Հայերեն


«Չի կարելի անել հակահայ քայլեր և դրանից հետո ասել՝ մենք մեղավոր չենք. բոլոր խնդիրների լուծման բանալին այս իշխանությունների հեռացումն է». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեսուներեք տարի առաջ սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը: Տոնական օրերը, հատկապես մեր երկրի հետ տեղի ունեցած ողբերգություններից հետո՝ պատերազմներ, Արցախի հայաթափում, կարծես առիթ դառնան անցած ճանապարհը վերարժևորելու, թույլ տված սխալները շտկելու և պատմության անիվը կրկին շրջելու համար: Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանն ասում է՝ օրն իր մեջ հակասական զգացողություններ է պարունակում:

«Մի կողմից՝ հարյուրամյակներ շարունակ Արցախում միշտ հայը բնակվել է, իսկ վերջին երեսուն տարվա ընթացքում նշում էր իր անկախության, իր ծննդյան օրը, և այսօր, կարծես թե, այս ամենը փլուզվել է, և հուսահատություն ու տխրություն կա, մյուս կողմից՝ այն զգացողությունը կա, որ այս ամենը չի կարող այսպես ավարտվել և երկար տևել, դա քո մեջ առաջացնում է վերաիմաստավորելու, անցյալը քննելու, ինչու չէ, նաև սխալները վերհանելու և դրանց լուծում տալ փորձելու անհրաժեշտություն, քանզի պատմական արդարությունը պետք է վերականգնվի, և ուժի սպառնալիքի, ցեղասպանության վտանգի տակ հայաթափված Արցախը պետք է նորից վերադարձվի հայերին: Դա պետք է լինի շատ արագ, չի կարող մի ողջ ժողովուրդ 21-րդ դարում բոլորի աչքի առաջ տեղահանվել, կտրվել իր արմատներից, և դա այդպես հանգիստ անցնի, գնա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Արցախի անկախության նախօրյակին Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց Արցախի Հանրապետության լուծարման մասին՝ ասելով, թե ինքը չի ստորագրել այդ փաստաթուղթը և անգամ տեղյակ էլ չի եղել տեղի ունեցող իրադարձություններից: Ամբողջ պատասխանատվությունը կրկին դրվեց Արցախի իշխանությունների վրա, նա մոռացավ հիշեցնել, որ տարիներ ի վեր Հայաստանն է եղել Արցախի անվտանգության երաշխավորը: «Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունները, ցավոք, իրենց իշխանության գալու օրվանից որդեգրել են մեղքն ուրիշի վրա բարդելու քաղաքականությունը և ցանկացած գործողություն անելուց հետո նրանց հիմնական խնդիրն է, թե այս անգամ ում գտնել՝ որպես քավության նոխազ: Այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան 2023 թ.-ի սեպտեմբեր ամսվա ընթացքում, հենց այդ ամսվա իրադարձությունների պտուղը չէին, այլ 2018 թ.-ից սկսած Հայաստանի Հանրապետության իշխանությունների վարած հակահայ քաղաքականության, որը բերեց նման ավարտի»,- նշում է մեր զրուցակիցը:

Հիշեցնում է մի քանի իրադարձություն: ««Հեղափոխության» ավարտից մի քանի օր անց դրա ջատագովները այդ «հեղափոխությունն» ավելի բարձր էին դասում, քան մեր երեսուն տարվա ազատամարտը: Դրանից հետո այս իշխանությունները սկսեցին հայտարարել, որ ամեն ինչ սխալ է, և իրենք սկսում են բանակցություններն իրենց զրոյական կետից: Այնուհետև պատերազմն էր, որտեղ որևիցե կերպ չտեսանք հաղթելու ցանկություն ունեցող իշխանություն: Դրանից հետո Պրահայում հայտարարություն, որ Արցախն Ադրբեջան է և վերջ: Նման բազմաթիվ հանգամանքների արդյունքը, բնական է, լինելու էր այն, ինչ տեսանք: Երևի նույնիսկ Ալիևի մտքով չէր անցնում, որ կարելի է երեք-չորս օրվա ընթացքում դատարկել Արցախը: Այսքանից հետո, եթե այս իշխանությունները ցանկանում են այդ մեղավորությունը շեղել ինչ-որ մեկի վրա, ապա դա ուղղակի հանցագործություն է, որովհետև չի կարելի անել հակահայ քայլեր և դրանից հետո ասել՝ մենք մեղավոր չենք»,-ընդգծում է Հակոբյանը:

