Հայերեն


Համընդհանուր հայտարարագրման տոտալ ձախողումն ու ապագայում սպասվող ծանր հետևանքները. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նորություն չէ, որ միշտ էլ Հայաստանում հետևել են այլ երկրների օրինակին, այդ թվում՝ օրենսդրական բազայի ստեղծման կամ օրենսդրական որոշակի փոփոխությունների և, ընդհանրապես, նորամուծությունների առումով։ Սա գուցե բնական երևույթ է: Սակայն հարցն այն է, որ հաճախ հաշվի չի առնվում, թե արդյո՞ք այլ երկրներում ներդրված այս կամ այն պրակտիկան համապատասխանում է մեր երկրում առկա իրավիճակին ու հասարակության յուրահատկություններին։ Հիմնականում կրկնօրինակում են և վերջ:

Այս գործոնը հատկապես ցցուն դարձավ 2018 թվականի իշխանափոխությունից հետո, երբ «բարեփոխումների» անվան տակ, առանց քննարկումների, առանց հետևանքների մասին մտածելու, առանց մասնագետների հետ խորհրդակցելու, գործող իշխանությունները ներմուծեցին տարբեր «նորամուծություններ», որոնք կա՛մ չաշխատեցին Հայաստանում, կա՛մ ավելի մեծ խնդիրների առջև կանգնեցրին թե՛ հասարակությանը, թե՛ պետությանը, կա՛մ պարզապես փորձանք դարձան: Տպավորություն է, որ շատ դեպքերում կառավարությունն ուղղակի «գալչկա դնելու» խնդիր է լուծում։

Այս շարքին կարելի է դասել նաև կառավարության կողմից առաջարկվող Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը։ Դեռևս 2022 թվականին ակտիվ շրջանառության մեջ դրվեց տեղեկությունը, որ կառավարությունը նպատակ ունի Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ ներդնել 3 փուլով՝ 2023, 2024 և 2025 թվականներին՝ ըստ հայտարարատու անձանց խմբերի: Նախ նախատեսվում էր, որ 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր պետք է ներկայացնեն պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները, նոտարները, 1 միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած քաղաքացիները, ինչպես նաև 20 մլն դրամ և ավելի փոխառություններ ստացած քաղաքացիները։

Ի սկզբանե նախատեսված էր, որ 2023 թվականի արդյունքներով հայտարարագրերը առաջին փուլին համապատասխանող անձինք պետք է ներկայացնեին մինչև 2024 թ. մայիսի 1-ը։ Բայց որոշ ժամանակ անց ՊԵԿ-ը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, թե նախորդ տարվա համար հաշվարկ-հայտարարագիր ներկայացնող անձանց մի մասը դեռ չի կարողացել անցնել անձի խիստ նույնականացում՝ նույնականացման քարտի կամ բջջային նույնականացման քարտի միջոցով, ինչպես նաև նույնականացման քարտ ստանալու համար առկա են մեծաքանակ հերթեր։ Արդյունքում 2023 թ. համար հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը հետաձգվեց 81 օրով՝ մինչև հուլիսի 22-ը։ Չնայած դա զարմանալի էլ չէ. ի վերջո, այս կառավարությունը նույնականացման քարտերի հարցին անգամ չի կարողանում վերջնական լուծում տալ, ուր մնաց, որ ավելի բարդ գրանցման համակարգ կարողանա ստեղծել։

Ինչևէ, հուլիսի 22-ից հետո էլ պարզվեց, որ հայտարարագիր է ներկայացրել առաջին փուլի շրջանակում ընդգրկված 120 հազար քաղաքացիների ընդամենը մոտ 50 տոկոսը (այս օրերին թիվը կարող է մի փոքր ավելացած լինել, բայց դա եղանակ չի փոխում)։ Եվ ՊԵԿ-ից որոշել են ծանուցումներ ուղարկել, ապա անցնել կոշտ վարչարարության իրականացման, ինչը ենթադրում է նաև տուգանքների կիրառում։

Բայց արդյո՞ք տուգանքների կիրառման արդյունքում իրավիճակը փոխվելու է, մնում է հարցական։ Ի վերջո, այս ամենի հետևանքն այն է լինելու, որ մարդկանց մի զգալի մասն ուղղակի հերթական ծախսի տակ է ընկնելու՝ ի դեմս տուգանքների: Ինչի՞ մասին է խոսում այս ամենը: Առաջին հերթին այն մասին, որ իշխանությունների կողմից ներդրվող համակարգին պատրաստ չեն թե՛ պետական համակարգը, թե՛ հասարակությունը։ Չկա ամբողջովին պատրաստ ու ձևավորված անհրաժեշտ թվային կառավարման միջավայր, որպեսզի քաղաքացիները հեշտությամբ գրանցեն իրենց հայտարարագրերը։ Մյուս կողմից էլ՝ պետք է հաշվի առնել մեր հասարակության պատրաստվածության աստիճանը՝ ինքնուրույն նման կարգի «գրագրություն» անցնելու համար: Այդուամենայնիվ, նույնիսկ չկարողանալով լուծել 120 հազար մարդու հայտարարագրման հարցը (էլ չենք խոսում այն մասին, որ տարիներ շարունակ նույնիսկ բարձրաստիճան շատ պաշտոնյաներ պատշաճ ժամկետներում հայտարարագիր չեն ներկայացնում), իշխանությունները կանգ չեն առնում ու նախատեսում են հաջորդ տարվանից գործարկել ամբողջական հայտարարագրման համակարգը։

Հետաքրքիր է, կառավարությունում նստածները պատկերացնո՞մ են, թե ինչպես են հայտարարագիր ներկայացնելու, օրինակ՝ գյուղատնտեսությամբ զբաղվողները, նաև առավել ավագ սերունդը, հատկապես նրանք, որոնք խնդիրներ ունեն՝ կապված համակարգչային, թվային տեխնոլոգիաների, համացանցի և այլնի հետ:

Մի խոսքով, նորից ստացվում է, որ Հայաստանի «հպարտ քաղաքացիներն» ուղղակի հերթական անգամ կարող են վերածվել «տուգանքի մատերիալի»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԻշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Կարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ամենադիտված