Հայերեն


«Թնջուկը «Զանգեզուրի միջանցքի» շուրջ է, այստեղ երևում է խաղացողների հակադրությունը, բոլորը ցանկանում են ինչ-որ բան ստանալ». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ակնհայտ է Հայաստանի իշխանությունների շտապողականությունն օր առաջ «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու: Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն իշխանությունների այս գործելաոճը հետևյալի հետ է կապում. «Ադրբեջանն առաջ է քաշում Սահմանադրության փոփոխության հարցը՝ եթե չլինի Սահմանադրության փոփոխություն, պայմանագիրը չենք ստորագրի: Հայաստանն, ըստ երևույթին, հույս ունի, որ այժմ կարող է փորձել փոխել Ադրբեջանի այդ մոտեցումը՝ կապված նոյեմբերին կայանալիք COP29 միջոցառման հետ: Քանի դեռ այդ միջոցառումը չի եղել, փորձել արևմտյան գործընկերների հետ միասին համոզել Ադրբեջանին մի բան ստորագրել, որովհետև հետո ավելի դժվար կլինի: Կարծում եմ՝ այսօրվա շտապողականությունը դրանով է պայմանավորված: Հայկական կողմը կարծում է, որ ինչ-որ բան ստորագրելն ավելի դժվար կլինի այդ միջոցառումից հետո, դժվար կլինի նաև, քանի որ կարող է սկսվել Արցախյան ռազմաքաղաքական ղեկավարության հանդեպ դատավարությունը, Բաքուն ավելի կկոշտացնի իր դիրքորոշումը: Այդ պատճառով հիմա փորձում են ինչոր բան պոկել, որովհետև սրան գումարած՝ հետո կարող է բացվել միջանցքի հարցը: Մինչև նոյեմբեր ավելի շատ հավանականություն կա փաստաթուղթ ստորագրելու, քան դրանից հետո՝ կապված COP29 միջոցառման հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը:

Արդյունքում կողմերը, այս դեպքում՝ Հայաստանի իշխանությունները, միջազգային խաղացողները ցանկանում են ձեռքներին փաստաթուղթ ունենալ: «Այո, ուզում են՝ լինի ինչ-որ փաստաթուղթ, որը Հայաստանի իշխանությունները կկարողանան ներկայացնել ժողովրդին՝ որպես արդյունք: Արևմտյան գործընկերներն այդ նույն փաստաթուղթը ևս կկարողանան ներկայացնել, որովհետև իրենք էլ հասկանում են, որ իրենց միջնորդությունը ոչ մի լավ բան չի բերել Հայաստանին, բացի կորուստներից: Իրենք էլ են ցանկանում ձեռքներին մի խաղաթուղթ ունենալ, որ ասեն՝ տեսեք, Հայաստանն ու Ադրբեջանը վերջապես ինչ-որ բանի հանգել են, դրա համար պատժամիջոցներ չենք մտցնում, հակառակը՝ երկու կողմին էլ դրդում ենք շարունակել այդ ճանապարհը, որովհետև կա արդյունք: Եթե արդյունք չլինի, իրենց համար դա սարսափելի չէ, բայց ցանկանում են ինչոր բան ցույց տալ աշխարհին և Հայաստանի ժողովրդին: Ցանկանում են ինչ-որ բան անել, քանի որ մինչ այդ խոստումներ էին տալիս, Փաշինյանն այդ խոստումները վերարտադրում, Հայաստանում էր ասում՝ հարցերը կարող են կարգավորվել և այլն, բայց այդ բոլոր խոսակցությունները վերջացան Արցախի էթնիկ զտումով: Հիմա ուզում են «Խաղաղության պայմանագիրը» կյանքի կոչել: Բնականաբար, ամեն մի երկիր ցանկանում է իր դիրքերն ամրացնել:

Դիրքերն ամրացնելու մեխանիզմներից մեկն էլ իր դերակատարությունն ինչ-որ հարցերում ցույց տալն է: Սա իրենց համար առաջնահերթ չէ, ուղղակի քաղաքականության մի ուղղությունն է, որով ձեռքի հետ զբաղվում են»,-նշում է մեր զրուցակիցը: Ընդգծում է՝ այժմ ողջ ուշադրությունը սևեռված է «Զանգեզուրի միջանցքի» խնդրի վրա: «Հիմնական տեղաշարժն այդտեղ է, բոլորն ուզում են ինչ-որ բան ստանալ: Այդտեղ ավելի շատ է երևում Արևմուտքի, Ռուսաստանի, Իրանի և, առհասարակ, բոլոր խաղացողների հակադրությունը: Հայաստանի իշխանությունները փորձում են դրանից ինչ-որ բան ստանալ՝ ավելի բարձր գին պահանջել իրենց հետագա զիջման համար: Փորձում են դրա վրա խաղալ: Տեսնում ենք, թե վերջին մի քանի օրերին ինչ աժիոտաժ է այդ հարցում: Ավելի կոնկրետ օրինակներ բերենք:

Ռուսաստանի փոխվարչապետն է գալիս Փաշինյանի հետ բանակցելու, բավականին երկար՝ նաև Մհեր Գրիգորյանի հետ, դրանից առաջ ԱՄՆ պետքարտուղարը զանգում է Փաշինյանին՝ երևի էլի ճշտումներ անելու: Ռուսաստանի փոխվարչապետի այցից անմիջապես հետո գալիս է Ֆրանսիայի արտգործնախարարը, որն արդեն հրաժարական է տվել. 99 տոկոսով՝ այդ հարցերի մասին խոսելու: Բացահայտ հայտարարում է, որ, չնայած Ռուսաստանի սպառնալիքներին, թշնամությանը, Փարիզը մնում է Երևանի հետ: Եթե նման հայտարարություններ են արվում, նշանակում է, որ այդ մասին խոսվել է Երևանում: Օրինակ՝ իրեն ասել են, որ տեսեք, մեզ ճնշում են, թշնամություն են անում, նա էլ քայլ է անում՝ ի պաշտպանություն: Հետո Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն է մեկնում Իրան ու ասում, որ հարցեր չկան Ադրբեջանի կոմունիկացիաների հետ կապված:

Նիկոլ Փաշինյանն է մեկնում Վրաստան՝ այնտեղ ինչ-որ բան ներկայացնելու, գուցե աջակցություն ստանալու ինչ-որ հարցերում: Թնջուկն այստեղ է, կարծում եմ՝ շուտով ինչ-որ նորություններ կիմանանք: Փաշինյանի դիրքորոշման փոփոխությունները՝ ԲՐԻԿՍ-ին մասնակցելը, ԵԽ նախարարների հայտարարությանը չմիանալը, գուցե դրանով է պայմանավորված: Հոկտեմբերի առաջին օրերին նա մեկնելու է Մոսկվա, որտեղ ԱՊՀ երկրների ոչ ֆորմալ գագաթաժողովն է և Ռուսաստանի նախագահի տարեդարձը: Ինձ թվում է, որ դրանից հետո ինչ-որ հստակ նորություններ կիմանանք, առաջին հերթին դա կապված է կոմունիկացիաների հարցի հետ, թե, ի վերջո, այդ հարցն ինչ լուծում է ստանալու»,-հավելում է քաղաքական վերլուծաբանը: Զուգահեռ նաև Սրբազան պայքարը կարծես գործողությունների նոր փուլ է մտնում: Բագրատ Սրբազանը հանդիպումներ է ունենում քաղաքական նախկին և ներկա գործիչների, տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ:

«Այո, շարժ կա, բայց այն պայմանավորված է նրանով, թե ինչ մարտահրավերներ են Հայաստանի առջև կանգնած: Այսօրվա դրությամբ, երբ վիճակը մի քիչ խաղաղ է, ընդդիմությունն էլ մարդկանց փողոց դուրս չի բերի, բայց բոլորն էլ հասկանում են, որ ինչ-որ հարցեր են կուտակվել, որոնք պահանջում են լուծումներ: Դա կապված է միջանցքի, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարության, «Խաղաղության պայմանագրի» հետ: Եթե այս հարցերից մեկում լինեն զարգացումներ, որոնք ձեռնտու չեն Հայաստանին, իսկ, ամենայն հավանականությամբ, նման բան կլինի, ներքաղաքական պայքարը նորից կսրվի: Իսկ մինչև այդ կատարվում են ուժերի վերադասավորումներ, մոբիլիզացիա: Ընդդիմադիր քաղաքական գործիչները ևս հետևում են, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում տարածաշրջանում, որովհետև ոչ ոք չի ուզում վնաս տալ:

Վատն այն է, որ հայտնվել ենք մի վիճակում, երբ սպասում ենք, թե ինչ կլինի, բայց մյուս կողմից՝ ուրիշ անելիք էլ առանձնապես չկա: Պետք է սպասել, թե աշխարհի ուժեղներն ինչ են որոշում, որ, ըստ այդմ, բոլորը կողմնորոշվեն, թե ինչ են անելու: Կարծում եմ՝ Փաշինյանն էլ չի բացառում ոչ մի տարբերակ, նույնիսկ արտահերթ ընտրությունների անցկացումը՝ կապված զարգացումների հետ: Եթե շատ բացասական զարգացումներ լինեն, դա կլինի նրա միակ հնարավորությունը մարդկանց շեղելու: Բաքվում սպասվող դատավարությունը ևս կարող է լինել ինչ-որ խայծ, որ կրակ բորբոքվի: Նոր թեզ է մտցվում, որն, ինձ թվում է, իշխանական վերնախավից է գալիս: Փորձում են ամեն կերպ վարկաբեկել Արցախի ղեկավարներին: Կարծես հիմա ուրիշ թեմա չկա, մնում է խոսել այն մասին, թե որքանով էին «կոռումպացված» Արցախի նախկին իշխանությունները, որոնք հիմա Ադրբեջանի բանտում են: Էլ ուրիշ հարց չի մնացել, դա են քննարկում: Ով ում ինչ վաճառեց, որքանով գնեց և այլն: Ինչի՞ համար է դա արվում: Ըստ իս, նրա համար, որ այդ դատավարությանը մեծ արձագանք չլինի, մի բան էլ ասեն՝ «դե, հասնում էր»»,-կարծիք է հայտնում մեր զրուցակիցը:

Սրան զուգահեռ հասարակության լայն շերտերի մոտ գրեթե յուրաքանչյուր ոլորտի հետ կապված դժգոհություն կա: Կարո՞ղ է սա ևս հասարակական բողոքի ուժգնացման պատճառ դառնալ: «Հայաստանի կորուստներն ակնհայտ են, մեծ թվով մարդիկ մտածում են, որ դրա մեղավորը ներկայիս իշխանությունն է՝ հանձին Նիկոլ Փաշինյանի: Այս կարծիքը ոչ մի տեղ չի կորել, չի անհետացել: Այլ հարց է, թե ինչպե՞ս է դժգոհությունը մոբիլիզացվելու, արդյունք կտա՞, թե՞ ոչ, որովհետև այս իշխանությունը երբեք ոչ մի սխալ չի գիտակցի և երբեք հրաժարական չի տա, քանի որ հասկանում է հետևանքները: Սա կարող է մի օր նոր «պայթյունի» սկիզբ հանդիսանալ: Ցավալին այն է, որ դրա ճրագը կարող է լինել արտաքին ինչ-որ նոր մարտահրավեր Հայաստանի գլխին»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արտահանողների համար լոգիստիկան այսօր կենսական նշանակություն ունի. Հրայր ԿամենդատյանՄենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը պատրաստ է մեր ինքնության ցանկացած բաղադրիչ զոհաբերել իր և իր վարչախմբի իշխանությունը երկարաձգելու համար․ Ավետիք ՉալաբյանԿապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Մոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՓաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր ԿամենդատյանՀայաքվեն և երիտասարդը. Հրայր ԿամենդատյանՓոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան Վանաձորում պատարագի են մասնակցել «Համահայկական ճակատ»-ի անդամներն ու «Մեծ Հայք» քարտեզների նախաձեռնության հիմնադիրըԻնչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Էդմոն Մարուքյան Թափանցիկ արևային վահանակներ, որոնք կարող են ամրացվել ապակե դռներինՍԴ որոշմամբ ապօրինությունները չհաղթահարվեցին, իսկ քաղբանտարկյալների թիվը պատմական ռեկորդի մոտեցավ. Արամ ՎարդևանյանԳույքագրում ենք Սիս համայնքի խնդիրները. Նարեկ ԿարապետյանԳագիկ Ծառուկյանի պաշտպանական կողմը հրապարակել է իրանական դատարանի վճիռն ու պարտավորագիրըՆախընտրական շրջանում քաղաքական պայքարը քրեական բարքերի տիրույթում էր. Արեգ Սավգուլյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերՓաշինյանն ընտրություններից հետո այլևս ոչ մեկին չի այցելում և քաղցրավենիք չի բաժանում. Հրայր ԿամենդատյանԱյն գործարարները, որոնք այժմ աջակցում են Փաշինյանին, երկար այդպես շարունակել չեն կարող. Մենուա ՍողոմոնյանՄաքուր էներգիայի ապագան. լողացող արևային էլեկտրակայաններ Ընդդիմադիր ուժերը իրենց տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն և միավորվեն Փաշինյանին հեռացնելու համար. Աննա ԿոստանյանՊետք է կոտրենք վախի և անտարբերության մթնոլորտը՝ մեր ձայնը լսելի դարձնելով. Կարուշ Հովեյան«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿԺողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակումԻշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը, ընտրական գործընթաց կազմակերպելը. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» վճռական է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցումՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՀայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս. մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր. Ն. ԿարապետյանԱշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է. Նարեկ ԿարապետյանՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանԵրբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանԻշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԺողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորը
Ամենադիտված