Պատասխանը պարզ է. եթե չհաշվենք կենացների մակարդակով ասված ճառերն ու խոստումները, ապա գործնական ոչինչ: Եթե հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը շատ ավելի բարդ ու ժամանակատար խնդիր է, ապա հայ-վրացական եւ հայ-իրանական հարաբերությունների խորացման ուղղությամբ արվող քայլերն ամենեւին էլ չի կարելի բավարար համարել: ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները՝ նախագահ, ԱԺ նախագահ, վարչապետ, ԱԳ նախարար, տարեկան առնվազն մեկ անգամ աշխատանքային կամ պաշտոնական այցով մեկնում են Վրաստան. քննարկվող թեմաներն էլ կրկին նույնն են՝ երկկողմ հարաբերությունների խորացում, տնտեսական կապերի զարգացում, տարբեր ոլորտներում համագործակցություն եւ այլն: Սերժ Սարգսյանը, օրինակ, տնտեսական հարաբերությունների խորացման մասին խոսել է ե՛ւ 2008, ե՛ւ 2011, ե՛ւ 2014, ե՛ւ 2015 թվականներին Վրաստան այցերի ժամանակ, նաեւ տարբեր ոլորտներում համագործակցության փաստաթղթեր են ստորագրվել: Բայց եթե նկատի ունենանք փաստը, որ Վրաստանում Հայաստանից եւ Հայաստանում Վրաստանից արված ներդրումների ծավալներն այս տարիներին չնչին չափեր են եղել, պարզ է՝ ստորագրված փաստաթղթերն այդպես էլ մնացել են փաստաթղթեր: Նույնը կարելի է ասել ներկա ու նախին վարչապետների այցերի մասին: Երեկ Հայաստան էր ժամանել Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեին, որ հանդիպել է Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Թեեւ խոսվել է բոլոր հիմնական ուղղություններով՝ քաղաքական երկխոսության, առեւտրատնտեսական հարաբերությունների, տրանսպորտային հաղորդակցության, էներգետիկայի, մշակույթի եւ կրթության ոլորտում համագործակցության մասին, սակայն առանց կոնկրետացումների: Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, այս տարվա փետրվարին նրա՝ Վրաստան այցից հետո հայտարարեցին Վերին Լարսից բացի՝ Վրաստանով դեպի ՌԴ այլընտրանքային ճանապարհներ գտնելու համատեղ մտադրությունների մասին: Բայց այս հարցում առայժմ խիստ անորոշություն է. իշխանություններին երկկողմ հարաբերություններում չի հաջողվում կոնկերտ լուծումներ գտնել Հայաստանի համար կենսական նշանակության խնդրում: Ու որքան էլ Հայաստանի վարչապետը խոսի Վրաստանի հետ բիզնես կապերի խթանման, ինտեգրացիոն միավորումների եւ ազատ տնտեսական գոտիների շրջանակում համագործակցության, զբոսաշրջության եւ ՏՏ ոլորտներում փորձի փոխանակման եւ այլ ուղղություններով նախանշված նախագծերի իրականացման մասին, իսկ Վրաստանի ԱԳ նախարարը վերահաստատի իրենց կառավարության շահագրգռվածությունը ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում, միեւնույն է՝ սա դեռ փաստ չէ, որ նախանշված ծրագրերն իրականություն կդառնան: Դեռ ավելին՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ջանելիջեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ուշագրավ խոստովանությամբ է հանդես եկել. «Երկու կողմերն էլ պարբերաբար կրկնում են, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ չկան խնդիրներ, կան հարցեր, որոնք համատեղ ջանքերով լուծվում են։ Մեր այսօրվա հանդիպումը եւս դրա ապացույցն էր»։ Այսինքն՝ Նալբանդյանն անուղղակի խոստովանել է, որ Հայաստանի ու Վրաստանի հարաբերություններն այնքան էլ հրաշալի, այնքան էլ բարիդրացիական չեն, եւ երկու երկրների մեջ եթե ոչ խնդիրներ, ապա առնվազն հարցեր կան, որոնք էլ համատեղ լուծվում են: Ի դեպ, մեկ ուշագրավ փաստ եւս. Իրանի նախագահ Հասան Ռոհանին երեկ հայտարարել է, որ իր աշխատակազմն առաջնահերթ ուշադրություն է դարձնում հարեւան երկրների՝ մասնավորապես Ռուսաստանի եւ Ադրբեջանի հետ կապերին: Ավելին՝ նրա խոսքով՝ վերջին տարիներին Ադրբեջանի եւ Ռուսաստանի հետ կապերը զգալիորեն բարելավվել են: Ռոհանին, շեշտելով ՌԴ-ի հետ ապրանքաշրջանառության մեծ աճի մասին, նաեւ կանխատեսել է՝ հյուսիսային Ամիրաբադ նավահանգստում նոր ենթակառուցվածքների ստեղծումը կնպաստի երկու երկրների միջեւ առեւտրային կապերի հետագա ամրապնդմանը: Փաստորեն, ԻԻՀ նախագահը հարեւան երկրների հետ հարաբերությունները խորացնելու առաջնահերթությունների մասին խոսելիս չի թվարկել Հայաստանի անունը: Դեռ ավելին՝ հիմա Իրանը փորձում է ՌԴ-ի հետ Ամիրաբադի նավահանգստով ծովային կապ հաստատել. մի ծրագիր, որն էլ իր հերթին կարող է նպաստել Հայաստանի՝ էլ ավելի մեկուսացմանը: Համաձայնեք, մեր երկրի համար բավական տխուր է լինելու, քանի դեռ Հայաստանում այս որակի իշխանություն է, որն այդպես էլ չի կարող հարեւանների հետ ճկուն դիվանագիտություն վարել ու իր շահերն առաջ տանել:

 

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnր
Ամենադիտված