Հայերեն


Փաշինյանը փորձում է «հակառուսականությունը» թանկով վաճառել Արևմուտքին. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, Մոսկվայում կայացած ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում Հայաստանը չի միացել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների կիրառման անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին: Այս հանգամանքը բավական շատ մեկնաբանությունների տեղիք տվեց: Թե՛ հայկական, թե՛ արտերկրյա մեծաթիվ փորձագետներ կարծում են, որ Նիկոլ Փաշինյանն ու թիմը «մեսիջ» են հղում ՌԴ-ին, որ հայ-ռուսական հարաբերություններում առկա են բազմաթիվ հարցեր, միևնույն ժամանակ Փաշինյանը ցանկանում է ցույց տալ Արևմուտքին, որ ՀՀ-ն անհրաժեշտության դեպքում բոյկոտելու է եվրասիական ինտեգրացիոն գործընթացները և, այսպես ասած, «ատամ» է ցույց տալու Մոսկվային։

Թեմային անդրադարձել է նաև «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը՝ նշելով, որ Եվրասիական ինտեգրացիան և դրա շրջանակներում բազմաթիվ ծրագրերի կյանքի կոչումը՝ էներգետիկ-տրանսպորտային, ներդրումային և հումանիտար, ՌԴ-ի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է, և բոյկոտելով որոշակի փաստաթղթերի ստորագրումն այդ կազմակերպության ներսում՝ Փաշինյանը Հայաստանին վերագրում է, այսպես կոչված, Արևմուտքի «տրոյական ձիու» գործառույթ։ «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների կիրառման անթույլատրելիության» վերաբերյալ փաստաթուղթը Արևմուտքի պատժամիջոցների քննադատություն է պարունակում։ Արևմուտքը միակողմանի պատժամիջոցներ է կիրառել ՌԴ-ի նկատմամբ և այդ փաստաթղթի ընդունումը Մոսկվայի համար կարևոր էր՝ որպես ԵԱՏՄ-ի կոլեկտիվ պատասխան Արևմուտքին, և այս առումով, ըստ ալիքի հեղինակների, ՀՀ-ի կողմից այս փաստաթղթին չմիանալը Երևանի փորձն է «չայրել կամուրջները» նաև Արևմուտքի հետ։

