Հայերեն


Ձայները շատ մոտ էին, իմացանք, որ Վերիշենի ուղղությամբ են խփել, «սնարյադը» ընկել է բնակելի տան վրա

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


«Գիշեր էր, քնած էինք, մեկ էլ լսեցինք պայթյունների ձայներ։ Էս ի՞նչ էր, հարցրեցի, մտածելով, որ հրավառություն է։ Դուրս եկա, տեսա հարևաններս փողոցում են ու միմյանցից են փորձում ճշտել, թե ինչ ձայներ են դրանք»,- MediaHub-ին պատմում է Գորիս քաղաքի բնակիչ Ռուզաննա Խաչյանը։ 

Պատերազմի առաջին րոպեներին քաղաքը հոսանքազրկվել է, անվտանգության նկատառումներով պայմանավորված բոլորը, նախ, ապաստաններ են տեղափոխվել։

«Որոշ ժամանակ անց Գորիս տեղափոխվեցին Տեղ, Խոզնավար, Արավուս, ավելի ուշ՝ Կապան քաղաքի և սահմանամերձ մյուս բնակավայրերի բնակիչները։ Ձայները շատ մոտ էին, հետո իմացանք, որ Վերիշենի ուղղությամբ են խփել, «սնարյադը» ընկել է բնակելի տան վրա»,- հիշում է Ռուզաննան 2022 թվականի սեպտեմբերի դեպքերը։ 

Ադրբեջանի թիրախում են եղել քաղաքացիական օբյեկտներ: Բնակելի տներ են վնասվել Սյունիքի մարզի Վերիշեն, Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրերում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկում՝ առողջարան, հյուրատներ, հարակից գազատարը, ճոպանուղին, օժանդակ այլ շինություններ։

«Այդ ամենը ոչինչ են մարդկային կորուստների կողքին։ Այդ տղաների անուններն այդպես էլ չեն հրապարակվել։ Անցած տարի սեպտեմբերին Եռաբլուրում արցախցի բարեկամիս հուղարկավորմանը մասնակցելիս, տեսել եմ տղայիս համակուրսեցու նկարը քարի վրա, այդ ժամանակ իմացել, որ Հայկն էլ է զոհվել Իշխանասարում մեզ պաշտպանելիս»։

Սյունիքի բնակիչները մոտ 30 տարի ընդմիջումից հետո են ականատես եղել պատերազմի։ Ռուզաննան ուսանող էր այդ ժամանակ։ «Առաջին պատերազմում Գորիսում կամավորական աշխատանքներում էինք ընդգրկված,  ուսանողներով օգնում էինք հոսպիտալային ճամբարներում,  ճաշարաններում։ 30 տարի հետո նորից նույնը, իհարկե՛ վախեցել էինք։ Հիմա էլ եմ վախենում,  որովհետև երբեմնի ամենաապահով քաղաքը հիմա 3 կողմից շրջափակման մեջ է»,- ասում է նա։

Ինչո՞ւ այսպես ստացվեց, և ինչո՞ւ Ադրբեջանը ագրեսիա սկսեց ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ։ «Արցախի կորուստը դեռ երկար ենք զգալու, Քաշաթաղի շրջանն ամբողջությամբ պահում էր մեզ, հիմա, երբ Արցախը հանձնվել է, թշնամին բացեիբաց խոսում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին։ Քանի Արցախը հայկական չէ` Սյունիքում կայուն խաղաղություն չի լինելու»,-հավելեց Ռուզաննա Խաչյանը։

Հունան Թադևոսյան

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Նույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
Ամենադիտված