Հայերեն


Արտառոց դեպք Հրազդանում. ինչն է «Ուազ»-ի աղջիկ վարորդին դրդել ծեծի ենթարկել համատիրության տղամարդ ղեկավարին

Հասարակություն

Ապրիլի 6-ին Կոտայքի մարզկենտրոն Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում արտառոց դեպք է տեղի ունեցել: ArmLur.am-ին, մասնավորապես, հայտնի դարձավ, որ համատիրության կառավարիչ Վարդան Թովմասյանը դաժան ծեծի է ենթարկվել Հրազդանում հայտնի «Ուազի»-ի վարորդ Անահիտի կողմից: Թե ինչն է երիտասարդ աղջկան դրդել նման բան անել, ArmLur.am-ը փորձեց պարզել հենց նրանից: Մեզ հետ զրույցում աղջիկը պատմեց, որ համատիրության կառավարիչը տևական ժամանակ հաշմանդամության կարգ ունեցող իր եղբորը` 1983 թվականին ծնված Հովսեփին, դրդել է ինչ-որ գործեր անել` տարօրինակ խոստումներով նրան շահագործելով: Մեր զրուցակցի փոխանցմամբ` Վարդանը, իմանալով, որ Հովսեփ Բաղդասարյանը խմիչքի դատարկ շշեր հավաքելու նկատմամբ հակում ունի, նրան ասել է, որ եթե իր պահանջները կատարի, ինքը թույլ կտա Հովսեփին աղբանոցներից շշեր հավաքել: Բանն այն է, որ այդ շշերը հաշմանդամության կարգ ունեցող երիտասարդը հավաքել և տարել է իրենց շենքի մուտք: Շենքի լիազորն էլ բողոքով դիմել է քաղաքապետարան, իսկ քաղաքապետարանը տույժեր է սահմանել այդ փաստով: «Շենքի լիազորն ու համատիրության կառավարիչը համագործակցում են: Վարդանն էլ քաղաքապետի համար է աշխատում: Թող քաղաքպետն իմանա` ում է գործի տեղավորում»,- ասաց Անահիտը, ապա ներկայացրեց դեպքի մանրամասները. «Այդ օրը մյուս եղբայրս ու Հովսեփը շենքի մուտքում մաքուր օդի էին դուրս եկել: Մենք` ընտանյոք հանդերձ, նրանց թույլ չենք տալիս հաճախ դուրս գալ տնից, քանի որ նրանք առողջական խնդիրներ ունեն: Այդ ժամանակ Վարդանն անցել է շենքի կողքով, Հովսեփին կանչել է իր մոտ, իսկ մյուս եղբայրս շտապել է տեղեկացնել տարեց թոշակառու մորս: Մայրս զանգել է ինձ, ես էլ 25-ամյա եղբորս` Դանիելին, խնդրեցի, որ կապվի Վարդանի հետ: Վարդանն էլ գռեհիկ տոնով եղբորս ասել է` կարո՞ղ ա ես Հովսեփի պահակն եմ: Հետո ես զանգեցի դրան, ասեցի` Վարդան, ճիշտն ասա` ուր ա Հոսոն: Ու սա ինձ հայհոյեց: Ես էլ իրան հայհոյեցի ու ասեցի դու դեռ կտենաս գլխիդ գալիքը: Ես Ծաղկաձորում եմ աշխատում: Արագ իջա համատիրություն: Ճանապարհին հանդիպեցի եղբորս: Վարդանին ասեցի` էդ ո՞ւմ էիր հայհոյում, ու սա հրեց ինձ: Ես էլ էդ պահին մի լավ դաստիրակեցի դրան: Հիմա թե ինչ աստիճանի մարմնական վնասվածքներ ունի, չգիտեմ, չեմ կարա ասեմ: Ես չունեմ վախենալու ոչ մի բան: Ինչ ուզում ա` անի: Քրեական գործ են հարուցում, ինչ են անում, ինձ համար միևնույնն ա: Ես դեռ պատրաստվում եմ մի անգամ էլ դրան դաստիարակեմ»: Անահիտը, ի դեպ, իր բազմանդամ` 9 հոգանոց ընտանիքի միակ աշխատողն է: Իր հորից ժառանգություն մնացած «Ուազ» մակնիշի ավտոմեքենայով Արցախից և մի շարք այլ վայրերից, այդ թվում` Երևանից, միրգ-բանջարեղեն է տեղափոխում, առք ու վաճառքով զբաղվում: Նշենք, որ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ դեպքի մասին ահազանգողը եղել է հենց կառավարիչը, նա հայտարարել է, որ իր սենյակում ծեծի է ենթարկվել:

Նշանակվել է դատական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԴիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ Սավգուլյան
Ամենադիտված