Հայերեն


Սեփական երեխան՝ ծնողների կողմից թրաֆիքինգի զոh. պատկան մարմինները թքած ունեն

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Բարի մարդկանց եմ դիմում։ Բալիկս ծանր հիվանդ է․ ո՛չ խոսում է, ո՛չ հասկանում, ո՛չ՝ նստում։ Հատուկ սնունդով է սնվում՝ կաշաներ, կաթ։ Խնդրում եմ՝ եթե հնարավորություն ունեք, մի փոքր՝ ձեր հնարավորության չափով օգնեք՝ գնեմ իր  համար նախատեսված սնունդն ու կաշաները»։ Այս բովանդակությամբ գրառում՝ կից մոտ 3 տարեկան երեխայի լուսանկար կարող ենք տեսնել ամեն օր՝ ֆեյսբուքյան տարբեր էջերում։

Երեխայի մայրը, որի ինքնությունը միանգամից պարզել հնարավոր չէ, քանի որ մի քանի էջերից է նույն բովանդակությամբ գրառում արվում, ամեն օր ֆեյսբուքյան տասնյակ էջերով իր երեխային դարձնում է գումար մուրալու գործիք։ 

Իհարկե, որևէ մեկն ապահովագրված չէ՝ նման անելանելի դրության մեջ հայտնվելուց։ Ավելին, մոր գրառումն առաջին անգամ կարդացող մարդու մոտ միանշանակ ցանկություն է առաջանում փոքրիկին օգնելու, բայց այստեղ կա մի բայց։ Դեռ ամիսներ առաջ էինք նկատել, որ փոքրիկի նկարը ֆեյսբուքյան խմբերում տարածվում է տարբեր էջերից։ Հիմնական ու ամենաակտիվ էջերն են՝ Մարիամ Միրաքյան, Արփի Արփի, Արփի Ռոստոմյան։

Այս հանգամանքը MediaHub-ի համար կասկածելի էր, ուստի մենք մեր կասկածները ներկայացրինք թե՛ ՆԳՆ, թե՛ ՄԻՊ գրասենյակ և թե՛ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։

Հանուն արդարության նշենք, որ իսկույն արձագանք եղավ, թե կսկսեն ուսումնասիրություններ։ Ավելին՝ սոցապ նախարարությունից մեզ հայտնեցին, որ գրություն են ուղարկել ՆԳՆ․․․, ուղղակի դեռ պատասխան չկա։

Ինչևէ, փաստն այն է, որ ամիսներ շարունակ մենք սպասում ենք որևէ գործուն քայլի, որևէ հետևանքի, որևէ պարզաբանման։ Դե, երևի շատ լավատես ենք, ու չենք մտածում, որ  այս հարցն ամենաանկարևորներից է։ ․․․Ու բացարձակ կարևոր չէ, որ բոլորի աչքի առջև երեխա է խոշտանգվում․․․, այո՛, սա էլ խոշտանգման մի ձև է։ Բայց դե, երկրում, որի ապագան գալիք սերունդն է, թքած ունեն այս գալիք սերնդի վրա։ 

Եթե պետության համար մեկ չէ հայ երեխայի ճակատագիրը, ապա ինչու այս դեպքում որևէ տեղաշարժ չկա, երբ հստակ է՝ երեխան առողջական խնդիր ունի։ Չէ՞ որ այս դեպքում ավելի հետևողական պիտի լինեն, գուցե երեխային բառի բուն իմաստով փրկելու կարիք կա։

Ամեն դեպքում, պատկան մարմինների անգործության ֆոնին, MediaHub-ը փորձել է պարզել, թե որ համայնքի բնակիչ է երեխան։ Մեր տեղեկություններով՝ երեխան Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում է ապրում, բազմազավակ ընտանիքից է։ Հարևանները պատմում են, որ ընտանիքը բավականին լավ է ապրում, ընտանիքի հայրը թանկարժեք մեքենա ունի։

«Մայրը մի սալոնից մյուսն ա գնում։ Եղունգները միշտ խնամված, մեյքափը տեղը, միշտ սիրուն հագած։ Մի անգամ դեպք եղավ, որ նույն գեղեցկության սրահում էինք։ Դիմահարդարվեց, ասաց՝ ըհը, հիմա սիրուն եմ, գնամ, ամանները լվանամ»,- մեզ հետ զրույցում պատմեց Աշտարակի բնակիչներից մեկը։

Նա նաև նշեց, որ կինը ժպիտով պատմել է ծանոթներից մեկին, թե օրվա մեջ մի քանի հոգի էլ 1000 դրամ ուղարկեն կաթի համար, ամեն ինչ տեղը կընկնի։

Մեզ հասած տեղեկություններից՝ կարելի է կարծել, որ մայրը երեխային դարձրել է զուտ փող տպելու մեքենա։ Ասվածը հաստատվում է նաև նրանով, որ շատ քաղաքացիներ արդեն սկսել են այս կնոջ գրառումների ներքո մեկնաբանություններ գրել, որ նա խաբում է, դրամաշորթի մեկն է։ Եվ սա անում են հիմնականում նրանք, ովքեր մորը ճանաչում են, բայց վերջինս նրանց անմիջապես բլոկում է և սրտաճմլիկ հայտարարությունը հրապարակում ամենատարբեր խմբերում՝ տուրիստական ուղղվածության կամ ավտոմեքենաների վաճառքի: Ընդ որում, առավել ուշադիր օգտատերեը նկատում են, որ երեխայի նկարը միշտ նույնն է, թե, ինչպես արդեն նշեցինք, տարուց ավելի է, ինչ այս սխեմայով այդ կինը փող է վաստակում:

Հիմա, այս նյութը հրապարակելով` մենք ուղղակի նպատակ ունենք հանրային ձևով ստանալ պատկան մարմինների պատասխանը, քանի որ երեխայի ճակատագիրն այս դեպքում չենք կարող ստորադասել և ամիսներով սպասել պաշտոական նամակների։

ՀԳ․ Հույս ունենք, որ այս երեխան չի լինի հանրային անտարբերության հերթական զոհը և պատկան մարմինները ՎԵՐՋԱՊԵՍ կպաշտպանեն նաև նրա շահը:

Նարե Գնունի


Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Ամենադիտված