Հայերեն


«Հաջողությունների չենք հասնի, քանի դեռ Հայաստանում գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած վարչակազմը». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լույս է տեսել քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանի հեղինակած «Ադրբեջանաարցախյան հակամարտության գենեզիսը և կարգավորման ուղիները» գիրքը: Պարոն Հասան-Ջալալյանից հետաքրքրվում ենք, թե ինչո՞ւ է հատկապես հիմա կարևոր Արցախյան հիմնահարցի վերաբերյալ գիտական հիմքով գրականության հրատարակումը:

«Կարևորում եմ ադրբեջանաարցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ գիտական գրականության և մասնավորապես՝ օտարալեզու ընթերցողին հասանելի գիտական գրականության հրապարակումը, որովհետև այս հիմնախնդրով զբաղվող գիտական աստիճանով մասնագետները պետք է փորձեն լրացնել 30 տարվա բացը: Նկատի չունեմ, որ այդ տարիների ընթացքում ոչինչ չի կատարվել: Եղել են և կան հետազոտողներ, որոնցից յուրաքանչյուրն իր ուժերի ներածին չափով աշխատանք է կատարել: Բայց, երբ դա համեմատում ենք ադրբեջանական կեղծ պատմագրության հետ, տեսնում ենք, որ բավականին հետ ենք:

2020 թ.-ի մեր պարտությունը ռազմի դաշտում, որը կա՛մ դավաճանական, կա՛մ հանցավոր անփութության հետևանքով պարտություն էր (սա իրավապահ մարմինների քննության առարկան է), գլխավորապես հաջորդել է տեղեկատվական դաշտում մեր պարտությանը: Մինչ ռազմի դաշտում պարտությունը, պարտվել ենք քարոզչական, գաղափարական, տեղեկատվական դաշտում: Պատշաճ կերպով ու կարգով չի ներկայացվել հիմնախնդիրը: Իմ գիտական ատենախոսության մշակման ընթացքում, որի պաշտպանության գործընթացում եմ, առիթ եմ ունեցել շփվելու օտարերկրյա շատ հետազոտողների հետ: Օրինակ՝ Զալցբուրգի համալսարանի հայագիտության բաժնի վարիչն ասում է՝ տեղեկություն չունենք հիմնախնդրի ծագման, զարգացման, կարգավորման ուղիների, հայկական կողմի դիրքորոշումների մասին, փոխարենն այստեղ առկա է ադրբեջանական գրականություն: Այստեղ մեծ անելիք ունենք»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Հասան-Ջալալյանը:

Ընդգծում է՝ հետազոտողներն իրենց ուսումնասիրությունները հիմնականում կատարել են հայերենով: «Այո, անհրաժեշտ է առաջին հերթին մեր հասարակությանը ներկայացնել, փաստարկել, ապացուցել Արցախի հայապատկան լինելը, բայց դա բավարար չէ: Հիմնախնդրի կարգավորման մեր փաստարկված տեսակետը, մոտեցումը պետք է հասանելի լինի օտարալեզու ընթերցողին և, մասնավորաբար, հիմնախնդրի կարգավորմամբ շահագրգիռ միջնորդներին: Երբ առիթ եմ ունեցել հանդիպելու Արցախի վարչակազմի պաշտոնատար անձանց հետ, նույնն իրենք էին ասում, որ երբ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաները, միջնորդները գալիս են Արցախ, առաջարկում են ցույց տալ, թե ո՞րն է մեր մոտեցումը: Մեզ թվում է, որ երբ գրում ենք, խոսում, ուրեմն, հարցը լուծեցինք: Այդպես չէ, դրսի համար մեծ իմաստով մնում ենք չհասկացված: Գլխավորապես դա է եղել գիրքը չորս լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն հրատարակելու շարժառիթներից մեկը: Նպատակ եմ հետապնդել, որ գիրքը հասանելի լինի ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորմամբ զբաղվելու միջազգային միակ մանդատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ֆորմատի անդամ երկրների լեզուներով», - ընդգծում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ գիրքը հիմնականում կառուցված է իրավական բնույթի փաստերի ու փաստաթղթերի հիման վրա: «Լինելով քաղաքագետ՝ շեշտադրում չեմ կատարել ո՛չ պատմական, ո՛չ էլ առանձնապես քաղաքական փաստերի ու փաստարկների վրա: Խորապես համոզված եմ, որ հիմնախնդիրն իր արդարացի լուծումը պետք է ստանա իրավական ճանապարհով: Հայկական կողմի թղթածրարում կան շատ զորեղ իրավական փաստեր ու փաստաթղթեր: Եթե դրանք դնեն շրջանառության մեջ, դարձնեն բանակցությունների առարկա, հայկական կողմի դիրքը շահեկանորեն կարող է փոխվել, ինչը չի արվել նախորդ 30 տարվա ընթացքում: Չեմ հիշում, որ թե՛ Արցախի Հանրապետության, որը մինչև 1996 թ. հունվարը մասնակցել է բանակցություններին, թե՛ Հայաստանի Հանրապետության գլխավոր բանակցողների կողմից իրավական փաստերն ու փաստաթղթերը դարձված լինեն բանակցությունների առարկա: Դրա համար շեշտադրում եմ արել այդ փաստաթղթերին: Այդ գրքում կան նաև գաղտնազերծված, նորահայտ փաստաթղթեր, որոնք առաջին անգամ են ընթերցողի ուշադրությանը ներկայացվում:

Մասնավորաբար, խոսքը ներկայիս ՄԱԿ-ի իրավանախորդ Ազգերի լիգայի փաստաթղթերի մասին է, որոնք ընդունվել են ներկայիս Ադրբեջանի Հանրապետության իրավանախորդ Ադրբեջանի Հանրապետության վերաբերյալ, երբ 1920 թ. նոյեմբերի 1-ին Ադրբեջանի Հանրապետությունը դիմել էր, որպեսզի դառնար Ազգերի լիգայի անդամ: Մինչդեռ Ազգերի լիգան կայացրել էր բացասական եզրակացություն, և Ադրբեջանի Հանրապետությունը վերացել է աշխարհի քաղաքական քարտեզից՝ չունենալով հռչակված և միջազգայնորեն ճանաչված սահմաններ, որի իրավահաջորդը ներկայիս Ադրբեջանն է»,-ասում է «Ադրբեջանաարցախյան հակամարտության գենեզիսը և կարգավորման ուղիները» գրքի հեղինակը: Խոսելով հակամարտության մասին՝ չէինք կարող չանդրադառնալ նաև այն փաստին, որ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ Արցախի անկախության տոնը չնշվեց Արցախում: Ոմանց պարագայում սա հուսահատության, մյուսների պարագայում՝ անցածը վերարժևորելու, թույլ տրված սխալները վերհանելու առիթ է: Քաղաքագետը նշում է՝ հուսահատությունը որևէ լավ տեղ չի տանում:

«Եթե բոլորս հուսահատվենք և ոչինչ չձեռնարկենք, դրանից ոչինչ չենք շահելու: Պետք է արձանագրել սխալները, դրանց շտկման ուղղությամբ գնալ: Պետք է դադարենք այս կամ այն պետական, քաղաքական գործչին, նախկին կամ ներկա նախագահին հաճոյանալու վարքագծի դրսևորումից: Իմ հրապարակային խոսքում բազմիցս հայտարարել և հիմնավորել եմ, որ իրենց պաշտոնավարման ընթացքում ադրբեջանաարցախյան հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվելու լիազորություն ունենալու ժամանակահատվածում կոպտագույն սխալներ են թույլ տվել Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ նախագահները: Փաստերով մատնանշել եմ, որ նրանք սխալներ են թույլ տվել»,-ընդգծում է մեր զրուցակիցը: Ակնհայտ է նաև, որ շատերը համաձայն չեն Հայաստանի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության հետ, որն ամեն ինչ անում է Արցախի էջը փակելու համար: Քաղաքական ու հասարակական գործիչներ, գիտական հանրույթի ներկայացուցիչներ, տարբեր կազմակերպություններ ամեն ինչ անում են Արցախի թեման մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար: Մյուս կողմից էլ ակնհայտ է՝ առանց Հայաստանի Հանրապետության աջակցության շոշափելի արդյունքների հասնել հնարավոր չէ:

«Հայաստանի մասնակցությունն ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման հիմնախնդրին արձանագրված է երկու կամ երեք կարևորագույն փաստաթղթերում: Դրանցից մեկը գործող վարչակազմի քաղաքական հենարան համարվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրն է: Սա պաշտոնական փաստաթուղթ է, որովհետև գրանցված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից: Այնտեղ արձանագրված է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը, Հայաստանի Հանրապետությունը կողմ է, որ հիմնախնդիրը կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանում և այլն: Երբ ընտրությունների արդյունքում ՔՊ-ն խորհրդարանում դարձել է մեծամասնություն, սա դրվել է նաև կառավարության 2021-2026 թթ. ծրագրում: Այդ դրույթները արձանագրված են նաև 2020 թ.-ի հուլիսին հրապարակված ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ:

Զուտ իրավական, փաստաթղթային իմաստով Հայաստանի ներկայիս վարչակազմն ունի ոչ թե իրավունք, այլ պարտավորություն զբաղվելու ադրբեջանաարցախյան հիմնախնդրի կարգավորմամբ: Բայց չի զբաղվում, իսկ իրավապահ համակարգը չի կարողանում նրան կանչել պատասխանատվության, որովհետև նրանք այսօր իշխանության են: Հիմնախնդրի կարգավորման հարցում չենք կարողանալու հասնել շոշափելի հաջողությունների, քանի դեռ Հայաստանում գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած վարչակազմը, մարդ, որն ուղիղ հայտարարել է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում: Հաջողության առաջին քայլը կարող է սկսվել այն պարագայում, երբ կարողանանք համազգային ուժերի գերլարմամբ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած Նիկոլ Փաշինյանին և նրա վարչակազմին հեռացնել իշխանությունից: Սա համարում եմ առաջին անհրաժեշտ, բայց ոչ բավարար նախապայմաններից մեկը:

Ադրբեջանաարցախյան հիմնախնդրի կարգավորում ասելով՝ հասկանում եմ, որ արցախահայությունը պետք է տիրոջ իրավունքով և կարգավիճակով վերադառնա Արցախ և շարունակի իր պետականության կերտումը: Արցախի Հանրապետությունն այսօր օկուպացված է, պետք է կարողանանք հասնել նրա դեօկուպացիային և մեր հայրենակիցների՝ Արցախ վերադարձին: Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ պետք է ձեռնարկվեն նպատակային, համառ քայլեր: Ոչ ոք և ոչինչ երբևէ չի կարող հիմնավորել և արդարացնել Արցախի Հանրապետության դեօկուպացիայի չիրականացումը և մեր հայրենակիցների Արցախ չվերադառնալը»,-եզրափակում է Հասան-Ջալալյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԻշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Կարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը
Ամենադիտված