Հայերեն


«Դասախոսներին աշխատանքից հեռացնելը հո մահվան կամ կտտանքների ենթարկվելու սպառնալիքի ներքո չի եղել, ինչո՞ւ չեն դիմադրել բուհերի ներքին օղակները». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստն» իր նախորդ համարում գրել էր, որ ԵՊՀ-ի և Բրյուսովի անվան համալսարանի տասնյակ դասախոսներ զրկվել են աշխատանքից: Ուսումնական տարվա մեկնարկին նրանք ծանուցվել էին, որ իրենց աշխատանքային պայմանագրերը չեն երկարաձգվում: Թիրախում հայտնվեցին այն դասախոսները, որոնք մշտապես, առանց վարանելու, իրենց դիրքորոշումն են արտահայտում երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Մենուա Սողոմոնյանը մեկն է այն դասախոսներից, ում հետ ԵՊՀ-ն նոր պայմանագիր չի կնքել: Ինչպես նշել էր պարոն Սողոմոնյանը, «միջազգային հարաբերությունների ֆակուլտետն էլ որոշել է, որ չպետք է ունենամ ուսումնական բեռնվածություն. իմ բոլոր դասընթացները «երջանիկ պատահականությամբ» հանվել են կա՛մ ուսումնական պլաններից, կա՛մ քաղաքագիտության ամբիոնի բալանսից»:

Արդյոք նման որոշումը կանխատեսելի՞ էր Մենուա Սողոմոնյանի համար: «Ինձ համար անսպասելի չէր: Ինձ վրա քրեական գործ էր հարուցվել, անհիմն դատական գործընթացի մեջ եմ: Դա ցուցիչներից մեկն էր: Բազմաթիվ ցուցիչներով հասկանում էի, որ պետք է փորձեն ինձ հարվածի տակ դնել, ահաբեկել, որ հետ կանգնեմ իմ գործունեությունից: Բայց չեմ ցանկանա, որ միայն սրա վրա կենտրոնանանք: Այստեղ փաստը ոչ թե այն է, որ նիկոլենք ճնշումներ են գործադրում բուհերի վրա, փորձում այդպես սաստել, լռեցնել ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսներին, այլ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, թե բուհի ներսում տարբեր օղակները, տարբեր պատասխանատու ստորաբաժանումները որքանո՞վ են հլու-հպատակ կեցվածք ընդունում կամ դիմադրում, դիմակայում այսպիսի միտումներին: Սա է ամենակարևոր խնդիրը: Իմ կամ Աբրահամ Գասպարյանի հետ կապված կարող էին դիմադրել, ասել, որ որևէ հիմք չկա այս մարդկանց աշխատանքից ազատելու:

Ինձ հետ պայմանագիր չերկարացնելը բացառապես հայեցողական նկատառումներից ելնելով է արված: 16 տարի դասավանդել եմ համալսարանում ու լավ եմ դասավանդել: Իմ մասին ուսանողական հարցումների արդյունքները շատ բարձր էին, դրանց համար հավելավճարներ եմ ստացել: Համալսարանում վարչական պաշտոններ եմ զբաղեցրել՝ ներգրավված լինելով կրթության կազմակերպման գործընթացի մեջ: Բարձրագույն կրթության փորձագետ եմ հանդիսացել նախարարության Որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից ինստիտուցիոնալ հավատարմագրումների շրջանակներում և այսպես շարունակ: Որևիցե հիմք չկար ինձ աշխատանքից ազատելու: Եթե անգամ ճնշումներ են եղել, պատվեր, Քաղաքագիտության ամբիոնը կամ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը կարող էին ուղղակի դիմադրել, թույլ չտալ, որ նման բան տեղի ունենա: Եթե հիմա իմ կամ Աբրահամի հարցը «մարսվում» է, անցնելու են մյուս դասախոսներին: Համալսարանում մնալու են մարդիկ, որոնք հանրայնորեն կարծիք չեն արտահայտում:

Հետո էլ սկսելու են ճնշել ոչ հանրայնորեն կարծիք արտահայտողներին: Ինչ-որ մեկը հանկարծ Նիկոլ Փաշինյանի մասին կատակ անի, նրան կհեռացնեն աշխատանքից: Կամ էլ ինչ-որ մեկը պարզապես ռեկտորի դուրը չի գա, նրա հետ աշխատանքային պայմանագիրը չի երկարացվի և վերջ: Դա հարվածում է կրթության որակին, հակասում է ժողովրդավարության սկզբունքներին, ի վերջո, հակասում է մարդկային բարոյականության սկզբունքներին: Մարդու հետ տասնյակ տարիներ աշխատում ես կողք կողքի որպես գործընկեր, բայց նա քեզ չի էլ տեղեկացնում, որ քո դասընթացները հանել է ուսումնական պլանից, և անակնկալի ես գալիս: Մթնոլորտի փչացումը, բարոյականության բարքերի խեղումն է այս ամբողջի մեջ ամենակարևոր հանգամանքը»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Սողոմոնյանը:

Նա վստահեցնում է՝ չի լռելու, անարդարությունը չի «մարսելու», բայց այս պահին մանրամասներ չի հնչեցնում, թե ինչ քայլեր է անելու հաջորդիվ: Ակնհայտ է, որ թիրախավորվել են այն դասախոսները, որոնք իրենց քաղաքացիական, նաև քաղաքական դիրքորոշումն են արտահայտել տարբեր հարցերի վերաբերյալ: Ակնհայտ է նաև, որ գործ ունենք քաղաքական որոշման հետ, որքան էլ բուհերի ղեկավարությունները հակառակն ասեն: Բայց 2018 թ.-ին իշխանության եկած մարդիկ պնդում էին՝ իրենց առաջնային անելիքներից մեկը պետք է բուհերի ապաքաղաքականացումը լինի: Ստացվում է՝ գործ ունենք հերթական չիրականացված խոստման հետ: «Այդ մարդիկ, ի հակադրություն իրենց տված խոստման, բուհերը դարձնում են գերքաղաքականացված, ավելի քան քաղաքականացված, երբ քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց նկատմամբ հետապնդում են սկսում, որովհետև այդ քաղաքական հայացքները մարդիկ բուհերից դուրս են հանում: Դասերի ընթացքում միայն դասերով եմ զբաղվել: Իմ բոլոր ուսանողներն ու շրջանավարտները կարող են փաստել սա:Եղել է էպիզոդիկ դեպք 16 տարվա ընթացքում:

Օրինակ՝ Արցախի հայաթափման օրը չէի կարող մտնել լսարան և չխոսել այդ մասին: Չեմ ժխտում, որ ինչ-որ տեղ ցուցադրել եմ իմ հայացքները: Քաղաքագիտության մասնագետ դարձող ուսանողների մոտ չեմ կարող չարտահայտել իմ դիրքորոշումը: Ի վերջո, նշենք, որ ցանկացած մեկը լսարանից դուրս կարող է տեղեկանալ իմ դիրքորոշմանն այս կամ այն հարցի շուրջ: Բայց հիշեցնեմ՝ նույն այդ մարդկանց «հավին քշա ասող» չկար, որոնք բողոքում էին այն ժամանակվա վիճակներից և խոստումներ տալիս բուհերն ապաքաղաքականացնելու: Արայիկ Հարությունյանն այդքան բացակայում էր, «հեղափոխություն» էր անում, ռեկտորի հրաժարականն էր պահանջում և այլն, շարունակում էր դասավանդել: Կամ ԵՊՀ այժմյան ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շատ ակտիվ քաղաքական գործունեություն էր իրականացնում իր ընդդիմադիր ժամանակ, գործուղումների էր գնում երկար ժամանակով, բայց նրան «պահում» էին:Ինչո՞ւ հիմա այսպես եղավ»,-ասում է մեր զրուցակիցը:

Բուհերում տեղի ունեցող այս գործընթացներից առաջին հերթին տուժելու է ուսանողը, այնուհետև կրթական համակարգը, իսկ ավելի լայն իմաստով՝ հասարակությունն ու պետությունը: Պարոն Սողոմոնյանի հետ զրույցներում մշտապես բարձրաձայնել ենք մտահոգությունն առ այն, որ միայն կրթված հասարակությունն է ի զորու ազդել որոշումների կայացման վրա, ամուր հիմքերով պետություն կառուցել: Բայց իշխող ուժն այսօր թուլացնում է այդ հիմքերից մեկը՝ կրթական համակարգը: «Քար առ քար քանդում են պետության և հասարակության հիմքում ընկած արժեքային համակարգը: Յուրաքանչյուր այդպիսի քար քանդելուց փորձում ենք դիմադրել, որքանով թույլ են տալիս մեր հնարավորությունները: ԵՊՀ-ից Խաչիկ Գալստյանի, Աբրահամ Գասպարյանի, Բրյուսովի անվան համալսարանից Հակոբ Մադոյանի, Ցոլակ Հակոբյանի և այլոց դեպքերն աչքի զարնող են, բայց եզակիները չեն: Այս բոլոր դեպքերի առնչությամբ պետք է բարձրաձայնենք և փորձենք ներսի օղակներին ձիգ վիճակում պահել:

Դասախոսներին աշխատանքից հեռացնելը, «ժամ չտալը» հո մահվան կամ կտտանքների ենթարկվելու սպառնալիքի ներքո չի եղե՞լ, որ նրանք այսպիսի կրավորական վարքագիծ են դրսևորել ու չեն փորձել դիմադրություն ցույց տալ: Ամբողջ խնդիրն այն է, որ դիմադրելու փորձ չի եղել, որովհետև եթե եղած լիներ, ինձ, Գալստյանին, Գասպարյանին գոնե կասեին, որ նման բան են ուզում անել, բայց դա էլ չի ասվել, այդ մարդկային քայլն էլ չի եղել, ու սա շատ դատապարտելի է բարոյական բոլոր նորմերի տեսանկյունից: Քաղաքական ճնշումը, պատվերն ինչ-որ տեղ կարող է հասկանալի լինել, բայց երբ դրան նաև գումարվում է մարդկային հարաբերության նորմերի շրջանցումը, սա անհասկանալի է»,-հավելում է նա: Ընդդիմադիրները քաղաքական բուռն իրադարձություններ են խոստանում աշնանը: Գուցե հենց այս հանգամանքով է պայմանավորված դասախոսների հանդեպ նման գործելակերպը, գուցե նաև սա «զգուշացում» է նրանց, ովքեր իրենց քաղաքացիական ու քաղաքական դիրքորոշումը կարտահայտեն:

«Չեմ կարող սա միանշանակ կապել սպասվելիքի հետ, բայց որպես ընդհանուր օրինաչափություն, այո, նրանց պետք է, որ մենք ուսանողների հետ շփումներ չունենանք: Օրինակ՝ Խաչիկ Գալստյանի դեպքում կրճատել են հիմնականում նրա լսարանային բեռնվածությունը, այսինքն՝ լսարանում անցկացվող դասընթացներն են հանվել, որ նա մեծ թվով ուսանողների հետ շփում չունենա: Ստիպված թողել են միայն ասպիրանտներին ղեկավարելու հետ կապված նրա բեռնվածությունը: Նրանց խնդիրն է, որ ուսանողների հետ շփում չունենանք, որ ուսանողներն անգամ լսարանում մեզ չտեսնեն: Շատ լավ գիտեն, որ լսարանում քարոզ չենք անում, բայց տեսնում են՝ երբ մտնում ենք լսարան ու բարձր որակի կրթություն ենք տալիս, հետո այդ ուսանողները սկսում են մեզ հետևել սոցցանցերում և այլուր, և համակրանք է ձևավորվում: Իրենք, այ, դրանից են շատ անհանգիստ»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իշխանությունը կորցնելու ռիսկն օր օրի աճում է, քանի որ ընդդիմադիր դաշտում հետաքրքրիր վերադասավորումներ են տեղի ունենում. Աննա ԿոստանյանՓողը կենտրոնացված է մի քանի ընտանիքի ձեռքերում. Նաիրի ՍարգսյանԵրաշխավորված խաղաղությունն այն հենքն է, որը պիտի ապահովի Հայաստանի հետպատերազմյան զարգացումն ու վերականգնումը. Վահե ՀովհաննիսյանԻնչո՞ւ ԵՄ-ն չի պահանջում Ադրբեջանից ազատել ՀՀ օկուպացված տարածքները․ խնդիրը Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության մեջ է. Էդմոն Մարուքյան Ինչու՞ է վրդովվել ԿԳՄՍ նախարարը. Մենուա ՍողոմոնյանԱմփոփվեց Duson-ի և Inecobank-ի կազմակերպած խաղարկությունը Զինվորը պետք է վստահ լինի, որ իր թիկունքում կա ոչ միայն զենք, այլև՝ ուժեղ տնտեսություն․ Ծառուկյանը՝ երաշխավորված խաղաղության մասին Մեր ընդերքը, ճանապարհները, ջուրը քիչ֊քիչ մեր ձեռից վերցնելու են, եթե նույն անտարբերությամբ ապրենք. «Համահայկական ճակատ» Շարժում«ՀայաՔվեն» ստիպեց բարձրացնել թոշակները. Մենուա Սողոմոնյան Դեռ երեկ ՔՊ-ական նախարարները, կտրված լինելով իրականությունից, մեզ անվանում էին «պոպուլիստներ» և հոխորտում, թե թոշակների բարձրացումն անհնար է. Հրայր Կամենդատյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման հայտարարությունը կենսաթոշակների բարձրացման հարցովՈ՞ւմ կենսաթոշակները կբարձրանան և որքանով. ներկայացրել է Արսեն Թորոսյանը Գյուղացին չպետք է լքված լինի․ ծրագրի չորրորդ կետի սոցիալական ուղերձը Պետական գանձարանը՝ վերնախավի համար, խոստումները՝ ժողովրդի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը ճանաչվել է «ASQ Customer Experience Awards»-ի մրցանակակիր՝ երկու անվանակարգում Պղինձը Հայաստանի տնտեսական առաջխաղացման բանալին է Ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան Այս իշխանությունն իր հետ բերած բոլոր դժբախտություններից բացի նաև Երևանն է վերածել քարուքանդ քաղաքի․ Տիգրան Աբրահամյան Հայաստանն ունի մեկ գլխավոր խնդիր՝ վերականգնել անվտանգության ճարտարապետությունը. Մհեր ԱվետիսյանՓետրվարի վերջին երկնքում կշարվեն վեց մոլորակներ. ի՞նչ և ինչպե՞ս կարելի է տեսնել ՀՀ-ում լավ կյանքը հասանելի է բոլոր նրանց, որոնք կարող են և ուզում են ընթանալ կրթության ճանապարհով. ՓաշինյանԳլոբբինգը՝ Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխումն իրականացրել է Կոնվերս Բանկը ԱՄՆ-ի հшրձակման դեպքում Իրանը թշնшմիներին այնպիսի դաս կտա, որը նրանք երբեք չեն մոռանա. Իրանի պաշտպանության նախարարԵրևանի N 143 մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է կաշառքի ու հափշտակության մեղադրանքովHermès-ը ներկայացրել է Cape Cod պաշտամունքային ժամացույցի մինի տարբերակը․ փոքրիկ շքեղություն՝ դաստակինԹեև Մխիթարյանն այլևս երիտասարդ չէ, նրա խաղային դինամիկան և ինտենսիվությունը շարունակում են մնալ տպավորիչ բարձր մակարդակի վրա. հստակ գիտակցում ենք նրա ուժեղ կողմերը. «Բուդյո-Գլիմտի» գլխավոր մարզիչԿառուցենք Հայաստան, որը տեր է իր տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու հայ ժողովրդի իրավունքներին. Իշխան ՍաղաթելյանԱյսօր կայացավ «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական պլատֆորմի նախաձեռնող խմբի առաջին նիստը. Իվետա Տոնոյան«Շրթունքների արքային» մահացած են գտնել. պլաստիկ վիրաբուժության աստղի խորհրդավոր մահը «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի 2026 թվականի նախագծերըՍամվել Կարապետյանը պատրաստ է հրաժարվել ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացիությունից վարչապետ ընտրվելու դեպքում․ Նարեկ ԿարապետյանՄեքսիկան 2,000 զինվnր է ուղարկել Խալիսկո՝ կարտելի առաջնորդի մшհվանից հետո Այս իշխանությունը ժողովրդին միայն հույս է վաճառել․ Նարեկ ԿարապետյանՀայաստանում կոռուպցիան աճում է. թալանչիները ժողովրդին խաբում են օրը ցերեկով. Էդմոն Մարուքյան4 տարի է, ինչ Պուտինը «3 օրում գրшվում է Կիևը». ԶելենսկիՍամվել Կարապետյանը որոշում ունիՍամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ՝ երկրում աղքատության հաղթահարում, անվտանգության ապահովում․ բերելու է այս փոփոխություններն իր դեմքով․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը գիտի՝ Սամվել Կարապետյանը կարող է լինել երկրի վարչապետ, այդ պատճառով է կալանքի տակ պահում․ Նարեկ Կարապետյան«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ ԿարապետյանՆրանք վախենում են Սամվել Կարապետյանի վարչապետ լինելու փաստից․ Նարեկ ԿարապետյանՌուսաստանը տներ է գնում Եվրոպայի ողջ տարածքում գտնվող ռшզմական բшզաների մոտ Կամ Հեյդարի որդու առաջարկած Սահմանադրությունը, կամ հայերի կողմից Սահմանադրության մի կետ, մեր ժողովուրդը թող որոշի․ Նարեկ Կարապետյան«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ՝ իր դեմքով և իր անունով». հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՄասնագետի գնահատմամբ՝ ընթացիկ վերանորոգման աշխատանքները երկարատև ամիսներ չեն պահանջում և կարող են ավարտին հասցվել համեմատաբար կարճ ժամկետում. Համահայկական ՃակատՊատերազմի սկզբից ի վեր տասներորդ անգամ Կիևում եմ. Ուրսուլա ֆոն դեր ԼայենՄոսկվայում մшհապարտ-ահшբեկիչը ռnւմբ է նետել ոստիկանների մեքենայի ուղղությամբ Ու՞մ «դեմքով» է Սամվել Կարապետյանը մասնակցելու ընտրություններին. ՀարցազրույցՀիսուս Քրիստոսի արձանի կառուցման ընթացքը՝ Անի Գևորգյանի տեսախցիկումՄեր հայրենակիցներին մտահոգում է այն հարցը, թե արդյոք Հայոց ցեղասպանության հուշահամալիրում աշխատանքները կավարտվեն սահմանված ժամկետում` մինչև ապրիլի 24-ը․ «Համահայկական ճակատ» շարժումԱկբա բանկի խումբը զարգացնում է թափանցիկ կառավարման համակարգը
Ամենադիտված