Արցախը վերադարձնելու և Արցախ վերադառնալու մտքերն առաջնային են շատերիս համար, սակայն Արցախ վերադառնալու և այնտեղ բնակվելու համար արցախցին պետք է երաշխիքներ ունենա: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ այդ հարցն այն տարբերակով, որով ներկայացվում է, հակասում է Հայաստանի պետական շահերին, այն է՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններին: Ուղղակի և անուղղակի հայտարարություններով նա հերթական անգամ մոռացության է տալիս Արցախյան հարցը և փակում այնտեղ վերադառնալու հույսի դուռը: «Նիկոլ Փաշինյանը ոչ թե անուղղակի, այլ բազմիցս նաև ուղղակիորեն է հայտարարել, որ Արցախի հարցն իր համար փակված է, մասնավորապես՝ երկրի ղեկավարը հայտարարել է, որ իր հայրենիքի մի մասը համարում է հարևան պետության անքակտելի մաս: Խոսել Արցախի հարցի մասին և դա ինչ-որ կերպ կապել Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ կամ Հայաստանի Հանրապետության սահմանները վտանգելու հետ, պարզունակ մանիպուլյացիա է:

Նույնպիսի մանիպուլ յացիա է, երբ Նիկոլ Փաշինյանը Կիրանցում բնակիչների ներկայությամբ հայտարարեց, որ եթե հիմա դուրս գամ ու ասեմ, որ սահմանազատմանը համաձայն չենք, պատերազմ կսկսվի: Նման գործողություններով Նիկոլ Փաշինյանն ահաբեկում է սեփական ժողովրդին իր պլաններն իրագործելու համար: Ինչ վերաբերում է Արցախի հարցին: Այնտեղ դարերով ապրել է հայը, դա համարվում է մեր բնօրրանը, և այստեղ գործ ունենք ոչ թե ինչ-որ մեկի տարածքը պոկելու և մյուսին միացնելու հետ, այլ մարդու բնական, այն է՝ իր հայրենիքում որպես բնիկ ժողովուրդ ապրելու իրավունքի հետ: Ոչ ոք դա չի կարող չեղարկել: Բայց, միևնույն ժամանակ, հասկանում ենք, որ քանի դեռ Հայաստանի Հանրապետությունում կա նման իշխանություն, այս հարցերում ինչ-որ առաջընթաց ունենալը պրակտիկորեն բացառվում է:

Դա չի նշանակում նաև, որ այս հարցը պետք է «թաղենք», չխոսենք այդ մասին: Անընդհատ այս հարցը պետք է բարձրաձայնենք տարբեր հարթակներում՝ սկսած միջազգայինից մինչև ներքին լսարան, որովհետև բոլորս էլ հասկանում ենք, որ ոչ մի իշխանություն հավերժ չէ: Կարծում եմ՝ գալու է մի պահ, որ այս իշխանություններն այլևս չեն լինելու, տա Աստված, որ դա որքան հնարավոր է շուտ լինի: Համոզված եմ, որ այս իշխանություններին փոխարինելու են գալու ազգային արժեքներով տոգորված իշխանություններ, որոնք չեն վախենալու Արցախի հարցի մասին խոսելուց, և Արցախի վերադարձը հայերին տեղի է ունենալու»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Հերթական անգամ բարձրաձայնում ենք նաև Բաքվում ապօրինի մեղադրանքներով դատապարտված մեր հայրենակիցների, ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին: Պետության ղեկավարն ասում է, թե քայլեր են արվում այս ուղղությամբ, մինչդեռ չենք տեսնում այդ քայլերի արդյունքը: «Օրվա իշխանությունների կողմից զրո աշխատանք է կատարվում, եթե ոչ աշխատանք, որը վնասում է մեր ռազմագերիների, ռազմաքաղաքական ղեկավարության վիճակին: Միևնույն ժամանակ, միգուցե մի քիչ թույլ, միգուցե ոչ հնչեղ (ինչը բնական է, քանի որ ուժգնություն և հնչեղություն նման աշխատանքին կարող են տալ միայն իշխանությունները), բայց ընդդիմությունը, տարբեր հասարակական կազմակերպություններ, արցախյան բազմաթիվ կազմակերպություններ, Արցախի Ազգային ժողովը, ամեն մեկն իր չափով գրեթե ամենօրյա ռեժիմով այս ուղղությամբ որևէ գործողություն, հայտարարություն փորձում են անել, այլ բան է՝ ստացվում է, թե ոչ:

Քանի դեռ Հայաստանի Հանրապետության իշխանությունները լծված չեն մարդկանց շուտափույթ ազատագրման հարցին, այդտեղ շոշափելի որևէ հաջողություն չենք ունենա: Ցավոք, Հայաստանի Հանրապետության իշխանությունները, որպեսզի մեկընդմիշտ փակեն Արցախի հարցը, պետք է փակեն նաև Արցախի ռազմաքաղաքական իշխանության հարցը, Արցախում գերեվարված մարդկանց հարցը: Նրանք ցանկանում են ոչ միայն մոռանալ Արցախը, այլ ընդհանրապես Արցախի հետ կապ ունեցող որևիցե երևույթ և գործողություն: Կարծում եմ՝ մեր բոլոր նշած խնդիրների լուծման բանալին այս իշխանությունների հեռացումն է»,-եզրափակում է Հակոբ Հակոբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Հայկ Կազազյանը՝ Մադեյրայի դասական նվագախմբի 2025/2026 համերգաշրջանի փակման համերգի մենակատարՏարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ Մեր հավատքի ուրացումն ու ադրբեջանցիների՝ Հայաստան գալը վտանգավոր են բոլորիս համար. Լիլիթ ԱրզումանյանԱրաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Արտահանողների համար լոգիստիկան այսօր կենսական նշանակություն ունի. Հրայր ԿամենդատյանՄենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը պատրաստ է մեր ինքնության ցանկացած բաղադրիչ զոհաբերել իր և իր վարչախմբի իշխանությունը երկարաձգելու համար․ Ավետիք ՉալաբյանԿապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Մոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՓաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր ԿամենդատյանՀայաքվեն և երիտասարդը. Հրայր ԿամենդատյանՓոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան Վանաձորում պատարագի են մասնակցել «Համահայկական ճակատ»-ի անդամներն ու «Մեծ Հայք» քարտեզների նախաձեռնության հիմնադիրըԻնչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Էդմոն Մարուքյան Թափանցիկ արևային վահանակներ, որոնք կարող են ամրացվել ապակե դռներինՍԴ որոշմամբ ապօրինությունները չհաղթահարվեցին, իսկ քաղբանտարկյալների թիվը պատմական ռեկորդի մոտեցավ. Արամ ՎարդևանյանԳույքագրում ենք Սիս համայնքի խնդիրները. Նարեկ ԿարապետյանԳագիկ Ծառուկյանի պաշտպանական կողմը հրապարակել է իրանական դատարանի վճիռն ու պարտավորագիրըՆախընտրական շրջանում քաղաքական պայքարը քրեական բարքերի տիրույթում էր. Արեգ Սավգուլյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերՓաշինյանն ընտրություններից հետո այլևս ոչ մեկին չի այցելում և քաղցրավենիք չի բաժանում. Հրայր ԿամենդատյանԱյն գործարարները, որոնք այժմ աջակցում են Փաշինյանին, երկար այդպես շարունակել չեն կարող. Մենուա ՍողոմոնյանՄաքուր էներգիայի ապագան. լողացող արևային էլեկտրակայաններ Ընդդիմադիր ուժերը իրենց տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն և միավորվեն Փաշինյանին հեռացնելու համար. Աննա ԿոստանյանՊետք է կոտրենք վախի և անտարբերության մթնոլորտը՝ մեր ձայնը լսելի դարձնելով. Կարուշ Հովեյան«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿԺողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակումԻշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը, ընտրական գործընթաց կազմակերպելը. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» վճռական է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցումՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՀայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս. մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր. Ն. ԿարապետյանԱշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է. Նարեկ ԿարապետյանՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանԵրբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա Կոստանյան
Ամենադիտված