Հայերեն


ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի զինված ուժերի նոր, գերժամանակակից զենքը

Հասարակություն

ՀՀ ԶՈւ Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը «Հայ զինվոր» պաշտոնաթերթին տված հարցազրույցում ուշագրավ մանրամասներ է պատմել այն մասին, թե ինչ համալրումներ են ունեցել առաջնագծի ՀՕՊ ստորաբաժանումները Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո և ինչ աշխատանքներ են տարվել հակաօդային պաշտպանությունը ավելի արդյունավետ դարձնելու համար: Գնդապետը տեղեկացրել է, որ հայկական զինված ուժերը ձեռք են բերել «Իգլա-Ս» և «Վերբա» հակաօդային պաշտպանության դյուրակիր զենիթահրթիռային համալիրների խոշոր խմբաքանակ: Այս զինատեսակներն արդեն ներգրավված են մարտական հերթապահությունում: Մեկ տարվա ընթացքում, ինչպես նշել է գնդապետ Արթուր Պողոսյանը, հայկական զինուժը ստեղծել է ամուր հակաուղղաթիռային համակարգ: Խոսելով ՀՕՊ համակարգի մյուս փոփոխությունների մասին՝ նա նշել է, որ հակառակորդի անօդաչու թռչող սարքերի՝ ՍԹՍ-ների դեմ պայքարը դարձել է հայկական կողմի առաջնահերթություններից մեկը:

«Չափազանցություն չլինի` Արցախի հատկապես արեւելյան ուղղությունում ստեղծված ՀՕՊ պատնեշը այսօր կարող ենք համեմատել Չինական պատի հետ»,- հայտարարել է ՀՀ ԶՈւ ՀՕՊ վարչության պետի տեղակալը:

 

9К333 «Վերբա». տեխնիկական բնութագիր

Քանի որ «Իգլա» տեսակի ՀՕՊ միջոցները ավելի շատ են ծանոթ հանրությանը, կկենտրոնանանք ձեռքբերված երկրորդ զինատեսակի վրա:

Եվ այսպես, «Վերբա»-ն ևս ռուսական արտադրության զինատեսակ է նախատեսված հակաօդային պաշտպանության համար: Սա, ըստ էության, «Իգլա»-ի ավելի զարգացած և ժամանակակից տարբերակն է: 9К333 «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համալիրները (շարժական զենիթահրթիռային համալիրներ) Ռուսաստանի զինված ուժերում սկսել են կիրառվել 2014 թվականից: Սրանք նախատեսված են ցածր թռչող օբյեկտների, մասնավորապես թևավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համար, ընդ որում՝ «Վերբա»-ի հրթիռները կարող են խոցել թիրախները կեղծ ջերմային աղմուկի պայմաններում: «Վերբա» համալիրների 9М336 հրթիռները կարող են խոցել թիրախները 500 մետրից 6 կմ հեռավորության և 10-4500 մետր բարձրության վրա: Համալիրն իր մեջ ներառում է կառավարման ավտոմատացված համակարգ, որն իր 1L122 ռադիոտեղորոշիչ սարքի շնորհիվ կարող է 40 կմ հեռավորության վրա հայտնաբերել մոտեցող թիրախը, ճիշտ ժամանակին ազդանշան ուղարկել զենիթահրթիռային համալիրի օպերատորներին կրակային դիրք գրավելու համար:

Տեսանյութ՝

 

Քաղաքական և տակտիկական նշանակությունը

Հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգերի, այսպես ասած, ընտանիքում 9К333 «Վերբա» համալիրները 3-4 մակարդակով ավելի ցածր են հայտնի «Ս-300» զենիթահրթիռային համակարգերից, բայց «Վերբա»-ի ձեռքբերումն ունի քաղաքական նշանակություն:

«Քաղաքական հանգամանքը այն է, որ «Իսկանդերից» հետո «Վերբա»-ն ռուսական արտադրության առնվազն երկրորդ ժամանակակից զինատեսակն է, որի առաջին օտարերկրյա ձեռքբերողը դառնում է Հայաստանը: Սրանք ժամանակակից զինատեսակներ են, որոնք նույնիսկ չունեն շատ ռուսական ստորաբաժանումներ: Սա «Իգլա»-ի ավելի զարգացած տեսակն է, թեև ՀՕՊ պետի տեղակալը հայտարարեց, որ մենք ստացել ենք նաև «Իգլա-Ս» տարբերակը: Սա խոսում է այն մասին, որ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության մեջ մենք ոչ միայն օգտվում ենք, այսպես ասած, «second hand» զենքերից, այլև ստանում ենք ամենաժամանակակից զինատեսակները: Դա տեղի է ունենում ռուսական վարկի շրջանակներում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Խոսելով զենքի ռազմական նշանակության մասին՝ քաղաքագետը նշեց, որ 9К333 «Վերբա» դյուրակիր համալիրները հնարավորություն են տալիս պայքարել գոյություն ունեցող բոլոր օդային թիրախների, այդ թվում ոչ մեծ չափի օբյեկտների, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի դեմ:

«Սրանք կարող են աշխատել նույն դրոնների, «կամիկաձեների» դեմ: Եթե մինչ այդ օգտագործվում էին «ՕՍԱ» կամ ավելի թանկարժեք հրթիռներ, ապա այժմ «Վերբա» համալիրները բավարար են դրոնների դեմ պայքարելու համար, թեև սա նույնպես էժան զենք չէ: Ավելի փոքր դրոնների դեմ պայքարելու համար այլ զինատեսակներ են պետք, բայց նաև կարևոր է այն, որ Ապրիլյան պատերազմից հետո «Վերբաները» հնարավորություն են տալիս տակտիկական մակարդակով ավելի արդյունավետ դարձնել անօդաչուների դեմ պայքարը»:

Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԴիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ Սավգուլյան
Ամենադիտված