Հայերեն


Առգրավել Ադրբեջանի ֆինանսական ակտիվները և դրանք փոխանցել տեղահանված արցախցիներին. Ադամ Շիֆն օրենսդրական նախագիծ է ներկայացրել

Քաղաքականություն

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը, որը Կոնգրեսի հայկական հանձնախմբի փոխնախագահն է, ներկայացրել է «Արցախի եկամուտների վերականգնման մասին» (Artsakh Revenue Recovery Act) օրենսդրական նախագիծը, որի նպատակն է Ադրբեջանի կառավարությանը պատասխանատվության ենթարկել Արցախի Հանրապետության դեմ չհրահրված ռազմական ագրեսիայի համար և պարտավորեցնել փոխհատուցում տրամադրել տարածաշրջանից բռնի տեղահանված հայերին։

«Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական գործողությունները մարդասիրական աղետ են ստեղծել և հավասարազոր են էթնիկ զտումների: Մենք պետք է ապահովենք, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, և Արցախի անմեղ զոհերը փոխհատուցում ստանան իրենց հսկայական կորուստների համար։ Իմ օրենսդրությունը կապահովի արդարադատության և ֆինանսական փոխհատուցման մեխանիզմ նրանց համար, ովքեր ամեն ինչ կորցրել են Ադրբեջանի ագրեսիայի պատճառով», - ասել է կոնգրեսականը։

Շիֆի «Արցախի եկամուտների վերականգնման մասին» ակտն ԱՄՆ բոլոր ֆինանսական հաստատություններից, որոնք տիրապետում են Ադրբեջանի սուվերեն ակտիվներին, պահանջում է այդ ակտիվների մասին զեկուցել ԱՄՆ գանձապետարանի արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակին: Ուժի մեջ մտնելուց հետո 60 օրվա ընթացքում նախագահը պետք է արգելափակի այդ ակտիվների հետ կապված գործարքները, իսկ արգելափակումից հետո 90 օրվա ընթացքում՝ առգրավի դրանք:

Օրենսդրական ակտը նաև պահանջում է ստեղծել «Արցախի եկամուտների վերականգնման հիմնադրամ», որը կստանա բռնագրավված ադրբեջանական ակտիվները, այնուհետև այդ միջոցները կօգտագործի Արցախից տեղահանված իրավասու հայերին Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով իրենց ունեցվածքից, բիզնեսից և աշխատանքից կորցրած եկամուտների համար փոխհատուցում տրամադրելու նպատակով:

Բացի այդ, այն պահանջում է առգրավել ԱՄՆ-ում գտնվող անձնական ունեցվածքը և վիզային սահմանափակումներ մտցնել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների համար, ովքեր ներգրավված են եղել կամ աջակցել են Արցախի դեմ ռազմական հարձակմանը:

Ակտը ենթադրում է նաև իրավասու տեղահանված հայերի համար Հիմնադրամից փոխհատուցում ստանալու պահանջներ ներկայացնելու պարզեցված գործընթաց:

«Արցախի եկամուտների վերականգնման մասին» ակտին աջակցություն են հայտնել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենկ Փալոունը, Աննա Էշուն, Գեյբ Ամոն, Ջոյս Բիթին, Ջիմ Կոստան, Ջոշ Գոթհայմերը, Դագ Լամալֆան, Սեթ Մեգազիներն, Ջեյմս ՄակԳովերնը, Գրեյս Մենգը, Քևին Մալինը, Գրեյս Նապոլիտանոն, Էլեոնոր Հոլմս Նորթոնը, Յան Շակովսկին, Լինդա Սանչեսը, Բրեդ Շերմանը, Դինա Տիտուսը և Լորի Թրահանը:

Ինչու՞ է վրդովվել ԿԳՄՍ նախարարը. Մենուա ՍողոմոնյանԱմփոփվեց Duson-ի և Inecobank-ի կազմակերպած խաղարկությունը Մեր անվտանգությունը չպետք է հիմնվի հակադրությունների վրա՝ մեզ դնելով աշխարհի ուժային կենտրոնների բախման էպիկենտրոնում. Գագիկ ԾառուկյանՄեր ընդերքը, ճանապարհները, ջուրը քիչ֊քիչ մեր ձեռից վերցնելու են, եթե նույն անտարբերությամբ ապրենք. «Համահայկական ճակատ» Շարժում«ՀայաՔվեն» ստիպեց բարձրացնել թոշակները. Մենուա Սողոմոնյան Դեռ երեկ ՔՊ-ական նախարարները, կտրված լինելով իրականությունից, մեզ անվանում էին «պոպուլիստներ» և հոխորտում, թե թոշակների բարձրացումն անհնար է. Հրայր Կամենդատյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման հայտարարությունը կենսաթոշակների բարձրացման հարցովՈ՞ւմ կենսաթոշակները կբարձրանան և որքանով. ներկայացրել է Արսեն Թորոսյանը Գյուղացին չպետք է լքված լինի․ ծրագրի չորրորդ կետի սոցիալական ուղերձը Պետական գանձարանը՝ վերնախավի համար, խոստումները՝ ժողովրդի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը ճանաչվել է «ASQ Customer Experience Awards»-ի մրցանակակիր՝ երկու անվանակարգում Պղինձը Հայաստանի տնտեսական առաջխաղացման բանալին է Ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան Այս իշխանությունն իր հետ բերած բոլոր դժբախտություններից բացի նաև Երևանն է վերածել քարուքանդ քաղաքի․ Տիգրան Աբրահամյան Հայաստանն ունի մեկ գլխավոր խնդիր՝ վերականգնել անվտանգության ճարտարապետությունը. Մհեր ԱվետիսյանՓետրվարի վերջին երկնքում կշարվեն վեց մոլորակներ. ի՞նչ և ինչպե՞ս կարելի է տեսնել ՀՀ-ում լավ կյանքը հասանելի է բոլոր նրանց, որոնք կարող են և ուզում են ընթանալ կրթության ճանապարհով. ՓաշինյանԳլոբբինգը՝ Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխումն իրականացրել է Կոնվերս Բանկը ԱՄՆ-ի հшրձակման դեպքում Իրանը թշնшմիներին այնպիսի դաս կտա, որը նրանք երբեք չեն մոռանա. Իրանի պաշտպանության նախարարԵրևանի N 143 մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է կաշառքի ու հափշտակության մեղադրանքովHermès-ը ներկայացրել է Cape Cod պաշտամունքային ժամացույցի մինի տարբերակը․ փոքրիկ շքեղություն՝ դաստակինԹեև Մխիթարյանն այլևս երիտասարդ չէ, նրա խաղային դինամիկան և ինտենսիվությունը շարունակում են մնալ տպավորիչ բարձր մակարդակի վրա. հստակ գիտակցում ենք նրա ուժեղ կողմերը. «Բուդյո-Գլիմտի» գլխավոր մարզիչԿառուցենք Հայաստան, որը տեր է իր տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու հայ ժողովրդի իրավունքներին. Իշխան ՍաղաթելյանԱյսօր կայացավ «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական պլատֆորմի նախաձեռնող խմբի առաջին նիստը. Իվետա Տոնոյան«Շրթունքների արքային» մահացած են գտնել. պլաստիկ վիրաբուժության աստղի խորհրդավոր մահը «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի 2026 թվականի նախագծերըՍամվել Կարապետյանը պատրաստ է հրաժարվել ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացիությունից վարչապետ ընտրվելու դեպքում․ Նարեկ ԿարապետյանՄեքսիկան 2,000 զինվnր է ուղարկել Խալիսկո՝ կարտելի առաջնորդի մшհվանից հետո Այս իշխանությունը ժողովրդին միայն հույս է վաճառել․ Նարեկ ԿարապետյանՀայաստանում կոռուպցիան աճում է. թալանչիները ժողովրդին խաբում են օրը ցերեկով. Էդմոն Մարուքյան4 տարի է, ինչ Պուտինը «3 օրում գրшվում է Կիևը». ԶելենսկիՍամվել Կարապետյանը որոշում ունիՍամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ՝ երկրում աղքատության հաղթահարում, անվտանգության ապահովում․ բերելու է այս փոփոխություններն իր դեմքով․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը գիտի՝ Սամվել Կարապետյանը կարող է լինել երկրի վարչապետ, այդ պատճառով է կալանքի տակ պահում․ Նարեկ Կարապետյան«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ ԿարապետյանՆրանք վախենում են Սամվել Կարապետյանի վարչապետ լինելու փաստից․ Նարեկ ԿարապետյանՌուսաստանը տներ է գնում Եվրոպայի ողջ տարածքում գտնվող ռшզմական բшզաների մոտ Կամ Հեյդարի որդու առաջարկած Սահմանադրությունը, կամ հայերի կողմից Սահմանադրության մի կետ, մեր ժողովուրդը թող որոշի․ Նարեկ Կարապետյան«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ՝ իր դեմքով և իր անունով». հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՄասնագետի գնահատմամբ՝ ընթացիկ վերանորոգման աշխատանքները երկարատև ամիսներ չեն պահանջում և կարող են ավարտին հասցվել համեմատաբար կարճ ժամկետում. Համահայկական ՃակատՊատերազմի սկզբից ի վեր տասներորդ անգամ Կիևում եմ. Ուրսուլա ֆոն դեր ԼայենՄոսկվայում մшհապարտ-ահшբեկիչը ռnւմբ է նետել ոստիկանների մեքենայի ուղղությամբ Ու՞մ «դեմքով» է Սամվել Կարապետյանը մասնակցելու ընտրություններին. ՀարցազրույցՀիսուս Քրիստոսի արձանի կառուցման ընթացքը՝ Անի Գևորգյանի տեսախցիկումՄեր հայրենակիցներին մտահոգում է այն հարցը, թե արդյոք Հայոց ցեղասպանության հուշահամալիրում աշխատանքները կավարտվեն սահմանված ժամկետում` մինչև ապրիլի 24-ը․ «Համահայկական ճակատ» շարժումԱկբա բանկի խումբը զարգացնում է թափանցիկ կառավարման համակարգըՉի կարելի թույլ տալ, որ ընտրողների ձայները փոշիացվեն․ Ավետիք Չալաբյան 2 ու կես միլիոնս էլ, որ հրապարակում չոքենք, խնդրենք, չի գնալու. «Համահայկական ճակատ» ՇարժումՄանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է Տարեցների գույքահարկի բեռը պետք է թեթևացվի․ Հրայր Կամենդատյան
Ամենադիտված