«Փաշինյանը փորձում է «հակառուսականությունը» թանկով վաճառել Արևմուտքին՝ սեփական իշխանության պահպանման համար։ Փաշինյանի համար արտաքին քաղաքականությունը սեփական իշխանությունը պահպանելուն ուղղված միջոցառումների շղթա է՝ այսօր նա ռուսամետ է, վաղը՝ արևմտամետ։ Հայաստանը Փաշինյանի օրոք բոյկոտում է ՀԱՊԿ-ի աշխատանքները, ժամանակ առ ժամանակ չի մասնակցում ԵԱՏՄ միջոցառումներին՝ դա փորձելով ներկայացնել որպես արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիա, իսկ իրականում ՔՊ-ն կատարում է Արևմուտքի հակառուսական հրահանգները»,նշում են հեղինակներն ու հավելում, որ ԵԱՏՄ-ի կայացումն ու ինտեգրացիայի խորացումը չի բխում ԱՄՆ-ի, ԵՄ-ի և անգլո-սաքսոնական ուժերի շահերից, քանի որ Վաշինգտոնը, Բրյուսելն ու Լոնդոնը ցանկանում են չեզոքացնել ռուսական ռազմա-քաղաքական, տնտեսական, էներգետիկ ներկայությունը հետխորհրդային տարածքում և ողջ նախկին ԽՍՀՄ տարածքը վերածել «նոր Ուկրաինայի»՝ հակառուսական երկրների կոալիցիայի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նանոծածկույթով արևային վահանակը էլեկտրաէներգիա է արտադրում ցանկացած եղանակի դեպքումԱՄՆ-ն իր պահուստից 8,5 մլն բարել նավթ կփոխանցի չորս ընկերությունների Իվետա Մուկուչյանը՝ PUMA Armenia-ի նոր ամբասադոր Արամ Վարդևանյանի ճեպազրույցը Ամբողջ Հանրապետությունում սպասվում են տեղումներ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի հետ գերիների փոխանակման մասին՝ «175-ը 175-ի դիմաց» ձևաչափովԱրամ Վարդևանյանը մանրամասնեց, թե ինչու «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ամբողջական ցուցակն այսօր չհրապարակվեցԹուրքիան օրինագիծ է մշակել, որը նախատեսում է մինչև 2040 թվականն ամբողջությամբ արգելել ծխախոտի վաճառքն ու օգտագործումըՄեր դրոշը մեր ձեռքերում է, մեր Արարատը՝ մեր սրտերում. Նարեկ ԿարապետյանԵվ հենց այս «մենք»-ն է կառուցելու անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ ու ուժեղ Հայաստան. Նաիրի ՍարգսյանԻսրայելի և Լիբանանի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցությունները կսկսվեն ապրիլի 14-ին«Գեղեցկությունը սկսվում է այնտեղից, որտեղ քեզ ընդունում են առանց «բայց»-երի»․ Լիա ԶախարյանՀայաստանի հսկայական դրոշը՝ Կասկադում. «Ուժեղ Հայաստանի» ակցիանԺողովուրդ ջան, եկեղեցու կողքով ենք անցնում. բոլորդ խաչակնքվեքԷջմիածին քաղաքի գլխավոր հրապարակում կրակnցներ են հնչել Հայաստանում կայացավ Եվրասիական մարզական համագործակցության առաջին ֆորումը. Գագիկ Ծառուկյանը՝ նախագահՔայլերթի մասնակիցները Հանրապետության հրապարակում են. ոստիկանական մեծաթիվ ուժեր կան«Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի հանրահավաքին ներկա է եղել շուրջ 40,000 մարդԵրուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունըԲիզնեսի կառավարումը փոխանցում եմ երեխաներիս, ես ծառայելու եմ իմ երկրին․ Սամվել Կարապետյան«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքն ավարտվեց. Մեկնարկեց երթը (ուղիղ)Մեր երազած Հայաստանը բաժանված, նվաստացած, մոլորված Հայաստանը չէ. Արամ ՎարդևանյանՔեզ թուլություն չի սազում, հա'յ ազգ։ Չե'նք համակերպվելու. Նարեկ ԿարապետյանՄшhն այնքան սարսափելի չէ, ավելի սարսափելի է մե ռելի պես ապրելը. Արթուր ԱվանեսյանՄիասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել. Սամվել ԿարապետյանՌուս-ուկրաինական hակամարտությունը չի կարող լուծվել առանց Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքների․ Սերգեյ ԼավրովՄեսսին կվերադառնա՞ «Բարսելոնա»․ պատասխանում են կատալոնական ակումբից ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք պետք է կանգնեցնենք Նիկոլ Փաշինյանին, լռելու ժամանակը ավարտվել է․ Ալիկ ԱլեքսանյանՄենք հասնում ենք մեր համախմբման երազանքին․ Նարեկ ԿարապետյանՄեր երկրին ուժեղ ղեկավար է պետք․ Իրինա Յոլյան (Տեսանյութ)Թրամփը նշել է ԱՄՆ-Իրան գործարքի առաջին կետը ՀՀ պետական համակարգը ծայրաստիճան անձնակենտրոն է․ այն պետք է վերակառուցել․ Ավետիք ՉալաբյանԿառավարությունը պատրաստվում է լուծարել ԳԱԱ-ն և մարզային բոլոր բուհերը․ Արմեն ՄանվելյանՄենք պետք է կանգնեցնենք Նիկոլ Փաշինյանին. Ալեքսան ԱլեքսանյանՓաշինյա՛ն, նայի՛ր, մենք քեզ ճանապարհելու ենք․ փոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանՆարեկ Կարապետյանը` շրջապատված բազմաթիվ աջակիցներով, եկավ հանրահավաքի վայր«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը մեկնարկեց աղոթքով (ուղիղ)Սամվել Կարապետյանի աջակիցները Ուժեղ Հայաստան բացականչելով գնում են հանրահավաք Ազատության հրապարակից Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին ելույթը. Ուժեղ ՀայաստանԱզատության հրապարակից Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին ելույթըԵՄ-ից փորձագետներ են ժամանել՝ «հիբրիդային» սպառնալիքների դեմ պայքարի համար Դատարանը փաստեց փաշինյանական կեղծիքը Ի՞նչ է զգուշացրել ՌԴ փոխնախարարը Հայաստանի դեսպանին Փաշինյանը միտումնավոր է խոշտանգում 18-ամյա պատանուն Պատմական օր մեր երեխաների ապագայի համար. Ուժեղ Հայաստան «ՀայաՔվեն» գրասենյակ բացեց Հրազդան քաղաքումՈրպես քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը միայն մահեր է բերել. Գոհար ՂումաշյանԶոհ, վիրավորներ․ Փաշինյանի մահաբեր ընթացքը պետք է կանգնեցնել. Անուշ ՄիրզոյանՁեր ուրախ ավտոբուսը այսուհետ «մահաբեր ավտոբուս է. Արթուր ՄիքայելյանՓոփոխություները սկսվում են. Սամվել Կարապետյանը հանդես կգա հանրային ուղերձով. տեսանյութ
Ամենադիտված